Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանի եւ Վարդգես Հովակիմյանի միջեւ հակամարտությունը տարիների պատմություն ունի. «Հայկական ժամանակ»

Հուլիս 06,2018 10:51

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն առայժմ չի գաղտնազերծում, թե ով է այն նախկին պաշտոնյան, որը փորձել է շանտաժի միջոցով իրենից գումար կորզել։

Ալիկ Սարգսյանի եւ Վարդգես Հովակիմյանի միջեւ հակամարտությունը տարիների պատմություն ունի։ Հովակիմյանը նախկինում մեկ անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Պաշտոնանկությունից հետո 2011 թ. նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու համար։ Այն ժամանակ դեռեւս Հովակիմյանը հայտարարում էր, որ դրա հետեւում կանգնած է Ալիկ Սարգսյանը։ Գործը հասավ դատարան, սակայն Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման վճիռ կայացրեց Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի նկատմամբ։

Վերջինս Ալիկ Սարգսյանին էր մեղադրում իր որդու հետ տարիներ առաջ տեղի ունեցած սկանդալային պատմության համար։ Վարդգես Հովակիմյանի որդուն ծեծի էին ենթարկել հարսանիքի ժամանակ մի աղջկա ծաղիկ նվիրելու համար, ավելի ուշ քրգործ էր հարուցվել, որտեղ մեղավոր էր հանդիսացել մարզպետի ծեծված որդին։ Հետագայում նախկին մարզպետի որդին գործով ի վերջո ճանաչվեց որպես տուժող։ Նա ծեծի էր ենթարկվել Արարատի մարզպետարանի մոտ, հենց ոստիկանապետին պատկանող «Նոր Արտաշատ» ռեստորանային համալիրից դուրս գալիս, իսկ հետո քրեական գործ էր հարուցվել։

Երեկ ավելի ուշ էլեկտրոնային լրատվամիջոցներով հրապարկվեց Վարդգես Հովակիմյանի նամակը, որը հունիսի 26-ին ուղարկել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031