Լրահոս
Օրվա լրահոսը

«Յոգա նշանակում է միասնություն բոլոր հասարակությունների, բոլոր ազգերի, տարբեր մշակույթների, ավանդույթների»

Հունիս 21,2018 22:44

Յոգայի միջազգային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանում Մահարիշի Մահեշ Յոգիի յոգա ծրագրի ղեկավար Սվետլանա Գալստյանն ասաց, որ յոգայի վերաբերյալ բազմաթիվ գիտական հետազոտություններ են արվել եւ դրանք վկայում են, որ յոգայի միջոցով յուրաքանչյուր երկրում կարելի է կերտել հիվանդություններից եւ հանցագործություններից զերծ հասարակություն:

«Յոգայի ամբողջական ըմբռնումը վկայում է, որ այն նպատակ ունի ստեղծել միասնություն անհատի եւ հասարակության միջեւ: Մահարիշի Մահեշ Յոգին վերակենդանացրել է տրանսցենդենտալ մեդիտացիան եւ յոգական թռիչքն ընդգրկող մի ծրագիր, որն ամբողջականորեն աշխուժացնում է միասնությունը անհատի եւ հասարակության կյանքի բոլոր ոլորտներում»,-ասաց Սվետլանա Գալստյանը:

Նրա խոսքով՝ բնակչության մի փոքրաթիվ հատվածի այս ծրագրի խմբային կատարումով նվազում են հանցագործությունները, պատերազմները եւ ահաբեկչությունները, աճում են դրական միտումները տնտեսության եւ հասարակության մեջ: Յոգա նշանակում է նաեւ միասնություն բոլոր հասարակությունների, բոլոր ազգերի, տարբեր մշակույթների, ավանդույթների, հավատքային համակարգերի եւ ռասայական տարբերությունների, անհատական արժեքների միջեւ եւ միավորում առանձին ու ակնհայտորեն հակամարտող եւ հակադիր արժեքները:

Սվետլանա Գալստյանն ունի Մահարիշի Մահեշ Յոգին Հայաստանում զարգացնելու ծրագիր, որը ժամանակին ներկայացրել է ՊՆ, սակայն սկզբում նրան առանց պատճառաբանության մերժել են, հետո ընդունել ի գիտություն:

Aravot. аm-ը ներկա յոգայի հետեւորդներին մամուլի ասուլիսի սրահում դրական աուրա առաջացելու նպատակով խնդրեց մեդիտացիա անել ու չմերժվեց:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930