Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դիրքերի հաշվին ադրբեջանական կողմը ոչ մի առաջընթաց չի կատարել Նախիջեւանի հատվածում». Արծրուն Հովհաննիսյան

Հունիս 21,2018 17:25

«Այն, որ չեզոք գոտու հաշվին ադրբեջանական կողմը տեղաշարժեր է կատարել, դա գաղտնիք չէ, մենք էլ հայտարարել ենք այդ մասին: Չեզոք գոտի՝ չի նշանակում մեր՝ հայկական կողմի տարածք»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նախիջեւանի հատվածում հայկական կողմի հնարավոր դիրքային կորուստների մասին խոսակցություններին, ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր դիրքերի հաշվին ադրբեջանական կողմը ոչ մի առաջընթաց չի կատարել»,-եզրափակեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930