Օրվա լրահոսը

Արթուր Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

Վարչապետի որոշում   ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 733-Լ որոշման հավելվածի 18-րդ կետը՝ Արթուր Գրիգորյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական

Քանի չկա տնտեսական ժողովրդավարություն, քաղաքական ժողովրդավարությունը կմնա հակահեղափոխության ենթակա

Հայաստանում ժողովրդի ուժով բռնատիրական վարչակարգի տապալումից հետո կարծես համընդհանուր համաձայնություն կա այն մասին, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։ Ներկայիս քաղաքական դաշտում գերիշխող են Հայաստանում օրինականության և ժողովրդավարական հաստատությունների կայացմանն ուղղված բարեփոխումների առաջարկներն ու խոստումները։ Խոսվում է ընտրական նոր օրենսգրքի որդեգրման, կուսակցությունների մասին օրենքի վերանայման, դատական համակարգի բարեփոխման, կոռուպցիայի բացառման, պետական կառավարման ոլորտ բիզնեսի ներթափանցումն արգելելու

Գեորգի Ավետիսյանը նշանակվել է ՍԱՊԾ ղեկավար

Վարչապետի որոշում   ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։   Նիկոլ Փաշինյան  

«Մի անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են». Առաքել Մովսիսյանն՝ ԱԱԾ գործողությունների մասին. «Ազատություն» ռադիոկայան

Հանրապետական նախկին պատգամավոր, «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանը գոհ է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատանքից։ «Ազատության» հետ զրույցում Մովսիսյանն ասաց, որ իրեն տարել են ԱԱԾ օրենքի տառին համապատասխան։ «Ազգային անվտանգությունը ներխուժեց մեր բնակարան՝ իրենց ամեն ինչով։ Որտեղ ինչ ունեի, օրենքի տառին համապատասխան ստուգեցին։ Այնտեղ կային օրինական միավորներ՝ իմ ատրճանակները։ Մի հատ անօրինական բան չեն արել,

Փախստական ընտանիքներ կան, որոնց ոչ միայն տուն չեն տվել, այլեւ զուգարան-բաղնիքից են զրկել

Ադրբեջանից բռնագաղթած փախստական ընտանիքների հարցը մեր երկրում անլուծելի հարցերից մեկն է: 30 տարի է՝ նրանց կարգավիճակը փախստականից ՀՀ քաղաքացու չի փոխվում: Միայն փաստաթղթով է, որ ՀՀ քաղաքացի են, կենցաղով ու ապրուստով այդ ընտանիքները փախստական են: Կենցաղային պայմանների պատճառով այս ընտանիքներին չի հաջողվում ազատվել փախստականի պիտակից: Իսկ այդ պիտակը թույլ չի տալիս ներառվել հասարակություն: 30 տարի

Թերլեմեզյանի շրջանավարտի ահազանգը քրգործ չի դարձել

Aravot.am-ը տեղեկացրել էր Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի ֆեյսբուքյան գրառման մասին, որով նա վերջերս դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, լրագրողներին ու հայտնել, թե ինչպես են քոլեջի տարածք մտել «Ռեսթարտ» նախաձեռնության ներկայացուցիչները` ներառյալ իրենց շրջանավարտ Փայլակ Թեւանյանը: Վերջիններս դիմել են իրավապահներին ու ինչ-ինչ մեղադրանքներ հնչեցրել Մնացականյանի հասցեին: Տիկին Մնացականյանից

Էդուարդ Շարմազանով. «Այսուհետ եթե որեւէ մեկը կփորձի արատավորել իմ անունը՝ անկախ իմ պաշտոնական դիրքից, պաշտպանելու եմ պատիվս դատարանում»

Հարգելի հայրենակիցներ, այս պահին գտնվում եմ Ալբանիայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցության նպատակով: Տեղեկացա, որ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել է իմ կիսակառույց շինությունը եւ հայտարարել, որ այն «կառուցվում է հանրային միջոցների՝ ժողովրդից թալանված փողերի հաշվին»: Այս կիսակառույց շինությունը, այո, պատկանում է ինձ եւ դրա վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի

Ալիեւի ագրեսիվ խոսքը մշտապես վերածվում է ագրեսիվ պահվածքի. միջազգայնագետ. «Ա1+»

Արցախին ուղղված քննադատությունները նոր չեն եւ մեր բանակը պետք է մշտապես  պատրաստ լինի, ասում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Ալիեւի ագրեսիվ խոսքը մշտապես վերածվում է ագրեսիվ պահվածքի, դրա օրինակն ապրիլյան դեպքերն էին, շփման գծի երկայնքով տեղի ունեցող իրադարձությունները նույնպես դրա ապացույցն են»: Եթե դու սպառնում ես պատերազմով, ապա պետք է ունենաս համապատասխան զենք, եւ Ադրբեջանը դա

«Երևանում բոլոր հարցերը որոշում է քաղաքապետը, որը ծիծաղելի է Երևանի մասշտաբի քաղաքի համար». Գլենդելի քաղաքապետ

Զարեհ Սինանյանը տեղեկացրեց՝ 5-6 օրերի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այցելելու է Լոս Անջելես և հանդիպելու է բիզնես շրջապատի հետ:

Պաշտպանված ամբաստանյալի համար պատգամավորի երաշխավորագիր են տալիս, խեղճերի համար՝ վարժարանի տնօրենի կողմից բնութագիր

Պաշտպանի բողոքը պատժի դեմ է, նա խնդրում է կիրառել պայմանական՝ կիրառելով փորձաշրջան: ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի, ինժեներասակրավորային դասակի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող Արման Օհանյանը դատապարտվել է մեկ տարով ազատազրկման: Նա 2017թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 15:00-ի սահմաններում, զորամասի պահասենյակում նույն զորամասի 2-րդ ջոկի հրաձիգ-զենիթահար, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արամյանի՝ ջուր բերելու պահանջը չկատարելու համար

Նոր մոտեցումը հակակոռուպցիոն պայքարին

2018 թվականի հունիսը Հայաստանի պատմության մեջ նոր էջ բացեց, որը հիմնովին փոխեց հայկական մոտեցումը կոռուպցիայի դեմ պայքարին։ Մայիս ամսին արդեն իսկ բացահայտվել էին որոշ կոռուպցիոն սխեմաներ, ինչպես, օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերության՝ կեղծ ԱՁ-ների միջոցով հարկեր վճարելուց խուսափելու սխեմայի բացահայտումն էր, սակայն, հունիսը կարծես թե աղմկահարույց բացահայտումների սկիզբ

Ռաֆիկ Ասլանյան (Մուրո). «Մեր մեջ ոչ մի խոսակցություն, վեճ չի եղել»

Մուրոյի վկայությամբ՝ ինքը Գ.Մելքոնյանի հետ լավ հարաբերություններ ունի

«Ժառանգություն»-ն առաջարկում է ստեղծել Ռեաբիլիտացիայի հարցով ժամանակավոր հանձնաժողով

«Ժառանգություն» կուսակցությունը՝ ողջունելով երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք միտված են բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, հավատարիմ մնալով կուսակցության ծրագրերի կենսակոչմանն ուղղված գործնական աշխատանքներին, նպատակային ուղենիշ համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդումը եւ երկրում արդարության հաստատումը, հայտարարում է. Հայաստանում սկսված հեղափոխական գործընթացների շարունակականությունը ենթադրում է այնպիսի քայլերի իրականացում, որոնք թույլ կտան բարեփոխումների ալիքը տարածել նաեւ հասարակական ինստիտուտների կայացման

Միքայել Սիմոնյան. «Ընկերս հաշմանդամություն չուներ, բայց պայքարում էր, որ խանութի ավտոմատ բացվող դռները վերանորոգվեն»

Միքայել Սիմոնյանին, որը ներկայումս սովորում է ԱՄՆ-ում, հանդիպեցինք Իջեւանի Ինֆոտանը` հունիսի 21-ին կայացած «Ներառական կրթության դերը Տավուշի մարզի կրթական համակարգում» թեմայով քննարկման ժամանակ: Քննարկման մյուս մասնակիցն էլ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանն էր: «Հայաստանում ինչքան էլ խնդիրներ ունենանք, այնուամենայնիվ, առաջընթաց կա թե վերաբերմունքի, թե կրթության որակի բարելավման առումով: Իհարկե, կա նաեւ

Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին՝ խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունիսի 21-ին ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի կողմից խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի հունիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «օրենքով գող» համարվող, ՌԴ

Ոստիկանները ամրագոտին «չեն տեսել», վարորդը դրա համար պատասխան է տալիս

Մասիսի բնակիչ Մելիքսեթ Պողոսյանի գործով վարչական դատարան չէր ներկայացել պատասխանող կողմը՝ ճանապարհային ոստիկանությունը: Վարչական վարույթների գերակշիռ մասը ՃՈ հայցերն են, կամ նրա դեմ հայցերը: Սակայն ՃՈ-ն չի հասցնում ներկայանալ, շատ դեպքերում, ինչպես նախորդ օրը, միջնորդել էր, որպես վկա հարցաքննել ճանապարհային ոստիկանության տեսուչին: Բնականաբար, հայցվոր կողմն առարկել էր, պատճառաբանելով, թե տեսուչը վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ

Նշանակվել է ՊԵԿ նախագահի նոր տեղակալ

Վարչապետի որոշում   ԱՐԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով. Արա Գաբրիելյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։   Նիկոլ Փաշինյան

Կադրային փոփոխություններ Գեղարքունիքի մարզպետարանում

Վարչապետի որոշումներ   ԱՐՏԱՇԵՍ ՆԻԿՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արտաշես Նիկոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։   ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Գրիգորյանին նշանակել

Անդրեյ Ղուկասյանը նշանակվեց Լոռու փոխմարզպետ

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Լոռու մարզպետի տեղակալ նշանակվեց Անդրեյ Ղուկասյանը: Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի անդամ է, մասնագիտությամբ ատամնաբույժ: Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ, Անդրեյ Ղուկասյանի անունն ի թիվս այլ անձանց, նույնպես շրջանառվում էր Լոռու մարզպետի պաշտոնի համար: Այս պահին Լոռու փոխմարզպետի պաշտոնները զբաղեցնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու անդամները՝

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է Բողոքների կենտրոնը

Հաճախորդների սպասարկման որակի բարելավման և հաճախորդների առաջարկությունների, հարցումների և բողոքների հետ հնարավորինս արագ և արդյունավետ աշխատանքի կազմակերպման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ Բողոքների կենտրոն: Ձգտելով դառնալ հնարավորինս մատչելի բոլոր սեգմենտների հաճախորդների համար և հնարավորինս բավարարել յուրաքանչյուրի կարիքները՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Բանկի հետ  հաղորդակցման հետևյալ 8 եղանակները. սոցիալական ցանցեր դիմումների ուղարկում փոստով Բանկի բոլոր

Ն. Զոհրաբյանի եւ Ս. Բագրատյանի երաշխավորագրի հիմքով գուցե ազատ արձակվեն «Սասնա ծռերից» եւս 2-ը

Միջնորդության քննարկման համար դատարանը դեռ խորհրդակցական սենյակ չի հեռացել: Դատախազ Արամ Արամյանն էլ միջնորդության դեմ չառարկեց

50 հազար դրամ վարձավճարը շատ է. բողոքի ցույց՝ Ոսկու աշխարհում. «Ա1+»

Ոսկու աշխարհ առևտրի կենտրոնի վաճառականները գործադուլ են հայտարարել, ամիսներ առաջ կնքված պայմանագրի համաձայն սեղանների վարձը թանկացել է՝ 35 հազարից դառնալով 50 հազար դրամ։ Առևտրի կենտրոնի փոքր դահլիճի վաճառականները նշում են, որ ստիպողաբար են ստորագրել պայմանագրերը, բայց չեն մանրամասնում, թե  ինչպես են դա արել։ Տնօրենն էլ ասում է, որ շուկան աշխատեցնելու ծախսերը շատ են և 35

Նորապատ գյուղից գողացել էին վճարային տերմինալ. հանցագործությունը բացահայտված է

Հունիսի 21-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արմեն Մ.-ին՝ իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Նորապատ գյուղից՝ 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին: Պարզվել է, որ նրանք 1992 թ. ծնված Հովհաննես Ա.-ի հետ հունիսի 15-ին, ժամը 3.30-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով գողացել են Նորապատ գյուղի

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամ Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից: Այս առնչությամբ Մայր Աթոռի լուսարարապետությանը թելադրվել է ապահովել Հայր Կորյունի կեցությունը մայրավանքում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբին հանձնարարական է տրվել քննության առնել Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի հետ առնչված խնդիրները: Նորին

«Թումո»-ի համահիմնադիրներ. Սիմոնյան կրթական հիմնադրամը շարունակաբար գործածում է ԹՈՒՄՈ ապրանքային նշանը

ՀՀ վարչապետ պրն Նիկոլ Փաշինյանին Պատճենները՝ ՀՀ արդարադատության նախարար պրն Ա․ Զեյնալյանին ՀՀ կրթության և գիտության նախարար պրն Ա․ Հարությունյանին Հարգելի՛ պրն վարչապետ, Մենք՝ Արմեն և Վիգեն Թումանյաններս, «Թումո դիզայն» ՍՊԸ-ի համահիմնադիրներն ենք։ Ժառանգելով «Թումո» անունը մեր պապերից՝ Թումանյաններից, այն գործածել ենք դեռևս 2002թ.-ից որպես մեր ստեղծագործական աշխատանքների տարբերանշան՝ հույսով, որ հետագայում այն կավանդենք նաև

Եթովպական պատարագները «եվրոպականացրած» հայազգի կոմպոզիտորը կներկայանա մեծակտավ երկերով

Հայազգի շատ արվեստագետներ որոշիչ դերակատարում են ունեցել այլ պետությունների մշակութային կյանքում: Օրինակ, հայտնի է, որ Եթովպիայում, Հայլե Սելասիե կայսեր օրոք արքունի նվագախմբի ղեկավարն էր Գեւորգ Նալբանդյանը, որը Եթովպիայի պետական հիմնի երաժշտության հեղինակն է։ Բայց կան նշանավոր փաստեր, որոնց հետ նոր-նոր ենք առնչվում. վերոնշյալ կայսեր մոտ իբրեւ պալատական երաժիշտ գործունեություն է ծավալել ծնունդով Հալեպից, կոմպոզիտոր Հակոբ

Հայաստանն ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 51-րդ նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Նստաշրջանի ավարտին Ալբանիայից կառույցի նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Խորհրդանշական մուրճը հանձնվել է պատվիրակության ղեկավարին: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, Գեւորգ

Արդյունաբերական դիզայնի ցուցահանդեսն ի ցույց է դնում Հայաստանի առաջատար դիզայներների աշխատանքները

Հունիսի 15-ից 24-ը մայրաքաղաք Երևանում անցկացվում է արդյունաբերական դիզայնի ցուցահանդես: Տասնօրյա միջոցառումը, որին աջակցում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը, ուղղված է ուսումնասիրելու ժամանակակից դիզայնի և լուծումների նորարարական ու շարունակական գրավչությունը: Ցուցահանդեսը համախմբում է հայաստանյան առաջատար դիզայներներին և ճարտարապետներին, ինչպես նաև միջազգային մասնագետներին` երկրում արդյունաբերական դիզայնի զարգացման համար ակտիվ հարթակ ստեղծելու

«Փաշինյանից պահանջում եմ ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից». փաստաբան

Փաշինյանը պետք է հայտարարի, որ հանրությունը պետք է վերջ տա Գրիգորյանի հանդեպ այս անհանդուրժող հայտարարություններին

Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել. հարուցվել է քրեական գործ

2018թ. հունիսի 11-ին Սյունիքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժին է ուղարկվել ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված քաղաքացու դիմումն այն մասին, որ Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Ս. Պ.-ն 2013-2017թթ. ընթացքում կատարել է յուրացումներ: Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դեռևս 2009թ քննված քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված և 2009թ.

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031