Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Վաղինակ Սարգսյանը, ում հրամանատարությամբ գործող Խաղաղապահ բրիգադի զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը»

Հունիս 12,2018 23:13

ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Վաղինակ Սարգսյանը, ում հրամանատարությամբ գործող Խաղաղապահ բրիգադի զինծառայողներն, այս ապրիլին ինքնակամ լքել էին զորամասը, ինչն օրենքի ու կանոնակարգի կոպիտ խախտում էր։

Չհաշված՝ իրենց պարտականությունների գոյություն չունեցող կամ ցածր գիտակցումը։ Իսկ վերջին հանգամանքը՝ հենց հրամանատարական կազմի լիարժեք մեղավորությունն է։ Անձի մարդկային որակների մասին բան չեմ ասում, քանի որ չեմ ճանաչում։ Ասածս բացառապես ծառայության որակի հետ է կապված։

Հուսամ, որ իր նոր ենթակայությամբ գործող ԱԱԾ Սահմանապահական զորքերից էլ դասալքում չի լինի՝ իր հետևանքներով …

Վատ նախադեպ է։ Իրոք՝ վատ։ Կարսի անկումը վկա …»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930