Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը`ՀՀԿ-ի եւ արտահերթ ընտրությունների մասին

«Ուրախ եմ, որ հայաստանյան ինչ-որ քաղաքական ուժ, հանգամանքների ճնշման տակ, միանգամից առնետավազքի մրցավազքում չհայտնվեց»

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայելու հայտարարությանը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ իր 18-ամյա որդին սահմանված կարգով մեկնելու է ծառայության:  Աշոտ Փաշինյանն իր հերթին նշել էր, որ դիմում է գրել           զինծառայությունը Արցախի Հանրապետությունում անցնելու համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հայտարարությունները որակել է որպես «պոպուլիստական հերթական փորձ և միջազգային նորմերի խախտում»։ «Հայաստանի քաղաքացիները, մասնավորապես երիտասարդությունը, կրթական և

«Քաղաքական գործիչը պետք է լինի բարոյական, այսինքն, իր խոսքին հավատարիմ»

Պարույր Հայրիկյանը`Նիկոլ Փաշինյանի`ԵԱՏՄ-ից դուրս չգալու հայտարարության մասին

Հետաքրքիր փաստեր Սարդարապատի հերոսամարտերից

Այսօր Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այդ օրերին են տեղի ունեցել նաև մայիսյան հերոսամարտերը: Դրանցից ամենաուշագրավը Սարդարապատի ճակատամարտն էր, որի մասին ստորև կներկայացնենք քիչ տարածված փաստեր. -1918 թվականին թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը: Երկրում տիրում էր համընդհանուր

Խորհրդանշանականորեն արդեն 100 տարի անց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոտքի կանգնեց. Արարատ Միրզոյան

Առաջին փոխվարչապետի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ, Ուղիղ 100 տարի առաջ այս օրը հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերահաստատվեց Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ Հայաստանի մասին երազանքը։ Չնայած առկա գերծանր ռազմական, սոցիալ-տնտեսական և աշխարհաքաղաքական իրադրությանը՝ Առաջին Հանրապետության հիմնադիրներին անմարդկային ջանքերի գնով հաջողվեց

Ո՞րն է ՀՀԿ-ի եւ Նիկոլ Փաշինյանի թիմի ծրագիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը չի պատկերացնում, թե ոնց են ցրելու ԱԺ-ն այս նոր Սահմանադրությամբ: Վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ հայտարարություններ հնչեցին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր պատկերացումն է արտահերթ ընտրություններն անցկացնել աշնանը, բայց դա պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ ու փորձել

ԱԻՄ-ը կդիմի Նիկոլ Փաշինյանին`սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար

«Անկախության վերականգնման հարյուրամյակի տոնակատարությունների ընթացքին մենք մի բան ունենք`հույս»

Ազդարարում ենք մեզ պատերազմ հայտարարողներին, որ հայերը վերադառնալու են իրենց սուրբ հողը. «Երկիր Ծիրանի»

Մենք, հայերս, մեր բնօրրանում` Հայկական բարձրավանդակում, Արարչի կողմից ստեղծված կատարյալ բնության ներքո և սուրբ հողի վրա, վերստին դիմավորում ենք Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտը` ազգային պետության ներքո: Մեր ազգի այն հատվածը, որը հարկադրված դեռ ապրում է ՀԱՅՐԵՆԻՔԻՑ դուրս, նույնպես դիմավորում է լուսաբացը` տեսնելով Մասիսի սպիտակափառ գագաթը` վարդագույն շողերի շլացուցիչ փայլով: Մենք, հայերս, անհիշելի ժամանակներից` Արատտայից մինչև

Նոր կառավարությունը Վերին Լարսին այլընտրանքային ճանապա՞րհ է գտել

Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի հնարավորություն է ստեղծվում Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ հայտարարություն է տարածել եւ նշել. «Կարող ենք արձանագրել եւս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության եւ տրանսպորտի ոլորտների համար»: Ավինյանը գրել է. «Երեկ (մայիսի 24-ին) Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում եւ քննարկել 2011 թվականին կնքված «Մաքսային վարչարարության եւ ապրանքի

Մենք հիշում և հպարտանում ենք մեր նախնիներով, որոնց շնորհիվ այսօր կանք և ունենք մեր երկիրը. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ: Այս տարի լրանում է մեր առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակը՝ հոբելյան, որը առանձնահատուկ է իր խորհրդով և նշանակությամբ: Մեկ դար առաջ հայ ժողովուրդը բռունցքվեց և ցուցաբերելով աներևակայելի կամք ու հերոսություն, պաշտպանեց իր գոյության և հարատևելու իրավունքը: Սարդարապատի, Բաշ-Ապարանի և

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Առաջին Հանրապետության 100-ամյակի Գոհաբանական մաղթանքին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի Գոհաբանական մաղթանքին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 28-ին՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, առանձին շրջաններում, 29-31-ը, հունիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 28-ի երեկոյան ժամերին

Ինչպես «ազատվել» ամուսնալուծությունների գործերով հայցերից

Դատարաններում աճել են ամուսնալուծությունների գործերով հայցերը: Տարիներով ձգձգվող այդ գործերից «ազատվելու» ելք է ցույց տալիս «Էլոֆանտ» փաստաբանական ընկերության ղեկավար գործընկեր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Հակոբյանը: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ նա ասաց, որ ընդհանուր իրավասության դատարանները տարեկան քննում են 1600-1800 ամուսնաընտանեկան դատական գործ, որոնց մոտ կեսը (շուրջ 800 գործ) վերաբերում է բացառապես ամուսնալուծությանը. դրանցով չի

Ուրեմն, եկեք միասին սկսենք կերտել վաղվա Հայաստանը՝ գնահատելով ու շենացնելով այն Հայաստանը, որն ունենք այսօր. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր միասին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները: 100 տարի առաջ ցեղասպանություն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած մեր ժողովուրդը գերագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի

«Հայկական տեռորի» եւ դրա նկատմամբ մեր վերաբերմունքի մասին

Եզրակացությունը մեկն է՝ «լավ» տեռորիստ չկա և չի կարող լինել ոչ սառը պատերազմի ժամանակ, ոչ առավել և՛ս այսօր։ Տեռորիստները բոլորն էլ վատն են, եթե նույնիսկ նրանք հայ են։ Վերջ։

Օրհներգը պետք է ունենա ոգեշնչող բառեր եւ վերելք տանող երաժշտություն

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հարգելի նախագահ, մեր հանրապետության ինքնությունը հաստատող խորհրդանիշները՝ անունը, պետական դրոշը, զինանշանը, օրհներգը, ներկա պայմաններում իրենց բովանդակությամբ լիարժեք չեն ներկայացնում հայի հոգեկերտվածքն ու նպատակները: Նկատի ունենալով, որ մեր երկրում տեղի ունեցող վերջին փոփոխությունները մեկ անգամ եւս հաստատում են հին խորհրդանիշներով Նոր Հայաստանի կառուցման անհամատեղելիությունը, առաջարկում ենք. ա/ «Հայաստանի Հանրապետություն»

Բրիջիտ Բրինք. Միացյալ Նահանգները կշարունակի գործակցել Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ

Բրիջիտ Բրինքն ասել է. «Ուզում ենք գովեստով փաստել վերջին շրջանի բողոքների խաղաղ հանգուցալուծման նպատակով Ձեր ձեռնարկած միջնորդման և խրախուսման կարևոր քայլերը:

Լոռիում բացվեց ՍՄԱՐԹ կենտրոնը, որը մինչեւ 150.000 մարդու համար կստեղծի նոր հնարավորություններ

10-ամյա Մարիամը Լոռու մարզի Դեբեդ համայնքից է: Տեղի դպրոցում սովորելուն զուգահեռ արդեն մոտ 2 ամիս է այցելում է նաեւ Դեբեդ-Դսեղ գյուղերի խաչմերուկում գործող ՍՄԱՐԹ կենտրոնը: Այստեղ Մարիամը շատերի պես անգլերեն է սովորում: Նաեւ այլ խմբակների մասնակցելու ցանկություն ունի. «Ես անգլերեն լեզուն շատ եմ սիրում, եւ ուզում էի մասնակցել անգլերենի պարապմունքների: Իմացա, որ մեզ մոտ՝ Սմարթում

«Իշխանափոխություն որ չլիներ՝ էդ խազն էլ չէին քաշի». Սասուն Միքայելյան

Մենք ճշտեցինք ՝ այսինքն, ձգձգում չկա՞՝ նա պատասխանեց. «Գիտեք ոնց, այնտեղ պետք է ինչ-որ մարդկանց խափանման միջոց փոխվի, այդ մարդիկ հլը պարզում են, թե ով ինչ է արել, հո բաց թողելով չի՞: Բայց որ պիտի բաց թողեն՝ պիտի բաց թողեն»:

Տերպետրոսյանական Հայաստանի մշակույթը փորձեց դասականացված դառնալ, քոչարյանականը ներառեց շոու-բիզնեսին բնորոշ տարրեր, սարգսյանականն էլ՝ ժողովրդահասարակական ու ակադեմիաքաղքենիական

Նորհայաստանյան արվեստը լինելու է թեեւ ոչ ակադեմիական, բայց բնույթով երիտասարդական ու ժամանակակից Թավշյալ հեղափոխության արդյունքում հայաստանյան արվեստում բացահայտորեն գերիշխող շոու-բիզնեսը ընդհատակ է անցել: Հավանաբար ոլորտի ներկայացուցիչները փորձում են գուշակել՝ ինչպիսին կլինի նոր կառավարության ճաշակը: Փորձենք փոքրիկ էքսկուրս կատարել երեսունը դեռ չբոլորած մեր հանրապետության մշակույթի տեսակին. տերպետրոսյանական Հայաստանը փորձեց ավելի դասականացված դառնալ` վերականգնելով պատերազմի ժամանակ կորսված

Հեծանվային արշավ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին

Շուրջ 100 հեծանվորդներ այսօր վաղ առավոտյան «Հանրապետության» հրապարակից տոնական երթ սկսեցին դեպի Սարդարապատ: Նախաձեռնության հեղինակը սիրողական հեծանվասպորտի եւ սպորտային տուրիզմի ֆեդերացիան է, որի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը Aravot.am-ին ասաց. «Մեր ֆեդերացիան մշտապես մասնակցում է համապետական բոլոր տոներին: Այս օրն էլ բացառություն չէ, եւ մենք մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Հանրապետության» հրապարակից տոնական շքերթով մեկնում ենք Սարդարապատ:

Գեներալ Անդրանիկը Ստեփանավանում 

(հատվածներ պատմական ակնարկից) …Վերջին տարիներին կարդում կամ լսում եմ անգրագետ, անպարկեշտ ու անհասկանալի արտահայտություններ այն մասին, թե իբր Անդրանիկը Լոռիում Հովհաննես Թումանյանի հետ 1918 թվականի մայիսյան օրերին միայն կերուխումով է զբաղվել եւ որեւէ ակտիվ գործողություններ չի ձեռնարկել թուրքական զորքերի դեմ, ուստի ներքոնշյալ փաստերը կոչված են թեկուզ մի քանի դրվագով լրացնել գեներալ Անդրանիկ Օզանյանի կերպարը որպես

Դա հարգանքի լավագույն տուրքն է նրանց, ովքեր հուսահատության այն սև օրերին մեզ Մայիսի 28 պարգևեցին. Արա Բաբլոյան

Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի, Մայիսյան հաղթանակների ու անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի, Մայիսյան հաղթանակների ու անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ: Հարյուր տարի առաջ այս օրը վեց դարերի ընդհատումից հետո վերածնվեց հայոց պետականությունը: Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը, իր պատմական հայրենիքից մնացած վերջին հատվածի վրա միավորելով բոլոր ուժերը, շրջեց

Գոհություն ենք հայտնում Աստծուն, որ քաղաքական փոփոխությունները մեր երկրում իրականացվեցին խաղաղ և օրինական ճանապարհով. Գարեգին Բ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Գոհաբանական մաղթանք Մայիսի 28-ի առավոտյան, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին կատարվեց Գոհաբանական մաղթանք մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով: Առաջին անգամ Հայ Եկեղեցում այն կատարվել է Երջանկահիշատակ Ամենայն Հայոց Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի տնօրինությամբ, 1919 թ.

ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան. «Ինչպես հայերը, մենք էլ ապավինում ենք մեր արմատներին»

Մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ դասական երաժշտության համերգ, որը նվիրված էր բուլղարական մշակույթի եւ սլավոնական այբուբենի օրվան: Այն անցկացվում էր ԵՄ Խորհրդում Բուլղարիայի կողմից նախագահությունը ստանձնելու համատեքստում: Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևան նշեց, որ բուլղարական մշակույթի եւ այբուբենի օրը սովորաբար նշվում է մասիսի 24-ին: «Պատմության մեջ շատ չեն առիթները, երբ մենք նշում

Հայը կարող է խուսափել կոտորածից, երբ հավատում է սեփական ուժերին, երբ զենք է վերցնում եւ պաշտպանում սեփական հողը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: 1918 թվականի մայիսյան հաղթանակները դարձան հայոց պետականության վերականգնման սկիզբը: Դարեր շարունակ հայ ժողովուրդը ենթարկվել է բռնությունների ու

Ո՞վ է համարձակվում խոսել բարոյականությունից

«Առավոտ»-ի կայքում երեկ հրապարակվեց Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի նախկին փոխտնօրենի հոդվածը, որտեղ ներկայացրել էր իր աշխատանքից ազատման և դատարանով վերականգնման պատմությունը: Այդ հոդվածն ինձ ստիպեց «ամբողջացնել» դպրոցի տնօրեն Ա. Ահարոնյանի կերպարը: Այդ դպրոցի 7-րդ դասարանում է սովորում իմ բարեկամներ Տեր Գրիգորի և երեցկին Անահիտի որդեգրած 2 հաշմանդամ

Հայաստանի հավաքականը Ավստրիայում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր ժամանել է Ավստրիա եւ հանգրվանել Ինսբրուկ քաղաքի «Պարկոհոտել ին Տիրոլ» հյուրանոցում: այս մասին տեղեկացնում է ՀՖՖ կայքը: Մեր ընտրանին նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ Ավստրիայում շարունակում է նախապատրաստվել Մալթայի եւ Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

«Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գործով կալանավորվել է Տիգրան Զոհրաբյանը՝ հարկային սխալ տեղեկություններ տալու մեղադրանքով

Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Զոհրաբյանի պաշտպան Արմեն Անդրիկյանն ասաց, որ դատարանի որոշումն անհիմն է. «Ուսումնասիրելով վարույթն իրականացնող մարմնի տրամադրած նյութերը թե՛ դատարանին եւ թե՛ պաշտպանական կողմին, ես գտնում եմ, որ դատարանի որոշումն ամբողջությամբ անհիմն է այն պարզ պատճառով, որ կոնկրետ Տիգրան Զոհրաբյանի մասով վերջինիս մեղադրանք է առաջադրվել 38-205 հոդվածի 2-րդ մասի հանցագործության հատկանիշների հիմքով»:

Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Ստավանգերում Վիշվանաթան Անանդն է

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում վաղը մեկնարկող «Norway Chess» շախմատային գերմրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը սեւերով խաղալու է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: Մյուս զույգերն են. Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա, Շախրիյար Մամեդյարով-Մաքսիմ Ցաշյե-Լագրավ,  Հիկարու Նակամուրա-Դին Լիժեն,  Ուեսլի Սո-Սերգեյ Կարյակին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031