Օրվա լրահոսը
Էդուարդ Շարմազանովին չի զարմացրել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունը
Մանե Թանդիլյանի որոշումը համարում է քաղաքական
Նախընտրական տրամադրություններն եկել են ավելի շուտ, քան արտահերթ ընտրության շուրջ ժամկետների և պայմանների մասին քաղաքական ուժերի համաձայնությունը. «Ժամանակ»
Հայաստանի ներքաղաքական կյանքում նախընտրական տրամադրություններն ու տրամաբանությունը եկել է ավելի շուտ, քան արտահերթ ընտրության շուրջ ժամկետների և պայմանների մասին քաղաքական ուժերի համաձայնությունը: Այլ կերպ ասած՝ ներկայիս իրավիճակում կարծես թե շաբաթը ուրբաթից շուտ է եկել և համաձայնության կառավարությունում տեղի են ունենում առաջին աղմկոտ անհամաձայնությունները, ընդ որում՝ թե՛ հենց կառավարության, թե՛ խորհրդարանի իմաստով: Մենք ընդամենը նախօրեին մեր
Խաչատրյանական մրցույթի մասնակից. «Խաչատրյանի մրցույթը հետխորհրդային տարածքում Չայկովսկու և Դավիդովի մրցույթների կողքին ամենանշանակալի ստուգատեսներից է»
Հունիսի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Լսումների առաջին օրը մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հետ ելույթ ունեցան Ռուսաստանը ներկայացնող երկու թավջութակահարներ՝ Ֆյոդոր Ամոսովը և Ռուստեմ Խամիդուլինը։ Հեղինակավոր ժյուրիին եզրափակիչ փուլում միացել էր նաև լեհ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ
Փակ նիստում Նիկոլ Փաշինյանը գուցե կփորձեր ականջալուր լինել գործընկերներին եւ զերծ կմնար անհարկի հայտարարություններից. «Հրապարակ»
Անկասկած, կառավարության հերթական տապալումը պետք է համարել նաեւ վերջին արտահերթ նիստը, որի օրակարգում էր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցը: Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարությունում աշխատած լիներ, որ այդքան չվրդովվեր նախարար Արծվիկ Մինասյանի դիտարկումից: Ի՞նչ կարող ես անել, երբ բոլորը Նիկոլ Փաշինյան չեն եւ չեն կարող «ժողովրդական լայն աջակցության պայմաններում» մի տեսակետից թռչել հակառակ տեսակետի կողմը,
Սամվել Ալեքսանյանը նեղացած է, Արայիկ Գրիգորյանն էլ ՀՀԿ-ն չի լքի
ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ-ից դուրս չի գալու: Այսօր այդ մասին պատգամավորը «կես բերան» պատասխանեց լրագրողների հարցերին` ՍԴ անդամի քվեարկությունից հետո: Իր տանը Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ական գործարարների հանդիպումից հետո, Արայիկ Գրիգորյանը ևս պատրաստվում էր ՀՀԿ-ից դուրս գալ: Սակայն, ըստ որոշ լուրերի, նրա այդ քայլին դեմ է եղել եղբայրը`Արամայիս Գրիգորյանն, որը ՀՀԿ-ի իշխանության տարիներին
Շուրջ 10000 դպրոցական պայուսակներ՝ մանկապարտեզներն ավարտող երեխաներին
Վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասական բոլոր երեխաները ստանում են պայուսակներ և գրենական պիտույքներ: Շուրջ 10000 պայուսակներ՝ համալրված 18 անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով, արդեն իսկ դասավորվել ու փոխանցվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժիններին: Սույն առաքելությունն, ի դեպ, արդեն մի քանի տարի է, ինչ
Մարզպետը պատրաստվում է ստուգումներ սկսել Հրազդանի քաղաքապետարանում. «Ժամանակ»
Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Հրազդանի քաղաքապետի հրաժարականի թեման այն վառ օրինակն է, թե ինչպես չի կարելի աշխատել նոր Հայաստանում։ Մարզպետը պատրաստվում է ստուգումներ սկսել Հրազդանի քաղաքապետարանում: «Այո, հիմնավոր կասկածներ ունեմ համայնքի զարգացման գործում համայնքի բյուջեի ոչ նպատակահարմար ծախսերի հետ կապված և ցանկանում եմ համոզվել, որ բյուջեով նախատեսված ծախսերը՝ քաղաքի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման համար,
Փաշինյան-Ալիեւ առաջին շփումը՝ Պուտինի «հովանու» ներքո
Ֆուտբոլային կրքեր՝ ղարաբաղյան թեժացած մթնոլորտում
Նիկոլ Փաշինյանը և ԱԶԲ նախագահն անդրադարձել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ փոխգործակցությունն ու ընդգծել, որ բանկի օժանդակությամբ մեր երկրի տնտեսության մեջ կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱԶԲ-ի հետ համագործակցության շարունակական
Քրեական գործ է հարուցվել համայնքապետի ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ
ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել հունիսի 11-ին մարզի Գոռավան համայնքի ղեկավարի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի կապակցությամբ: 2018թ. հունիսի 11-ին Վեդի քաղաքի մի բնակիչ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժին հաղորդում, այնուհետև բացատրություն է տվել այն մասին, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչներից մեկը շուրջ 20 օր առաջ գյուղապետարանի
Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է հարկային բարեփոխումների համալիր ծրագիրը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկելու հարկային բարեփոխումների համալիր ծրագիրը: Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը զեկուցել է իրականացվող աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով, որ հարկային բարեփոխումների հայեցակարգը պատրաստ է կառավարության հաստատմանը ներկայացվելու: Պետնախարարը շեշտադրել է, որ մշակված և կառավարության քննարկմանը ներկայացված հայեցակարգն ընդունելուց առաջ նախ անհրաժեշտ
ՀՀ ԱԳ նախարարն ու Մինսկի խմբի համանախագահները հանգամանալից մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ
Հունիսի 12-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Արժևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը՝ նախարար Մնացականյանը կարևորեց այցը, ընդգծելով, որ այն հնարավորություն է ընձեռնում անմիջական առաջին շփումը հաստատել Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո։ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց
«Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը ՍԴ անդամ չեն ընտրի
Իշխանական խմբակցությունները քվեարկության չեն մասնակցի
Ադրբեջանի փոխխոսնակը սպառնում է «ազատագրել» Ղարաբաղը ռազմական ճանապարհով
Ադրբեջանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնակարգի և իր օրենսդրության, իրավունք ունի «ռազմական ճանապարհով ազատագրել իր օկուպացված տարածքները»: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը: Այնուամենայնիվ, Ասքերովը նշել է, որ Ադրբեջանը խաղաղասեր երկիր է: «Մենք, լինելով խաղաղասեր պետություն, մերժում ենք պատերազմը՝ որպես այլ պետությունների տարածք ներխուժելու միջոց: Լեռնային Ղարաբաղը և նրան հարող տարածքներն
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի կտարվեն Լուսավորչի մասունքները
Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը տարիներ առաջ հռչակվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր: Այս առիթով, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հավատացելոց երկրպագության և օրհնության համար եկեղեցի կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ավանդատուն-թանգարանում պահվող սրբի մասունքները: Սիրով
Աշխարհի 32 ազգային հավաքականներ մեկնարկում են ֆուտբոլի աշխարհի առաջնությունում
Հունիսի 14-ին Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղով մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Աշխարհի 32 ուժեղագույն ազգային հավաքականներ խմբային փուլից սկսած պայքարելու են երանելի գավաթին տիրելու համար: Վիճակահանությամբ նրանք բաժանվել են ութ խմբի, յուրաքանչյուրում՝ չորսական հավաքական: Ահա նրանք. «A» խումբ. Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ, Ռուսաստան «B» խումբ. Իսպանիա, Մարոկկո, Իրան, Պորտուգալիա «C» խումբ. Դանիա, Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու «D»
Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ
Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այսօր առավոտյան մեկնել է Արցախ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
«Փյունիկը» կմարզի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչը
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որն արդեն հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու «Երեւան» անունով, նոր մարզիչ ունի: Թիմը գլխավորում է ռուս ճանաչված մարզիչ Անդրեյ Տալալաեւը: Այս մասին գրված է ակումբի պաշտոնական կայքում: Ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը նրա հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել՝ հետագայում այն եւս մեկ տարի երկարացնելու հնարավորությունով: Անդրեյ Տալալաեւն աշխատել է «Ռոստով», «Վոլգա», «Կուբան»,
ԱՍԵԿՈՍԵ
Պատմությունից հայտնի է, թե ինչ վախճան են ունենում ղեկավարները, որոնք երկար են մնում իշխանության ղեկին: ԱՐԲԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հաղթել է անկախ մտածելակերպը
Շատ բնական է, որ այն, ինչ հայաստանցիների հիմնական զանգվածին դուր է գալիս, ես վերապահումով եմ ընդունում: Եվ հակառակը: Օրինակ՝ իշխանություն դառնալուց հետո հեղափոխական հռետորաբանությունն ինձ պատեհ չի թվում, բայց մեծամասնությանը դուր է գալիս՝ նախկինում կուտակված բացասական էներգիան առայժմ չի պարպվել: Իսկ ահա կառավարության, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ քայլը՝ անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակի, ըստ երեւույթին, շատերին
«Եթե անկեղծ ասեմ, ես չեմ մտածում, որ մեր նշանակումները իդեալական են». Նիկոլ Փաշինյան
Օգտատերերը Փաշինյանի հազով էին նորից հետաքրքրվում, նաեւ, թե ինչու է նիհարել: Վարչապետը պատասխանեց, որ հազի խնդրով զբաղվում է, իսկ նիհարելու համար ինքն է ամեն ինչ անում՝ լողով է զբաղվում, հաց չի ուտում, որ նիհարի:
«Փաստորեն Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը ազնի՞վ են աշխատել». Ի՞նչ հարցեր ուղղեցին վարչապետին
Մի քաղաքացի էլ բողոքում է, թե՝ դուք ասել էիք, որ նկարահանող սարքերը չեն աշխատում, բայց բազմաթիվ վարորդների մեծ տուգանքներ են եկել, ի՞նչ անենք: Վարչապետն էլ պատասխանեց, որ իրենք միայն քննարկել են տեսախցիկների եւ արագաչափերի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու հարցը, բայց կասեցնելու որոշում չի կայացվել: Նա ասաց, որ մինչեւ այս ամսվա վերջ հուսահատ պարտքերի համաներում կանեն. «Նաեւ կքննարկենք, որոշում կկայացնենք խախտումների համար իրականացվող տուգանքների չափերը փոքրացնելու մասին:
Արմեն Գրիգորյան. «Ադրբեջանական կողմը միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում»
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ։ Քննարկեցինք վերջին օրերին, առավելապես՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ադրբեջանական կողմից զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժն ու կուտակումները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում։
Փաշինյանի բացատրությունը՝ կուտակայինի մասին. «Մենք չենք կարողանում գումար հետ գցել, ընտանիք է, հազար ու մի առիթ կա, ծախսում ենք»
Վարչապետն ասաց, որ եթե կուտակային ֆոնդերի կառավարչին վանեն, նեգատիվ ազդակ կլինի, թե Հայաստանում տնտեսական գործունեության համար պրոբլեմներ կան. «Այս պայմաններում մեզ համար շատ դժվար կլինի ուրիշ օտարերկրյա տնտեսվարողների հրավիրել Հայաստան, երբ որ մենք խաղի ընթացքում խաղի կանոններ ենք փոխում՝ արդեն գործող տնտեսվարողների համար եւ այդ մեսիջը շարունակում է գնալ, որ ա՛յ՝ Օրանժը եկավ ու փակվեց, թողեց գնաց, Քարֆուրը եկավ Հայաստան, փոքրանում-փոքրանում է եւ մեծ պրոբլեմներ ունի»:
Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ընկերներիցս մեկն ինձ ուղարկել էր Նյու Յորքում բնակվող թուրք ամերիկացի Իբրահիմ Քուրթուլուսի ծավալուն նամակի պատճենն ուղղված CNN-ի հարյուրավոր աշխատակիցների, որտեղ նա խստորեն քննադատել էր Էնթոնի Բուրդենին, Քրիս Քուոմոյին և ուրիշներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Քուրթուլուսի էլեկտրոնային նամակի թեման վերնագրված էր՝ «Երբ CNN-ի Քրիս Քուոմոն և
«ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Վաղինակ Սարգսյանը, ում հրամանատարությամբ գործող Խաղաղապահ բրիգադի զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը»
ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Վաղինակ Սարգսյանը, ում հրամանատարությամբ գործող Խաղաղապահ բրիգադի զինծառայողներն, այս ապրիլին ինքնակամ լքել էին զորամասը, ինչն օրենքի ու կանոնակարգի կոպիտ խախտում էր։ Չհաշված՝ իրենց պարտականությունների գոյություն չունեցող կամ ցածր գիտակցումը։ Իսկ վերջին հանգամանքը՝ հենց հրամանատարական կազմի լիարժեք
ՀՀ ԱԳ նախարար. «Բարձր ենք գնահատում ԼՂ-ի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում ՌԴ-ի միջնորդական ջանքերը»
ԱԳ նախարարի ելույթը Ռուսաստանի օրվա կապակցությամբ Հարգարժա՛ն Սերգեյ Պավելի, Նախևառաջ, ևս մեկ անգամ, բարի գալուստ Հայաստան։ Տիկնայք և պարոնայք Սիրելի՛ ընկերներ, Սրտանց շնորհավորում եմ ռուս ազգին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս օրը ռուս ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում իր հայրենիքին․ հազարամյա պատմություն և յուրօրինակ մշակութային ժառանգություն ունեցող երկիր, որն ահռելի տարածության վրա միավորել է բազմաթիվ ազգեր,


















































