Օրվա լրահոսը
Մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանը: 2018 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի
«Հուսանք մեզ փողոցներում չեն թողնի»․Գյումրու ժողգործիքների նվագախմբի անդամները շատ անհանգիստ են
Օրերս Aravot.am-ին էին դիմել 1986 թվականին ստեղծված Գյումրու Խաչատուր Ավետիսյանի անվան ժողովրդական գործիքների պետական նվագախմբի անդամները՝ իրենց անհանգստությունն արտահայտելով առ այն, որ 30 տարի անհատույց օգտագործման իրավունքով նվագախմբին տրամադրված տարածքը, ըստ շրջանառվող լուրերի, ուզում են վերցնել իրենցից՝ տրամադրելով ֆիլհարմոնիայի կառուցմանը։ «Այս տարածքում ուզում են նոր շենք կառուցել, հավանաբար ֆիլհարմոնիա, կոնկրետ չգիտենք ինչ, բայց այդպես են
«Նախիջեւանի հատվածում դիրքերն ավելի շատ փոփոխվել են մեր կողմից». Արծրուն Հովհաննիսյան
Այնպես չէ, որ դա սկսել է հակառակորդը, մենք էլ քնած ենք եղել: Ամեն բան չի կարելի հրապարակել, բայց տարիներ առաջ էլ եղել են փաստեր, որ մենք ենք շատ հատվածներում առաջնահերթ մեր դիրքերն ամրապնդել
Խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում
2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և
Հայտնաբերվեց գողության մեղադրանքով հետախուզվող 26-ամյա աղջիկը
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նուբարաշեն համայնքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և ժամը 15.30-ին բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Կարինե Մ.-ն, որը հունիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը): Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վրաերթ Արարատում. 60-ամյա կին է մահացել
Հուլիսի 2-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Հանրապետություն-Սայաթ Նովայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա Գայանե Գևորգյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն
Նադեժդա Սարգսյանը հայ էստրադային երգարվեստի պայծառ դեմքերից էր, ում գեղեցիկ կատարումներին սպասում էինք բոլորս. Արա Բաբլոյան
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ «Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան մասին: Նադեժդա Սարգսյանը հայ էստրադային երգարվեստի պայծառ դեմքերից էր, ում գեղեցիկ կատարումներին սպասում էինք բոլորս: Նրան ծափահարում էին նաեւ աշխարհի տասնյակ երկրների բեմերում, ուր այնքան նվիրումով ներկայացնում էր հայ կոմպոզիտորների
Բողոքի գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը տվել է նախկին «հանցագործ ու կոռումպացված» կառավարությունը. «168 ժամ»
Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենակարեւոր խնդիրներից մեկը եղել եւ մնում է տնտեսությունն առանց ցնցումների պահելը: Իսկ քաղաքական նման լուրջ փոփոխությունների պարագայում դա բավականին դժվար գործ է և երբեմն անհրաժեշտ է լինում անել հայտարարություններ կամ քայլեր, որոնք կարող են միանշանակ չընկալվել հեղափոխության աջակիցների կողմից։ Այդ հարցերը, պայմանականորեն, կարող ենք ականներ համարել, որոնք «պայթեցնելու» համար աշխատում են բազմաթիվ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հուլիսի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Ֆյոդոր Լուկիանով. «Նման ակցիաներն ավելի տեղեկատվական գրոհի են նմանվում, որի թիրախը թե Հայաստանն է, թե Ռուսաստանը». «168 ժամ»
«Ադրբեջան՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը» խորագիրը կրող խորհրդաժողովը, որի շրջանակում ռուսաստանցի քաղաքագետներ Ալեքսանդր Դուգինը, Մաքսիմ Շևչենկոն, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն և այլք բարձրացել են Լելե Թեփե բլուր, մեծ ուշադրության է արժանացել Հայաստանում։ Հուլիսի 1-ին Ջոջուք Մերջանլի գյուղում վերոնշյալ ռուս գործիչները մասնակցել են խորհրդաժողովի, այցելել դիրքեր, հանդիպել ադրբեջանցի զինվորականներին, ծանոթացել նրանց
ԱՊՀ-ն մի տարածություն է, որտեղ կոռուպցիան ոչ թե խնդիր է, արատ, պայքարի թիրախ, այլ կենսակերպ է. «Ժամանակ»
Երևանում նախօրեին տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ հակազդման ԱՊՀ խորհրդի նիստը, իսկ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ընտրվել է նախագահ: Ի դեպ, նիստի մասնակիցներին ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եթե հանենք Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունն ու այս տեղեկատվությունը տեղավորենք 2018 թվականի մարտի Հայաստանում, ապա դրա վրա ուշադրությունը առավելագույն դեպքում կարող էր լինել հեգնանքը կամ
Նախորդ մեկուկես ամսվա գործունեության ընթացքում որեւէ կոնկրետ ներդրումային բիզնես-ծրագիր չի ներկայացվել. «Հայոց աշխարհ»
Չի եղել որեւէ ներդրումային խոստում։ Իհարկե, եթե այդպիսիք լինեին, կառավարությունն օր առաջ կշտապեր հայտարարել։
Վահան Բադասյան. «Հնարավոր է՝ պատերազմն Արցախում չսկսվի, այլ Նախիջեւանի սահմանին սկսվի». «Ժողովուրդ»
Քանի որ Թուրքիան հնարավորություն կունենա այդ ձեւով ներքաշվել պատերազմի մեջ եւ իր բանակն օգտագործել։ Ես կարծում եմ՝ այդպես էլ լինելու է։
«Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանի 4 թիկնապահներն ազատ են արձակվել. «Հայկական ժամանակ»
Ես վստահ չեմ, որ հարցեր տվողը Արթուր Ասատրյանն է, չեմ կարող այդ հարցին պատասխանել։
Լոռու մարզի երկու համայնքների ղեկավարների կողմից պարարտանյութերի և սերմացու ցորենի տրամադրման գործընթացում յուրացման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերով հարուցված քրեական գործերն ուղարկվել են դատարան
Ավարտվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում Լոռու մարզի Միխայլովկա և Ձյունաշող համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված երկու քրեական գործերի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. փետրվարի 18-ին Լոռու մարզպետարանի և
Ադրբեջանի գրեթե ողջ տարածքը գիշերը հոսանքազրկվել է
Հուլիսի 2-ին՝ կեսգիշերին մոտ, Ադրբեջանի գրեթե ողջ տարածքը, այդ թվում մայրաքաղաք Բաքուն, Սումգայիթը և Գյանջան, հոսանքազրկվել է Մինգեչաուրի ՋԵԿ-ում տեղ ունեցած վթարի պատճառով: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը: «Ազերէներջի» պետական ընկերության հայտարարության համաձայն՝ էլեկտրամատակարարման դադարեցման պատճառը եղել է շոգի հետևանքով ՋԵԿ-ում առաջացած խափանումը: Առավոտյան էլեկտրամատակարարումը վերականգնվել է Գյանջայում և շրջակա բնակավայրերում, Բաքվի զգալի մասում,
Թեհմինա Վարդանյան. «Տարօրինակ է, որ մինչեւ հիմա մամոգրաֆիայի ծառայություն իրականացնող բժիշկը չի հարցաքննվել»
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն էր հայտնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի դեմ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ՝ հայտարարելով, որ քննությունն այդպես շարունակվելու կամ ձգձգվելու դեպքում ինքն անմիջականորեն կդիմի ոստիկանապետին: Մեր հարցին, թե կոնկրետ ի՞նչ օրինակներ կարող է ներկայացնել, Թեհմինե Վարդանյանը պատասխանեց, որ հիմա նախաքննություն է ընթանում
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն ու ծախսերը նվազել են, հատկապես մայիսին դեֆիցիտը կազմել է 45 միլիարդ դրամ. «Ժամանակ»
Ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հրապարակել է բյուջեի եկամուտների ու ծախսերի հունվար-մայիսի վիճակագրությունը, որտեղ երևում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն ու ծախսերը նվազել են, հատկապես մայիսին դեֆիցիտը կազմել է 45 միլիարդ դրամ՝ գրեթե կրկնապատկվելով նախորդ մայիսի համեմատ: Այստեղ, իհարկե, ողբերգական ոչինչ չկա, եթե հաշվի առնենք մի քանի հանգամանք: Թվում է, որ դեր է
Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները յուրացրել են շուրջ 14.640.000 դրամ
Հունիսի 28-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները ապօրինություններ են կատարում: Նույն օրը, նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների ու Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցներ Խալաթ
Երեք կին փոխմարզպետներ են նշանակվել
Վարչապետի որոշումներ ՆԱՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նանե Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ։ ԼԱՐԻՍԱ ՄԱԴՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Լարիսա Մադոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության
Հայաստանի պատանի լողորդները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Այսօր առավոտյան Հայաստանի լողի պատանեկան հավաքականը մեկնեց Ֆինլանդիա՝ Հելսինկիում մասնակցելու այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը: Լողի հայկական դաշնությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ մրցավայր մեկնել է վեց լողորդ՝ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Լեւոն Խաչատրյանը, Շահեն Խոնդկարյանը, Հարություն Այվազյանը, Նինա Կիրակոսյանը, որոնք վերջին տարիներին հաջող մրցելույթներ են ունենում միջազգային լողուղյակներում, եւ մրցավար Արմինե Ավետիսյանը:
Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը պաշտոնապես հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունը, որ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Նա կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: Սա Քրեական օրենսգրքի 112 հոդվածն է, ըստ որի՝ 1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի
Պատերազմի վտանգ միշտ էլ կա: Կարեւոր հարցն այն է, թե ո՛վ է ավելի պատրաստ. «Հայոց աշխարհ»
«Պատերազմի անմիջական վտանգ չկա: Սակայն մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Իսկ այն, որ պատերազմի հավանականություն կա ինչ-որ չափով, դա միշտ էլ հայտարարվել է: Զինված ուժերը ելնում են նրանից, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել»,- երեկ հայտարարեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով իրավիճակի ու լարվածության մեծացման վերաբերյալ լրագրողների հարցերին:
Թեհմինա Վարդանյան. «Եթե թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի դեմ քրեական գործի ընթացքն այսպես շարունակվի, անմիջականորեն կդիմեմ ոստիկանապետին»
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցները սպասում են տնօրեն Սամվել Սարգսյանի հրաժարականին
Մարդու հիմնական իրավունքները դատարանների կողմից լիարժեք չեն երաշխավորվում. Պաշտպանի ինստիտուտն ու ԲԴԽ-ն կհամատեղեն ջանքերը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են արդարադատությունն ու դատական համակարգն անձանց առավել մատչելի դարձնելու հետ կապված խնդիրները: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն անմիջականորեն գործող իրավունք են. սահմանադրական այս դրույթը պետք է լիարժեք կիրառություն ստանա իրական կյանքում: Սրա երաշխավորն առաջնահերթ պետք
Ադրբեջանը քարոզում է ռուսների միջոցով
Ադրբեջանը երեկ սկսել է լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց, ըստ պաշտոնական տեղեկատվության, մասնակցում են 20 հազար զինծառայող եւ մեծ թվով զինտեխնիկա: Որոշ փորձագետների կարծիքով՝ բացի քաղաքական եւ քարոզչական նպատակներից, այդ զորավարժությունները «օրինական առիթ են»՝ զորքը եւ զինտեխնիկան Արցախի սահմաններին մոտեցնելու: Նույն փորձագետները պնդում են, որ եթե Ադրբեջանը հարձակում սկսի, ապա այս անգամ այն կարող է տեղի ունենալ
ԱՍԵԿՈՍԵ
Երբ 10000 դրամ բաժանողներն ու վերցնողները միասին փակում են փողոցը, դա չի տալիս որեւէ երաշխիք, որ նրանք այլեւս դառնալու են քաղաքացի եւ հասարակություն: ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մամուլի համար էլ է իրավիճակ փոխվել, բայց առայժմ, ցավոք ոչ դրական առումով
Սա նշում ենք ոչ որպես բողոք՝ իշխանավորների ուշադրությունը գրավելու իրենց աջակիցների՝ ընդդեմ մամուլի այս գործողություններին: Փորձը ցույց է տալիս, որ վերջիններս ունկնդիր չեն լինում նաեւ կոչերին՝ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք կվկայեին, որ ատելության էջը Հայաստանում իրոք փակված է, եւ պետք է թողնել, որ մամուլն իրոք աշխատի:
Հայաստանը կարող է ստանալ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի օգնությունը. «Ամերիկայի ձայն»
Նոր Հայաստանն արժանի է ԱՄՆ-ի ամենալայն աջակցությանը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրը: Նրա խոսքով, կոնգրեսականների եւ գործադիր իշխանությունների մակարդակով քննարկումներ են անցկացնում Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան պետական կոռպորացիայի կողմից խոշոր օգնություն տրամադրելու վերաբերյալ. «Դա բարդ գործընթաց է, հեշտ չի լինելու այդ խոշոր օգնության վավերացումը ստանալ, սակայն, ես զգույշ լավատեսությամբ


















































