Օրվա լրահոսը

4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ

ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների համատեղ հայտարարությունը Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով: Աշխատանքային խումբը

«Սասնա ծուռ» Գագիկ Եղիազարյանի գործով դատարանը խորհրդակցական սենյակում է

«Մենք պնդում ենք մեր երաշխավորությունը, հասկանում ենք երաշխավորությունից բխող հետեւանքները»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը անձնական միջնորդություն էին ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու համար: Այսօր, դատարանում, պատգամավորներն իրենց ստորագրությամբ հաստատեցին միջնորդությունը: Պատգամավորների քայլը դատարանում ընդունվեց

«Ո՞վ կհամարձակվեր գեներալ Մանվելի կրթական ծրագիրը մշտադիտարկման ենթարկել». Սերոբ Խաչատրյան

Պարզ է, որ բյուջեից գումարներ են տարվել, իսկ այդ ծրագրի որակի մասին լուրջ հետազոտություններ չկան

«Բռնություն որեւէ մեկի հանդեպ չի եղել». Նաիրա Զոհրաբյանը՝ «Ծառուկյան» դաշինքի 8 թեկնածուների ինքնաբացարկի մասին

Մեր հարցին՝ տարօրինակ չի՞, որ այդպես համաձայնեցված բոլոր 8 պատգամավորները հրաժարվել են եւ ճանապարհ հարթել Հրանտ Դավթյանի համար՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Պիտի հարցնել իրենց, ես կարծում եմ բացարձակ տարօրինակ չի, եթե մարդը, ով ստացել է, օրինակ, ամբողջ ընտրատարածքում ընդամենը 120 վստահության քվե, հավակներ լինել պատգամավոր: Ես կարծում եմ, նրանցից շատերը խոհեմ որոշում են կայացրել՝ հրաժարվել պատգամավորական մանդատից»:

«Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Մոլդովայի պատվիրակության ղեկավար Վիոլետա Իվանովաի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը: Կողմերը կարեւորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, փոխայցերի աշխուժացումը: Անդրադարձ է կատարվել սեւծովյան տարածաշրջանում առկա հակամարտություններին. զրուցակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մտահոգություններ հայտնել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թ. Շ.-ի նկատմամբ 07.02.2018թ.-ին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը 30.05.2018թ.-ին փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց գրավով: Դատարանի հիշյալ որոշման դեմ

IQOS-ի վերաբերյալ վերջին կլինիկական ուսումնասիրությունը եզակի է իր տեսակով․ պատմում է Լիլիթ Գևորգյանը

Օրեր առաջ համաշխարհային ծխախոտային հսկա Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը հանդես եկավ պաշտոնական մամլո հաղորդագրությամբ առ այն, որ հայտնի են դարձել ընկերության առանց ծուխ ամենահայտնի արտադրատեսակի՝ IQOS-ի գիտական գնահատման նոր արդյունքները։ Վեց ամիս տևած կլինիկական ուսումնասիրությունը մոտեցել է իր ավարտին և, համաձայն Ֆիլիպ Մորրիսի հաղորդագրության, արդյունքները հաստատել են ուսումնասիրության առաջնային նպատակը․ պարզվել է, որ ուսումնասիրության ընթացքում սիգարետ

Քվեարկողների մատը անգույն սփրեյով թանաքոտելու են, գրիչը քվեախցից հանելու են. Ընտրական օրենսգրքի նախագծի նորությունները

 Իոաննիսյանն ասաց, որ այդ թանաքը ցնդող է, բայց ոչ այդքան արագ՝ 2 օր հետո է անցնում. «Տարբեր քիմիական ներգործությամբ փորձեր մենք կատարեցինք այդ սփրեյի վրա, որը մեզ Վրաստանի ԿԸՀ-ից ուղարկեցին եւ ինքը չի մաքրվում: Այսինքն, ացետոնով, բենզինով, ջրով, ամեն ձեւ փորձում էինք, հստակ երեւում է, որ մատը սփրեյավորված է: Այն, իմ կարծիքով, բավականին արդյունավետ միջոց է՝ կրկնաքվեարկությունն իսպառ բացառելու առումով»:

Երիտասարդները մասնակցեցին «Հնարավորությունների տոնավաճառին»

Հունիսի 20-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամի տարածքում բացված «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառը բավականին բազմամարդ էր: Տոնավաճառը ֆինանսավորվել է ԵՄ կողմից, կազմակերպիչն է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպությունը: Կազմակերպության տարածաշրջանային ծրագրի ղեկավար Արսեն Սիմոնյանը նշեց, որ հրավիրել են երիտասարդների, ակնկալում են ավելի քան 500 մասնակից ունենալ ՀՀ տարբեր մարզերից: «Հրավիրել ենք շուրջ 50 կազմակերպություն, որոնք կներկայացնեն, թե

«Բոլորը հոշոտում են Մանվելին՝ բացասական, բայց մեծ ու հզոր կերպարին». Վովա Վարդանով

«ԱԱԾ-ում թող ցույց տան, թե լրտեսներին բացահայտելու հարցում ինչ են արել, մինչդեռ ցույց են տալիս, թե ոնց են բռնել Մանվելին»,-ասում է ազատամարտիկը

«Այդ մարդիկ ավելի շուտ կցանկանան միանան արտագաղթածներին, քան թե հանգուցյալներին». Բնակչությունը դժգոհում է Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումներից

Ալավերդու պղնձաձուլական գործարանի արձակած ծուխը հատկապես վերջին օրերին ավելի էր ակտիվացել: Դա էլ իր հերթին առաջացրել էր տեղացիների ու հարակից համայնքների բնակիչների զայրույթն ու անհանգստությունը:

«Վախ ունեմ, որ իրավիճակը կարող է շիկանալ, բախումները չեն բացառվում». Հրանուշ Խառատյան

«Բոլորն են իմացել Մանվել Գրիգորյանի գործունեության մասին, բայց հիմա մեղքը մյուսի վրա են գցում»,-ասում է Խառատյանը

«Լիսկայի» հովանավորյալի բուհում կրքերը լարված են

Գորիսի պետական համալսարանի դեկանները պահանջում են Արտյուշ Ղուկասյանի հրաժարականը

«Սասնա ծռերից» եւս մեկն ազատ կարձակվի. Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը կգնան դատարան

Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալն ազատ արձակվելուց հետո ցանկանում է իր անձնական կյանքը դասավորել:

Փախստականները Նիկոլ Փաշինյանին՝ «Մենք էլ գոյություն ունենք՝ չնայած որ 30 տարի է, անտեսված ենք եղել»

Փախստականների հանրակացարանները սեփականաշնորհել են, չեն փոխհատուցում՝ սպասում են, որ հերթով մահանան

ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել Ընտրական օրենսգրքի նախագծի նախնական քննարկմանը

Դանիել Իոաննիսյանն ասաց. «ՀՀԿ-ից հրաժարվեցին այդ քննարկումներից, պատճառաբանեցին, որ խորհրդարանում ստեղծվելու է հանձնաժողով: Ամեն դեպքում ես ներկայացրեցի, որ չենք ուզենա սկսել նախագծի հետ աշխատանքը, մինչեւ բոլորի հետ քննարկելը: Մենք շահագրգռված ենք, որ բոլորը ներգրավված լինեն, բայց իրենց իրավունքն է: Առաջին նախագիծը կպատրաստվի առանց ՀՀԿ-ի»:

GAIFF Pro-ն ներկայացրեց որոշ արդյունքներ

Հունիսի 20-ին AGBU գրասենյակում կայացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro կինոյի զարգացման նորարարական հարթակի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին C2C տարածաշրջանային համատեղ արտադրության կինոշուկայի նախընտրական փուլի արդյունքներն ու ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառումները:

«2016-ի մայիսին ես որ ասում էի`կոլխոզի նախագեքը գեներալի հագուստներով». Սամվել Բաբայանը` Մանվել Գրիգորյանի մասին

«Ղալլաթ են անում, իրանք բոլորն էլ գիտեին, բոլորն էլ նույն կոռոպցիոներներն էին»

Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա Լեռ» առանձնատանը խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ

ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին (Դաշկեսան) հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող

«Ես հո չեմ ասում`արել են, ճիշտ են արել, էշություն են արել: Ի՞նչ անենք` կոտորե՞նք էս մի կողմին». Սամվել Բաբայանը`«Սասնա ծռերի» մասին

Նա կարծում է, որ ոստիկաններին սպանած անձանց խափանման միջոցը չպետք է փոխվի, բայց պատիժն էլ առավելագույնը չպետք է լինի

«Իմ Քայլ»-ից հետո Մանվելի քայլը

2018թ. մարտի 31-ին Գյումրիում Նիկոլ Փաշինյանը մեկնարկ տվեց «Իմ քայլը» նախաձեռնությանը: 100 հազարավոր քաղաքացիներ միացան նախաձեռնությանը և թավշյա հեղափոխությունը հաղթանակեց: Հայաստանը զարթոնք ապրեց և ապշեցրեց ողջ աշխարհի առաջադեմ մարդկությանը և միաժամանակ մտորումների գիրկը տարավ թաղի, համայնքի, քաղաքի, պետությունների բռնակալներին: Վարչապետի ընտրությունից 40 օր անց հայ ոգին տակնուվրա եղավ` տեսնելով Մանվել Գրիգորյանի մասին տեսանյութը: Այսօր շարքային

Սամվել Բաբայան. «Փաշինյանն եկել է, բռնում է էս օգտագործողներին, օրենքը չի փոխվել»

Նա տարակուսում է. «Իսկ ո՞վ է ասել, որ երկու տարուց հետո չենք շարունակելու դրանից հաճույք ստանալ»

Կուտակայինի օրենքն ընդունվեց, դեմ էր 2 պատգամավոր

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենց սկզբունքային դիրքորոշումը հայտնել են եւ որոշել ձեռնպահ քվեարկել, որովհետեւ այս նախագիծը նախկինի հետ համեմատած բարելավված է, բայց այն չի լուծում կարեւորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման, որի դեմ իրենք պայքարել են: Ըստ Ռուստամյանի, պարտադիրի բաղադրիչը խաթարում է սերունդների համերաշխության սկզբունքը, անձի սեփականության իրավունքը, ստիպում է, որ մարդն այսօրվա հացի խնդիրը չլուծելով՝ գումար հետ գցի վաղվա համար:

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանում է «Առավոտի» հրապարակմանը

«Առավոտ» օրաթերթի հունիսի 9-ի համարում «Ընդհանուր հսկողությունով հերիք է տեռոր անեք» վերտառությամբ հրապարակվել է հարցազրույց փաստաբաններ Ա. Սիրունյանի եւ Կ. Կիրակոսյանի հետ, որտեղ նրանք, առանձին քրեական գործերի հանգամանքների անդրադառնալով, դիմելով մանիպուլյացիոն պարզունակ հնարքների, իրողությունների խեղաթյուրմամբ հանիրավի մեղադրանքներ են հնչեցնում ՀՀ գլխավոր դատախազության հասցեին: Թյուրըմբռնումներ թույլ չտալու համար, ուշադրություն հրավիրելով հարցազրույցում հնչած առանձին պնդումների անտրամաբանականության վրա,

Խուզարկություն է կատարվել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում

Հունիսի 16-ին ոստիկանությունում հաղորդվել էր 1964 թ. ծնված Պետրոս Ա.-ի կողմից ապօրինի զենք պահելու մասին: Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ Պետրոս Ա.-ն Ավան Առինջ 1-ին մ/շ. թիվ 7 հասցեում գտնվող ԵԿՄ գրասենյակի նախագահն է: Հարուցված քրեական գործի շրջանակներում, հունիսի 19-ին Ավան-Առինջի թիվ 7 նախկին մանկապարտեզի տարածքում գործող «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են

Փորձում են իրավապահ համակարգին օգտագործել վրեժխնդիր լինելու տարիներ առաջ տեղի ունեցած տարաձայնությունների համար. «Ժողովուրդ»

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ, տուժողի կյանքի եւ առողջության համար վտանգավոր, բռնության սպառնալիքով Գ. Հ,-ի առեւանգմանը։ ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրությունից էլ պարզ է դառնում, որ տուժող Գ.Վ-ն իրավապահ մարմիններին բողոքելու փոխարեն Հայաստանից փախել է եւ հիմա նոր է որոշել նախկին վերքերը

Լանջանիստ գյուղում «Ուրալ» է կողաշրջվել

Հունիսի 19-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Զանգակատուն ճանապարհի 27-րդ կմ-ին` Լանջանիստ գյուղում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն

Մանվել Գրիգորյանի կինը ոչ միայն տեղյակ է եղել, այլ շատ հարցեր հենց նրա միջոցով են կարգավորվել. «Ժողովուրդ»

Ստացվում է՝ ամենաքիչը նրա ընտանիքի երեք անդամ ոչ միայն տեղյակ է եղել Մանվել Գրիգորյանի հափշտակություններից ու յուրացումներից, այլեւ օժանդակել են նրան, ինչը եւս քրեական հետապնդում է ենթադրում։

Մոնթե Մելքոնյանի կին. «Չափազանց տխուր, սահմռկեցուցիչ բաներ եմ լսել ես Մանվելի մասին». «Հայկական ժամանակ»

Հունիսի 12-ին լրացավ Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 25-րդ տարին։  Տարելիցի առիթով Հայաստան է ժամանել Մոնթեի ամբողջ ընտանիքը՝ քույրերը եւ եղբայրները, կինը՝ Սեդան, հարազատները։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սեդան խոսեց Մոնթեի երազած պետությունից, Հայաստանի թավշյա հեղափոխությունից, եւ իհարկե, անդրադարձավ վերջին օրերին Հայաստանը ցնցած գեներալ Մանվել Գրիգորյանի ապօրինություններին։ – Դուք ասացիք, որ իշխանություն

Մանվելին դուք եւ մենք, այսինքն՝ հասարակությունը, թույլ տվեցինք դառնալու այն, ինչ կա այսօր. «Հրապարակ»

Սերժսարգսյանական «քաղաքակիրթ եւ մարդկային» Հայաստանում 94-ի հրադադարից հետո տարիներ շարունակ Մանվելն իր տանը թուրք ռազմագերի էր պահում, տանկ ուներ, զինանոց ու մի ամբողջ զինված բանակ, բայց դուք, իհարկե, «չգիտեիք»: Եվ հիմա նոր կառավարության օրոք միայն Մանվելի՞ն պիտի պատժեն, թե՞ բոլոր այն պաշտոնյաներին՝ նախկին եւ վերահաստատված, ովքեր ի պաշտոնե պատասխանատու են եղել ապօրինությունների կանխման եւ բացահայտման

Լրահոս
Արևային մարդիկ

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031