Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամ Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից

Հունիս 22,2018 13:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից:

Այս առնչությամբ Մայր Աթոռի լուսարարապետությանը թելադրվել է ապահովել Հայր Կորյունի կեցությունը մայրավանքում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբին հանձնարարական է տրվել քննության առնել Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի հետ առնչված խնդիրները:

Նորին Սրբության տնօրինությամբ Ս. Գայանե վանքի վանահայր է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել