Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվաբերդի անտառտնտեսության գործով 7 պաշտոնյա մեղադրվում է

Հունիս 12,2018 22:22

Մայիսի 17-ին Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը որոշել է Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանի եւ 6 այլ ամբաստանյալների գործն ուղարկել ըստ ընդդատության՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այդ դատարանը քրեական գործը վարույթ է ընդունել, հունիսի 12-ին Բերդ քաղաքում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, նշանակված է դատական նիստ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ավետիք Ադամյանը 2016թ. նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ստուգում իրականացնող բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության ստուգող խմբի պաշտոնատար անձանց համոզելու եղանակով դրդել է պաշտոնական կեղծիք կատարելուն՝ ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալները նվազացնելուն:

Բացի այդ, Ա. Ադամյանը անտառային ֆոնդի տարածքից ապօրինի ծառահատում իրականացնելու, հատված ծառերը եւ փայտանյութը ապօրինաբար անտառից դուրս բերելու թույլտվության համար Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Սասուն Հայրապետյանից ստացել է կաշառք՝ վերջինիս ունեցած պարտքը չվճարելու ձեւով:

Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, 38-314 հոդվածի 1-ին մասով, 311 հոդվածի 2-րդ մասով եւ 315 հոդվածի 2-րդ մասով:

Սույն քրեական գործով, տարբեր հոդվածներով, մեղադրվում են նաեւ բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության, կենսաբազմազանության բաժնի ավագ տեսուչ Արմեն Ավագյանը, նույն բաժնի տեսուչ Կարեն Էրոյանցը, Արծաբերդի անտառտնտեսության Նորաշենի անտառապետության անտառապետ Վարդան Թարխանյանը, այդ անտառտնտեսության Նավուրի անտառպետության անտառապետ Ալբերտ Հովհաննիսյանը, Արծվաբերդի անտառպետության անտառապետ Հրաչիկ Ավագյանը, Նորաշենի անտառպետության 5-րդ եւ 6-րդ պահաբաժինների անտառապահ Անդրանիկ Եսայանը:

Ա. Ադամյանի եւ Ա. Եսայանի  նկատմամբ, որպես խափանման միջոց,ընտրվել է գրավը, Կ. Էրոյանցի եւ Ա. Հովհաննիսյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը,Ա. Ավագյանը, Վ. Թարխանյանը եւ Հ. Ավագյանը գտնվում են կալանքի տակ:

1958թ. ծնված, ՀՀԿ անդամ Ավետիք Ադամյանը 2017թ. նոյեմբերի 5-ի ընտրություններում խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու էր, ստանալով 4895 ձայն, նա ընտրություններում չհաղթեց:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930