Օրվա լրահոսը
Հայաստանում առաջիկայում կիրականացվի նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան լիզինգով ձեռք բերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագործվող սարքավորումներ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 4-ին ընդունել է Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) ծրագրերի բաժնի տնօրեն Աշիշ Շահին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի առևտրի խթանման գծով աշխատակից Սիլվա Երզնկյանին և ազգային ծրագրի համակարգող Ալելաիդա Բաղդասարյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մարտ ամսին ITC-ի կողմից մեկնարկած «Արևելյան գործընկերություն. առևտրի համար պատրաստ` «ԵՄ-ն բիզնեսի համար/EU4business»
Ինչպես Մանվել Գրիգորյանի հանցագործությունը ֆինանսական չէր, այդպես էլ Արա Վարդանյանինը ֆինանսական չէ. «Ազգ»
Ամենեւին էլ կարեւոր չէ, թե որքա՞ն է յուրացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանըՙ համայն հայության փողերից: Ասենքՙ 2 միլիոն, կամ 200 հազար, կամ 2 հազար, նույնիսկ 2 ամերիկյան դոլար: Կարեւոր չէ, քանի որ Արա Վարդանյանի հանցագործությունը (եթե իհարկե դատարանը հավատա հենց իրՙ Վարդանյանի խոստովանական ցուցմունքին), ամենեւին էլ ֆինանսական չէ: Ինչպես Մանվել Գրիգորյանի հանցագործությունը ֆինանսական
Իրավունքից չտեղեկացված հրաժարում
Երդվյալ ատենակալների ինստիտուտը 2003-2005թթ. սահմանադրական բարեփոխումների ընթացքում Սկիզբը՝ «Առավոտի» 125/5716-ում 2003-2005թթ. սահմանադրական բարեփոխումների աշխատանքը համակարգում էր իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հարությունյանը, ով ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն էր: Հարցազրույցներից մեկում իմ թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարը՝ Ա.Հարությունյանը, նշել է, որ դեմ չէ, որ մեր դատարաններում գործի երդվյալ ատենակալների համակարգը: Մինչդեռ՝ գործնականում ստացվեց այնպես, որ
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները փորձում են բռնություն գործադրել. Տեր Վահրամ
Հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորղորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը։ Նախաձեռնության անդամները փորձում են բռնություն գործադրել։ Տեր Վահրամ քահանա Մելիքյան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար
Լիդիան Արմենիայի ներկայացուցիչը վարչապետին՝ հավասարակշռված փորձագետների խումբ հավաքեք, այլ ոչ թե մարդիկ, որոնք միայն քննադատում են
Ջերմուկի բնակիչը կոչ արեց Ամուլսարի իրավական կողմից սկսել
Հակոբ Ավետիքյան. Դժվար է կիսել վարչապետի լավատեսությունը, թե «Հայաստան» հիմնադրամի հետ կապված բացահայտումը սփյուռքում կմեծացնի վստահությունը հիմնադրամի նկատմամբ. «Ազգ»
Դժվար է կիսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի լավատեսությունը, թե «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ կապված գայթակղության բացահայտումը հայկական սփյուռքում կմեծացնի վստահությունը հիմնադրամի նկատմամբ: Դժբախտաբար վստահության կորստի դարմանումը, անվստահությունը վստահությամբ փոխարինելը երբեք չի լինում այդքան արագ եւ անմիջական: Նույնիսկ անձնական հարաբերություններում, ուր ներողամտությունը կարեւոր տարր է, նախկին անվստահությունը թողնում է իր հետքը: Հետեւաբար, գործադիր տնօրենի պաշտոնանկությամբ չի
Ընտրատեղամասում «հաստիքով թոռնիկ» աշխատող օգնողների հարցը լուծվելու է. Իոաննիսյանի առաջարկը
Հիմա հանձնաժողովն ուզում է ամրագրել, որ օգնողը կարող է լինել միայն ընտրատեղամասի ընտրող, մեկ անձը կարող է միայն մեկ անգամ օգնել: Թե ինչ կտա դա՝ Իոաննիսյանը բացատրեց. «Նախորդ ընտրություններում կային մարդիկ, որ հաստիքով թոռնիկ էին ու տարբեր տեղամասերում տասը տատիկ-պապիկ ունեին, դա ոչ մի տեղ չէր ստուգվում ու չէր վերահսկվում: Եթե սահմանափակում դրվի, որ ինքը լինի տվյալ տեղամասի ընտրող, կարող են վերահսկել, ինքը երկրորդ անգամ պետք է գրանցվի գրանցամատյանում, որը թույլ չեն տա, կերեւա»:
ՀՀ պաշտպանության նախարարի այցը N զորամաս
Հուլիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինված ուժերի N զորամաս: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է անձնակազմին Սահմանադրության օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության, առաջադրված ուսումնամարտական խնդիրներն ամենայն պատասխանատվությամբ ու գերազանց կատարելու համար: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ սահմանադրական կայունության, խաղաղության պահպանման և պետականության ամրապնդման առաջին ու գլխավոր երաշխիքը հայոց բանակն է՝
Բալետի արտիստը, որ շատ շուտ փայլեց, ուր որ է բանակ է գնալու
Երկու թատերաշրջանը ցանկացած արվեստագետի՝ նույնիսկ կարճատեւ բեմական կյանք ունեցող բալետի արտիստի համար, բավարար չէ լիովին բացահայտվելու, ինքնահաստատվելու, էլ չխոսենք հանդիսատեսի ուշադրությանն արժանանալու համար: Բայց եւ այնպես բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանի՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին քայլերը ուշադրության արժանացան ոչ միայն թատրոնի ղեկավարության, այլեւ հանդիսատեսի կողմից: «Առավոտն» այս արտիստին նկատել էր
Ժիրայր Դադասյան. «Ես 20 տարի պայքարել եմ նախորդ իշխանության դեմ միայնակ, ոչ ոք իմ կողքին չի եղել». «Ժողովուրդ»
«Հակված չեմ կարծելու, որ մեր երկրում ինչ-որ բան է փոխվել։ Ես մնում եմ իմ նախկին տեսակետին։ Դեռ չեմ կարող ասել՝ առաջիկայում ինչ-որ բան կփոխվի, թե ոչ, բայց կյանքը ցույց է տալիս, որ իշխանությունը կրկին կառուցված է մեկ անձի շուրջ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։ Մնջախաղի
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների արձագանքը՝ քրեական գործի հարուցմանը. «Հրապարակ»
Նախօրեին գլխավոր դատախազությունը հաղորդում տարածեց, որ Հանրային հեռուստաընկերությունում կատարված չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներից Նարա Շլեպչյանն ասում է, որ իրենց համար շոկ էր այդ հայտարարությունը, իսկ իր համար՝ ավելի մեծ։ «Ինձ համար դա շատ մեծ շոկ է, որովհետեւ ես ծնվել եմ այդ հեռուստատեսությունում եւ, կներեք ինձ,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 6-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-7-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 9-10-ը նույնքան կբարձրանա:
Վարչապետը Ամուլսարի հանքի շահագործել-չշահագործելու համար պետք է ստանա երկու հարցի պատասխան
Ամուլսարի շահագործման համար պետք է լինեն փորձագիտական հիմնավորված փաստեր
Վերջին մի քանի օրերին Հայաստանում 10 դրամով թանկացավ դիզելային վառելիքը. «Ժամանակ»
Մենաշնորհը չեղյալ է հայտարարվել, բայց միայն խոսքով
Իոաննիսյանին հիշեցրին Փաշինյանի խոսքերը՝ կանանց մասին ու փաստեցին՝ տղամարդիկ հղի չեն լինում, իրենց հարցերը ԱԺ-ում կքննարկեն իրենք
Զարուհի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ կանանց ներգրավվածությունը օրենսդրության պահանջն է, մի շարք կոնվենցիաներով ենք պարտավորվել. «Այսօր ունենք հնարավորություն կարծրատիպերը կոտրելու: Այս հեղափոխությունը ստեղծել է այդ հնարավորությունը եւ այս հեղափոխությանը կանանց մասնակցությունը եւս ստեղծել է այդ հնարավորությունը եւ հուսով ենք կամք կլինի, որ ապահովվի կանանց բավարար մասնակցություն»: Նա առաջարկությունների փաթեթ փոխանցեց կառավարության հանձնաժողովին:
Դա առնչվելու է հարյուր հազարավոր մարդկանց, այդ թվում՝ նրանց, ում համար բանկային ավանդների տոկոսադրույքից ստացվող գումարը կենսական նշանակություն ունի. «Հայոց աշխարհ»
Մի քանի օր առաջ իր հերթական լայվի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով մենք կունենանք 7-7,5 տոկոսանոց հիփոթեքային վարկեր, եւ բավական մեծ ծավալով կիրականացնենք այս ծրագիրը»։ Ճիշտ է, դա ասվեց որոշակի վերապահումով՝ նախապես նշելով, թե «մեծ է հավանականությունը», որ դա տեղի կունենա, միաժամանակ անգամ մոտավոր ժամկետներ չնշվեց, թե դա երբ կսկսվի իրականացվել։
Կառավարությունն առաջարկում է ընտրական ցուցակում ամեն 3-րդը կին լինի, ՀԿ-ները դժգոհ են, պահանջում են 40% մասնակցություն
Կառավարությունն առաջարկում է 20 տոկոս կանանց ներկայացվածության փոխարեն լինի 25 տոկոս, ցուցակում ամեն 3-րդը կին լինի: Այս առաջարկը չբավարարեց կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նրանք առաջարկեցին՝ քվոտա պետք է բարձրանա առնվազն 40/60-ի:
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ. «Դատավորները երբեմն ստիպված են կալանք ընտրում». «Ժողովուրդ»
Բացի այդ օրենքը՝ հստակություն չի մտցնում, թե վերջին հաշվով դատարաններն իրենց նախաձեռնությամբ կարո՞ղ են գրավ կիրառել, թե՞ ոչ։ Առկա նորմերը վերլուծելով՝ նախաքննության ընթացքում դատավորը չի կարող գրավ կիրառել, պետք է պաշտպանության կողմը դիմի միջնորդությամբ, դա էլ լուրջ բացերից է։ Այսինքն՝օրենքում պետք է մի շարք փոփոխություններ իրականացնել եւ այդ փոփոխությունների փաթեթը ես պատրաստել եւ ուղարկել եմ ե՛ւ Արդարադատության նախարարին,, ե՛ւ Բարձրագույն դատական խորհրդին։
Ամուլսարում վարչապետին Գնդեւազի ծիրանը հյուրասիրեցին, որ ասեն՝ հանքը շահագործվելու դեպքում ոչ այգիներ կունենան, ոչ՝ ծիրան
Վարչապետն այցելեց Ամուլսար
Վարդգես Հովակիմյան․ «ՀՀ նախագահը ինչքան տականք կար, հավաքել էր իր կողքերը, դրա համար էլ ՀՀԿ-ն էս վիճակում հայտնվեց». «Հրապարակ»
Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել։ Հաղորդումն այն մասին, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տեւական ժամանակ է՝ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափերի գումար է պահանջում իրենից: Նա լրագրողների հարցերին ի պատասխան հրաժարվել էր նշել շանտաժիստի անունը,
«Այն ուժերը, որոնք նախկին իշխանության շրջանում գործել են, քավարանով պիտի անցնեն». «Իրատես»
ԱԱԾ-ը շարունակում է բացահայտումների շղթան: Իշխանական նախկին համակարգն օր օրի փոշիանում է, սակայն թե դրա փոխարեն ինչ պետք է ստեղծվի, առայժմ հստակ չէ: Նորը ստեղծելը հեշտ գործ չէ` խելք, փորձ, ունակություն և գայթակղություններից հեռու կադրեր, այլապես կլինի նոր Հայաստան, բայց հին մեխանիզմներով: Առայժմ խիստ անորոշ է ապագան, գուցե պատճառը նաև այն է, որ բոլորը, այդ
Ալիկ Սարգսյանի եւ Վարդգես Հովակիմյանի միջեւ հակամարտությունը տարիների պատմություն ունի. «Հայկական ժամանակ»
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն առայժմ չի գաղտնազերծում, թե ով է այն նախկին պաշտոնյան, որը փորձել է շանտաժի միջոցով իրենից գումար կորզել։ Ալիկ Սարգսյանի եւ Վարդգես Հովակիմյանի միջեւ հակամարտությունը տարիների պատմություն ունի։ Հովակիմյանը նախկինում մեկ անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Պաշտոնանկությունից հետո 2011 թ. նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական
Ակնհայտ է, որ ոչ վաղ անցյալում հասարակության շրջանում ձեւավորված տրամադրությունները լուրջ փորձություն են դարձել կառավարության համար. «Հայոց աշխարհ»
Իշխանափոխությունից հետո կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում տնտեսական գործընթացները վերադարձնել բնականոն հուն։ Մի կողմից չկան նոր ծրագրեր, մյուս կողմից՝ անընդհատ խնդիրներ են առաջանում սկսվածների հետ կապված։ Մասնավորապես արդեն տեւական ժամանակ լուրջ փորձությունների առաջ է հայտնվել Ամուլսարի ծրագիրը, ընդ որում՝ չի հաջողվում հանգուցալուծում գտնել։ Ակնհայտ է, որ ոչ վաղ անցյալում հասարակության շրջանում ձեւավորված տրամադրությունները լուրջ
Կարեն Խաչանովը Ուիմբլդոնյան մրցաշարում անցավ 3-րդ շրջան
Լոնդոնում ընթացող թենիսի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկում՝ Ուիմբլդոնյան մրցաշարում, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է առաջ ընթանալ՝ պայքարից դուրս թողնելով բավականին ճանաչված վարպետների: Առաջին շրջանում Խաչանովը առավելության հասավ իսպանացի Դավիդ Ֆերերի նկատմամբ, երկրորդում երեկ 6:3, 6:4, 3:6, 6:7, 7:5 հաշվով հաղթեց կիպրոսցի Մարկոս Բագդատիսին: Հայ թենիսիստը երրորդ շրջանում ուժերը չափելու է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի
Վարչապետի այցով բացահայտված լուրջ խնդիրը. «Ժամանակ»
Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ կատարած այցը և հանդիպումները մարզի բնակիչների, համայնքների ղեկավարների հետ բացեցին Հայաստանի կառավարման համակարգի հիմնարար խնդիրներից մյուսը՝ տեղերում թե՛ քաղաքացիական, թե՛ տեղական ինքնակառավարման էֆեկտիվության բացակայությունը կամ խիստ ցածր աստիճանը: Այս խնդիրն այն աստիճանի էր հասունացել, որ նույնիսկ նախորդ իշխանությունն էր սկսել խոսել այդ մասին և նախաձեռնողականություն էր ակնկալում տեղական համայնքային կառավարիչներից: Սակայն
Հէկերի սեփականատերերի թիկունքում կանգնած ինչ-որ կասկածելիներ փորձում են մարդկանց սպառնալ, ահաբեկել, ինչը դատապարտելի է
Փոքր հէկերը Հայաստանում խիստ շահութաբեր են: Ինչպես ամեն մի գերշահութաբեր ոլորտի պարագայում, ինչ-որ օլիգարխներ և օլիգարխիկներ, մեծ փողեր և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ ազդեցիկ կապեր ունեցող ինչ-ինչ անձինք, իսկ որոշ դեպքերում այդ պաշտոնյաներն իրենք, հիմնականում այլոց անուններով, Հայաստանի տարբեր գետերի վրա, մի շարք դեպքերում նույնիսկ ՀՀ օրենսդրության պահանջների շրջանցմամբ, իրար հետևից կառուցել են փոքր հէկեր:
«Աղջիկները շուռ տվեցին հնազանդության կոնցեպցիան եւ նրանք ամենաշատն էին, որ անհնազանդ էին փողոցում». քննարկում Վաշինգտոնում
Քննարկմանը մասնակցող «հեղափոխության նկարիչ», գեղագրիչ Ռուբեն Մալայանը հիշեցնում է՝ թավշյա հեղափոխության մարտկոցը երիտասարդ սերունդն էր՝ 18-21 տարեկան երիտասարդները, ում այնուհետեւ մնացին նրանց ծնողները: Հայկական թավշյա կամ սիրո հեղափոխությունը դուրս է բոլոր նորմերից, նշում է Ռուբեն Մալայանը, նույնիսկ դրա հայտնի «դուխով» կարգախոսն էր տարբերվում:
ԱՍԵԿՈՍԵ
Պատմությունը ե՞րբ է մեկնումեկին դաս եղել, որ այսուհետեւ ինչ-որ մեկի համար լինի: ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Պաշտպան ունենալու իրավունքը
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 10-րդ հոդվածը սահմանում է, որ ցանկացած մարդ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորված լինելը որոշելու համար իրավունք ունի, որ իր գործը քննվի լիակատար հավասարության հիման վրա, հրապարակավ եւ արդարության բոլոր պահանջների պահպանմամբ՝ անկախ ու անաչառ դատարանի կողմից: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետն, իր հերթին, սահմանում է, որ քաղաքացիական իրավունքների


















































