Օրվա լրահոսը
Հարուցվել է քրեական գործ՝ հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի կերպով հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի կերպով հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած գործարքների ուսումնասիրության արդյունքները, որոնք առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ տարածքում հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից. (Տեսանյութ)
Վարչապետը բացառում է Արցախի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար
Նախագահ Սարգսյանն ընդունել է «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մասնագիտացված աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական եւ Հարավ-Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կառավարիչ- գործընկեր Յացեկ Կեձիորի գլխավորությամբ: Նկատի ունենալով կազմակերպության բարձր հեղինակությունը եւ մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկային, իրավունքի եւ խորհրդատվության ոլորտներում՝ Հանրապետության նախագահը կարեւորել է Հայաստանում ընկերության
Ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու համար
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով: Աշխատանքային խումբը կանոնակարգելու է ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության պետ` Ալեքսանդր Ավետիսյանը: Աշխատանքային խմբի առաջարկները
Փակ ճանապարհների պատճառով Ամուլսարի տարածքում հնարավոր չէ իրականացնել բնապահպանական կառավարումը
«Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ: Ընկերությունը հունիսի 22-ից մինչ
«Շվեյցարիայում պաշտոնյաները գնացքով են աշխատանքի գնում»
Շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը «Առավոտի» հետ զրույցում մի հետաքրքիր պատմություն պատմեց` զուգահեռներ տանելով Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ: «Շվեյցարիան պետություն է, որը ոչ թե միանձնյա, այլ ֆեդերալ կազմի կողմից է կառավարվում, այստեղ ղեկավարները չունեն կապույտ լույսերով մեքենաներ, թիկնապահներ ու ծառայողական շքեղ մեքենաներով չեն երթեւեկում: Մի անգամ Ֆեդերալ կազմի անդամներից մեկը, որը Ցյուրիխում էր բնակվում եւ Բեռնում
ԵՄ քաղաքացիական պաշտպանության ծրագրի շրջանակներում Արևելյան հարևանության երկրների հետ կքննարկվեն աղետների ժամանակ կորուստների մասին տվյալները
Հուլիսի 24-ից 25-ը կայանալիք աշխատաժողովի ընթացքում, որը կազմակերպվում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ գործող Արևելյան գործընկերության երկրներում Բնական և տեխնածին աղետների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ծրագրի (PPRD East 2) կողմից, կքննարկվեն աղետների հետևանքով կորուստների մասին տվյալների զեկուցման ուղիները՝ ազգային տնտեսության վրա տարերային աղետների հետևանքների ազդեցության նվազման մշտադիտարկման նպատակով: Աշխատաժողովին կմասնակցեն քաղաքացիական պաշտպանության փորձագետներ Ծրագրի գործընկեր երկրներից՝ Հայաստանից,
Հայաստանում գործարան է բացվում, ներդրումը՝ 850 հազար դոլար
Առաջիկա ամիսներին նոր գործարանի շինաշխատանքները կավարտվեն
ՌԴ-ից հայրենիք գալով՝ պարզվել է, որ ոչ թե դատական կարգով, այլ համայնքի ղեկավարի միանձնյա որոշմամբ տնից զրկվել է
Կենսաթոշակառու, հիվանդության երրորդ կարգ ունեցող Անիկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնությունում հայտնվել էր առողջական խնդիրների հետ կապված: Վերադառնալով հայրենիք՝ տուն, նա տեսել էր դռան փականը փոխված, տունն էլ Նոր Նորք համայնքը նվիրել էր մի քաղաքացու: Նա դիմել էր տեղական իշխանությանը, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, սակայն տասը տարի է՝ մինչ օրս տարեց կինը չի կարողանում մտնել իր սեփականությունը
Նիկոլ Փաշինյանը չի հավատում, որ ՌԴ-ն ՀՀ-ի դեմ պատերազմ կսանձազերծի
«Լավրովյան պլանի» վերակենդանացման եւ ռազմաքաղաքական լարվածության մասին
Պարզվել է անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը. առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը, վերջինիս առաջադրվել է մեղադրանք: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքացուց հաղորդում էր ստացվել առ այն, որ 2018 թվականի մայիսի 2-ին ոտնձգություն է կատարվել իր անչափահաս դստեր նկատմամբ: Քրեական գործով
Խցանում Սեբաստիա-Լենինգրադյան խաչմերուկում. արձագանքը չուշացավ
Երեւանի Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում կոյուղագծի դիտահորի խցանման մասին Վեոլիա ջուր ընկերությունը ահազանգ էր ստացել շուրջ 7 օր առաջ: Արձագանքը չէր ուշացել: Սակայն ուսումնասիրությամբ պարզվել էր, որ խոսքն ավելի բարդ խնդրի մասին է: Ոչ մետաղալարով, ոչ հատուկ փչող տեխնիկայով՝ երկու կողմից խցանումը բացել չէր հաջողվել: Դուրս հոսող ցեխաջուրը վկայում էր. խորհրդային տարիներին կառուցված կոյուղագիծը կոտրվել էր,
Աշոտ Ղուլյանը և Ֆրանսուա Ռոշբլուանը քննարկել են Արցախ-Ֆրանսիա կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը հուլիսի 20-ին ընդունել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին: Ողջունելով հյուրին՝ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի ազգային հավաքականի տարած հաղթանակի առթիվ: Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ անկախ կարգավիճակից, Ֆրանսուա Ռոշբլուանը
Ի՞նչ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի հետ
Վարչապետն անդրադարձավ կադրային քաղաքականությանը
Ռուբեն Միրիբյան. «Բրազիլական ջիու-ջիցուն պրակտիկ մարտարվեստ է»
Հայաստանի ջիու-ջիցուի եւ գրեփլինգի ֆեդերացիայի գործունեության մասին գրեթե ոչինչ չի գրվում: Մարզաձեւին անդրադառնալու առիթ եղավ բրազիլական ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն, սեւ գոտի հինգերորդ դան Ալբերտո Քրեյնի այցը Հայաստան եւ Արցախ: «Առավոտը» այդ օրերին զրուցեց նաեւ Հայաստանի ջիու-ջիցուի եւ գրեփլինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Միրիբյանի հետ: -Հակիրճ ներկայացրեք ձեր ֆեդերացիան: -Ֆեդերացիան հիմնադրել ենք 2012 թվականին, թեեւ մարզումներն
Հայաստանի համաչափ զարգացումը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն. նախարար Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։ Նախարարը շնորհավորել է ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին և նշել, որ խիստ կարևորում է հասարակական խորհրդի հետ հորիզոնական համագործակցության մշակույթը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա հանդիպումը կդառնա հետագա արդյունավետ և գործնական համագործակցության
ՏՄՊՊՀ-ը 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությունը կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «NEMIROFF» («ՆԵՄԻՐՈՖՖ») ապրանքային նշանի սեփականատեր հանդիսացող «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը, հայտնելով, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ, ինչը որոշակիորեն խոչընդոտում է իրենց գործունեությանը: Դիմումի հիման վրա, Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն, որի ընթացքում պարզել է, որ «NEMIROFF» ապրանքային նշանը 2005 թվականին գրանցվել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 20-ի երեկոյան ժամերին, 24-25-ը հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի
Արփինե Հովհաննիսյանն ԱԺ-ում չէ. Էդմոն Մարուքյանը շեշտեց՝ նա ներողություն է խնդրել Իոաննիսյանից
Կարծում եմ՝ մեզ աշխատանքային մթնոլորտ է անհրաժեշտ եւ նմանօրինակ մոտեցումները պետք է մի կողմ դնել
Դավիթ Հալաջյան. «Վախենում եմ, որ Հայաստանը դեգրադացվի ագրարային տուրիստական երկրի»
Կոմպոզիտորը՝ ծայրահեղությունների մեջ չընկնելու, «Հայացք Արարատին» նախագծի ու հայերեն խոսող իր շվեյցարուհի տիկնոջ մասին: Շվեյցարաբնակ հայտնի կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանն այս օրերին հայրենիքում է, օրերս էլ նա մասնակցում էր «Լորիկ» ֆիլմի ցուցադրությանը, որի երաժշտության հեղինակն ինքն է: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ պրոդյուսեր ու իր լավ բարեկամ Մարտիրոս Մինասյանի առաջարկով է գրել ֆիլմի երաժշտությունը, նաեւ
Կացարանային վատ պայմանների պատճառով միայնակ մայրը երեխաներին գիշերօթիկ հաստատություն է ուղարկել. «Շիրակ կենտրոն»
1988-ի երկրաշարժից շուրջ 30 տարի անց էլ Գյումրիով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ: Առավել ծանր է այդ տնակներում մանկահասակ երեխաներով պատսպարված ընտանիքների և հատկապես միայնակ մայրերի վիճակը: Տնակային ավաններում առավել հաճախակի ենք հանդիպում դպրոցահասակ երեխաներին գիշերօթիկ հաստատություններ ուղարկած ընտանիքների: Նման ընտանիքների ծնողներից շատերը պատճառաբանում են կացարանային պայմանների բացակայությունը: «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում
Բուհերը պետք է մտածեն միավորվելու մասին. Արայիկ Հարությունյանը հանդիպել է ոչ պետական բուհերի ռեկտորների հետ
Բարձրագույն կրթության ոլորտը տարեցտարի նահանջ է ապրում, որի համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին ոչ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկմանն ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ խնդիրն առկա է նաև վերոնշյալ բուհերի պարագայում: Ըստ նախարարի՝ դեմոգրաֆիական գործընթացների արդյունքում, երբ ուսանողների թիվը կրճատվել է, տեղի է ունեցել
Երախտագիտության համերգ՝ հայրենյաց պաշտպանին
Հուլիսի 17- ին «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» բարեգործական հ/կ-ի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հանգստի սրահում կենտրոնում բուժվողների եւ բուժանձնակազմի համար տրվեց ինքնատիպ բարեգործական համերգ: Նախաձեռնությունը ԵՊՀ Մշակույթի կենտրոնի խմբավար Նորայր Շահբազյանինն էր, որին ընդառաջել էին Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը եւ մենեջեր Լիլիթ Նալբանդյանը: Եռամաս ծրագիրը թիրախավորել էր երաժշտական տարբեր նախասիրություններ ունեցող ունկնդրին: Համերգի մասում
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ գիտաժողովը դրական ազդեցություն կունենա հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման վրա
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովին, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևին եւ Ռուսաստանի
Փաշինյանի ուղերձները տեղ են հասել, ու հիմա գնդակը նրա դաշտում է
Սկիզբը՝ այստեղ: «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրահատուկ էր եւ շատ եվրոպական» Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը նշանավորվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների առնչությամբ երկուստեք կարեւոր ուղերձների հրապարակմամբ: Մի կողմից՝ ունենք նոր Հայաստան, որը ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնել, մյուս կողմից՝ տպավորություն էր ստեղծվել, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում նոր մակարդակ ապահովելու հարցը մի տեսակ հետին պլան է
Պաշտպանի արձանագրած խախտումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ
Հոգեբուժարաններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժարաններում արձանագրել էր կոպիտ խախտումներ։ Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել էին ոլորտի իրավասու մարմիններին, իսկ արձանագրված որոշ տեղեկություններ ուղարկվել
ԱՍԵԿՈՍԵ
Որքան ահռելի է սուտը, այնքան ավելի ուժգին է դրա ազդեցությունը, եւ այնքան ավելի շատ մարդու է այն վստահություն ներշնչում: ԲԵՌՆԱՐ ՎԵՐԲԵՐ
Վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում


















































