Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը». Էդուարդ Շարմազանով

Հունիս 20,2018 15:14

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Մոլդովայի պատվիրակության ղեկավար Վիոլետա Իվանովաի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Կողմերը կարեւորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, փոխայցերի աշխուժացումը:
Անդրադարձ է կատարվել սեւծովյան տարածաշրջանում առկա հակամարտություններին. զրուցակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մտահոգություններ հայտնել որոշ խնդիրների առնչությամբ: Կարեւորվել է հակամարտությունների կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Խնդրի ռազմական լուծումն անթույլատրելի է: Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չպետք է լինի: Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը»:

Զրուցակիցները կարեւորել են փոխշահավետ համագործակցության խորացումը միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930