Օրվա լրահոսը
Փաստաբանին չի կարելի նույնացնել իր վստահորդի հետ. ՄԻՊ
Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում փաստաբանների նկատմամբ սոցիալական ցանցերում արձանագրվող վերաբերմունքը
«Շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք». Սենոր Հասրաթյան
ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՆՔ. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից: Այդ պահից առայսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մեկը 2011թ. սեպտեմբերի 12 -ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը՝
«Յոգա նշանակում է միասնություն բոլոր հասարակությունների, բոլոր ազգերի, տարբեր մշակույթների, ավանդույթների»
Ասուլիս՝ նվիրված յոգայի միջազգային օրվան
Ի՞նչն էր Իջևանի մի խումբ երեխաների բերել Հայաստանի Ազգային պատկերասրահ
Հունիսի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահ այցելեցին մի խումբ երեխաներ Իջևան քաղաքից: Իրենց ազգային մշակույթին ծանոթանալու ու հաղորդակից լինելու մեծ ցանկությունը նրանց համար իրականություն դարձավ «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի շնորհիվ, որն իրականանում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի կողմից: Այցելության ժամանակ երեխաները շրջեցին ցուցասրահներով, ծանոթացան իրենց ազգային կերպարվեստի պատմությանը,
Դեբեդը հրավիրում է ռաֆթինգով զբաղվելու
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ազդարարվեց rafting.am ծրագրի մեկնարկը եւ հայտարարվեց ռաֆթինգի կանոնավոր տուրերի իրականացման մեկնարկի սկիզբը Դեբեդ գետում: ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը ասաց. «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում մի նոր զբոսաշրջային արդյունք է ձեւավորվել՝«Ռաֆթինգ Դեբեդ գետում»: Դա նախ բխում է հայկական զբոսաշրջության արդյունքի դիվերսիֆիկացման, զբոսաշրջությունը դեպի հանրապետության տարբեր մարզեր ապակենտրոնացման,
Թամազ Գաիաշվիլին Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել «Արմենիա» ավիաընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլիին
Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղափոխվել է ԱԱԾ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ: Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը հայտնել է, որ տեսել է՝ ինչպես են Առաքել Մովսիսյանին տեղափոխել։ Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ եւ 2 հրացան: Մանրամասն՝ «Ազատության» տեսանյութում Լուսանկարը՝ «Հայկական ժամանակի»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիսի 22-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում՝ Տերյան և Մ.Գրիգորյան փողոցների ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Մաշտոցի պողոտա) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայի նշված ճանապարհահատվածում այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով: ՀՀ Ոստիկանություն
«Երբ, որ այդ կորեկը գողացող առնետները չլինեն եւ՛ լրագրողի, եւ՛ ուսուցչի, եւ՛ բժշկի, բոլորիս ֆինանսական վիճակն էլ կբարելավվի»
Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է
ՀՀ ոստիկանության մանրամասները «Սեքյուրիթի Դրիմ»-ի գործով. հափշտակվել է շուրջ 1․015․869․600 դրամ (Տեսանյութ)
Հայաստանի ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում կատարված հատուկ գործողությունների մասին: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության կողմից ստեղծված արագության վերահսկման մշտադիտարկման համակարգերի սպասարկումը իրականացնելու համար «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Էլիփս» ընկերության հետ. «Մասնավորապես, նախորդ տարի կնքված պայմանագրով 2017թ. փետրվարից 2018թ. հունիս կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց
Հայկ Մարությանը դիմում է գրել՝ «ՔՊ»-ին անդամակցելու համար
Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սիրելի հայրենակիցներ!!! Հենց նոր ստորագրեցի «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը: Բոլորդ գիտեք, որ ես երբևէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է և եկել է ժամանակը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ և ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ: Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում!!! Միշտ ձեզ հետ
Պետր Միկիսկա. «Չեխական տարբեր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ կոնկրետ ոլորտներում»
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին
Քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերը
Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
Նիկոլ Փաշինյանը «Վեոլիա»-ի փոխնախագահի հետ քննարկել է ՀՀ-ում ֆրանսիական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Վարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը մեր երկրում և հույս հայտնել, որ ՀՀ կառավարության և ընկերության միջև կձևավորվի սերտ համագործակցություն՝ ջրային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել ջրի կորուստների ծավալները
Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից (տեսանյութ, լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ՓԲԸ-ի սպասարկման սրահից գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով ՝ 2018թ. մայիսի 5-ին ՝ ժամը 02:19-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, պատուհանը կոտրելու եղանակով, մուտք է գործել Շենգավիթ վարչական շրջանում գործող ՓԲ ընկերություններից մեկը և սպասարկման
Հայաստանում Ուկրաինայի դեսպան է նշանակվել գեներալ Լիտվինը. «Ազատություն»
«Ազատություն». Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Հայաստանում Ուկրաինայի դեսպան է նշանակել գեներալ-լեյտենանտ Պետրո Լիտվինին: Նրա նշանակման հրամանագրի տեքստը տեղադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում: Պետրո Լիտվինը Ուկրաինայի բանակի 8-րդ կորպուսի հրամանատարն էր:
Հրավառություն կեսգիշերին
Հունիսի լույս 21-ին, կեսգիշերից 15 րոպե անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում ստացվեց։ Կենտրոն էր զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ Դավիթ Անհաղթի փողոցում հրավառություն է։ Քաղաքացու նշած վայր մեկնեց բաժնի հերթապահ խումբը։ Ձեռնարկված միջոցառումներով, կարճ ժամանակում հրավառություն կատարողները հայտնաբերվեցին և հրավիրվեցին ոստիկանության բաժին։ Օտարերկրացի ուսանողներ էին։ Գիրիդարան Պասադը
Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հասարակական կազմակերպության նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հունիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել հաշմանդամ և անապահով երեխաների պաշտպանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահի կողմից յուրացում կատարելու դեպքի
Հրաժեշտ հին պաշտոնյաներին․ պաշտոնաթող եղան Շիրակի փոխմարզպետները
Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել են Շիրակի երկու փոխմարզպետները՝ Սեյրան Պետրոսյանն ու Խաչատուր Վարագյանը։ 69-ամյա Սեյրան Պետրոսյանը մարզի հին պաշտոնյաներից մեկն է․ սխալված չենք լինի, եթե ասենք, որ նա տիրապետում է Շիրակի յուրաքանչյուր համայնքի յուրաքանչյուր խնդրին։ Ինչպես կատակում էին նրա գործընկերները․ «Սեյրան Ալեքսանիչը մարզի ամեն մի թուփ ու ճյուղի
Ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձությունների փաստով քննված քրեական գործով վարույթը կարճվել է
Երևան քաղաքում 2018թ. ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քննված քրեական գործով 2018թ.-ի ապրիլի 22-ին ձերբակալվել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: Քրեական հետապնդում էր իրականացվում նաև Դավիթ Սանասարյանի, Արմեն
Պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվում է 51 քրեական գործ
Պատճառված վնասից ավելի քան 44 մլն դրամը վերականգնվել է
Քաթրին Շեֆերը վերահաստատել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու Գերմանիայի կառավարության հանձնառությունը
Սուրեն Պապիկյանը ն ընդունել է «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերին
«Սասնա ծռերի» անդամ Գառնիկ Հովակիմյանն ազատ արձակվեց
«Դատարանը բավարարեց իմ միջնորդությունը, և Գառնիկ Հովակիմյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Գառնիկ Հովակիմյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Պարոն Շուշանյանի փոխանցմամբ՝ իր կողմից ներկայացված միջնորդությունը հետևյալն է. «Միջնորդություն էի ներկայացրել այն հիմքով, որ եթե դատարանը համարում է, որ ինքը առանց որևէ տեսակի խափանման միջոցի կա ռիսկ, որ
Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության մակարդակին, ինչպես նաև այն հատուկ միջոցներին, որոնք ոստիկանությունը կարող է կիրառել հասարակական կարգի խախտման դեպքերում: Այդ համատեքստում, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է վերանայել տվյալ դեպքերում որոշ միջոցների կիրառման հնարավորությունները՝ հաշվի առնելով դրանց
«Որոշ արտահայտություններ, որ դուք արեցիք, ես թույլ չեմ տա ձեզ հետայսու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին անել». Գուգարաց թեմի առաջնորդը՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամներն այսօր հանդիպեցին Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: Նրանք սրբազանին ներկայացրեցին մի քանի կետերից բաղկացած բաց նամակը, որով պահանջում են անհապաղ հրավիրել «Եկեղեցական ներկայացուցչական ժողով», որտեղ կքննարկվի Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հովվապետական գործունեության նկատմամբ անվստահության հարցը: «Օրվա կաթողիկոսը միշտ եւ մնայուն սատարել է
«Կառավարությանը պետք է ժամանակ տալ». Վաչե Գաբրիելյան. «Ա1+»
Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի նոր նախագծով բուհերի կառավարման խորհուրդները պետք է լինեն ապակուսակցական։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը ողջունում է այդ փաստը։Քննարկմանը մասնակցում էր նաև համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը։ Նախկին փոխվարչապետը դրական գնահատեց նաև ներկայիս կառավարության աշխատանքը։ «Նախաձեռնություններն ու ոգևորությունը ինձ դուր է գալիս, եռանդը կա, իսկ կառավարությանը պետք
«Մեր դիրքերի հաշվին ադրբեջանական կողմը ոչ մի առաջընթաց չի կատարել Նախիջեւանի հատվածում». Արծրուն Հովհաննիսյան
«Չեզոք գոտի՝ չի նշանակում մեր՝ հայկական կողմի տարածք»,-ասում է ՊՆ խոսնակը
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Միքայել Փաշայան-Գագիկ Մակարյան
Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Միքայել Փաշայանը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Հաղորդման ընթացքում կքննարկենք, թե նոր իշխանության օրոք կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ՊԵԿ-ում՝ գործարարներին սպասարկելու ուղղությամբ, կխոսենք կոռուպցիոն ռիսկերի, դրանց դեմ պայքարի եւ գործարարների խնդիրների մասին: https://www.youtube.com/watch?v=TKbWAcBEDBM
«Յանս» ռեստորանային համալիրում խուզարկությամբ հայտնաբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ գումարն ի պահ է հանձնվել ԿԲ -ին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները։ Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցների հետ համատեղ, օրենքով սահմանված կարգով խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն


















































