Օրվա լրահոսը

«Կուզենայի, որ Գյումրին չնմանվի որևէ եվրոպական քաղաքի»․ Ջազի թագուհին Գյումրիում է (Տեսանյութ)

Քիչ հետո Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա աշխարhահռչակ ջազ երգչուհի, հայկական ջազի թագուհի Տաթևիկ Հովհաննիսյանի բացառիկ համերգը։ Նրա հայաստանյան համերգների մեկնարկը տրվելու է Գյումրիից։ Նրան Գյումրի է հրավիրել պրոդյուսեր Մկրտիչ Մանուկյանը։ Մինչ համերգը երգչուհուն հյուրընկալեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նրան շնորհակալագիր հանձնելով, «Նարեկ» ու «Կլկլան» բաժակ նվիրելով։ Գյումրու քաղաքապետն ասաց․ «Շատ ուրախ

Աշխարհահռչակ կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով

Ամերիկացի աշխարհահռչակ կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը հանձնվել է Նյու Յորքի ոստիկանությանը և ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով: Ինչպես հաղորդում է CNN,-ը, ակնկալվում է, որ Մանհեթենի դատախազությունը Վայնշտեյնի դեմ կառաջադրի առաջին և երրորդ աստիճանի բռնաբարության մեղադրանք: Պրոդյուսերը պետք է ներկայանա նաև դատարան, որը սահմանելու է խափանման միջոց: Աղբյուրների փոխանցմամբ՝ դատարանը կարող է Վայնշտեյնի նկատմամբ գրավ նշանակել՝ 2 միլիոն

Սամվել Բաբայանի աջակիցները սպասում էին, որ նա ազատ կարձակվի

Այս պահին Սամվել Բաբայանի աջակիցները Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկուսարանի առաջ սպասում են ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի՝ ազատ արձակմանը: Րոպեներ առաջ նման տեղեկություն էր տարածվել: Նրանց փոխանցմամբ՝ պարոն Բաբայանի խափանման միջոց կալանքը կփոխվի ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի ու Հովիկ Աղազարյանի երաշխավորագրերի հիման վրա: Տեղեկացնենք՝ պատգամավորները տվել էին

Օսիպյանը՝ ԵԽԽՎ պատվիրակներին. իրողությունները ճիշտ գնահատելով, վերահսկել ենք օպերատիվ իրավիճակը` կտրուկ գործողությունների չդիմելով

Մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Յուլիա Լյովոչկինային, Բաս Քլայնին և Նատալյա Վուտովային: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ապրիլ-մայիսի հայաստանյան իրադարձություններին և ներկայացրեց ոստիկանության գործողությունները զանգվածային միջոցառումների ընթացքում: Ոստիկանության պետը նշեց, որ ոստիկանությունը, իրողությունները ճիշտ գնահատելով, վերահսկել է օպերատիվ իրավիճակը` կտրուկ գործողությունների չդիմելով և քաղաքական գործընթացներին չմիջամտելով: Պատվիրակության անդամներին հետաքրքրում

Նիկոլ Փաշինյանը՝ երգչուհուն. «Խոսելու փոխարեն մի կտոր երգեք»

Մայիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մշակույթի գործիչները վարչապետին մի շարք հարցեր ուղղեցին: Օրինակ՝ պայմանագրային հիմունքներով օպերային թատրոնում աշխատող երգչուհի Անի Պիվազյանը դժգոհեց. «Երկրում ինչպես բանանի մենաշնորհ կա, այնպես էլ մեներգիչների մենաշնորհ մեր օպերայում»: Նա հայտնեց, որ ինքը միջազգային մրցույթների դափնեկիր է, Զալցբուրգում Մոցարտի մրցանակ է շահել՝ կատարելով Մոցարտի

Չինաստանում ՀՀ նախկին դեսպանն ԱՄՆ-ում մեղադրվում է կոռուպցիայի և փողերի լվացման համար

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան 62-ամյա Ազատ Մարտիրոսյանին: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Մարտիրոսյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 50-ամյա Վիտալի Լեշկովին: Տեղեկատվության համաձայն՝ նրանք մեղադրվում են Rolls-Royce Holdings ընկերության դուստր ձեռնարկությունում կաշառակերության գործի մեջ ներգրավված լինելու համար: Նշվում է, որ այժմ նրանք երկուսն էլ ապրում են Միացյալ Նահանգների

Տուգանքների եւ երթեւեկության մասին

Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տուգանքների չեղարկումը հանրային ամենատարբեր քննարկումների առիթ է դարձել: Որոշում է կայացվել«Համաներման» տարբերակով չեղարկել վերջին վեց տարվա ընթացքում ՃՈ տեսանկարահանող սարքերի արձանագրած Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով նշանակված բոլոր տուգանքները: Առաջին հայացքից «մարդասիրական» թվացող այս որոշումը առնվազն տարօրինակ է: Ինձ համար, որպես օրինապահ վարորդի, ով տարվա կտրվածքով երեք-չորս «սեւ թուղթ» է ստանում ՃՈ-ից, սա

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետություն-100» խորագրով միջազգային գիտաժողովը

Սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում մեկնարկեց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ – 100» խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Իր ելույթում նա մասնավորապես ասաց. «1918թ-ի մայիսին Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ հնարավոր եղավ խափանել հայ ժողովրդի վերջնական բնաջնջման թուրքական ծրագիրը և կյանքի կոչել Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնվեց ծանր պայմաններում`

Միացեք  համահայկական ֆլեշմոբին

Գրենոբլի և Դոֆինեի Հայկական մշակույթի տունը (Ֆրանսիա) Սփյուռքի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակիներին ընդառաջ նախաձեռնել է «Արի պարի քոչարի» նախագիծը, որն առաջին համահայկական ֆլեշմոբն է իր տեսակի մեջ: 2018թ. մայիսի 26-ին՝ ժամը 20.00-ին, Հայաստանի, Սփյուռքի և Արցախի մշակութային խմբերը, կրթօջախները, միությունները պարելու են հաղթական Քոչարին՝ ի նշան հայ ժողովրդի միասնականության և հաղթանակների:

Վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 17.05.2018թ.-ին ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, որով նախաքննություն է իրականացվում 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մի շարք դրվագներով: Մասնավորապես, հիշյալ քրեական գործի տվյալների և ՀՀ

Տարածքային կառավարումը իրավական ճգնաժամի մեջ է

Հայաստանում կառավարման համակարգի փոփոխման հետ զուգահեռ մի շարք իրավական ակտերում և օրենքներում պետք է կատարվեին փոփոխություններ: 2017 թվականին ձևավորված խորհրդարանը և այդ խորհրդարանի մեծամասնության ձևավորած կառավարությունը պետք է օրենքները համապատասխանեցներ Սահմանադրությանը: ՀՀ Սահմանադրության (2015 թ-ի փոփոխություններով) 6-րդ հոդվածը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ,

«Լավագույն ուսանող» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն

Մայիսի 25-ին ՀՕՄ-ի հայաստանյան շրջանակային վարչության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան սրահում «Լավագույն ուսանող» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն: Ներկաներին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը, որում մասնավորապես ասվում էր. «25-ամյա այս մնայուն և արժեքավոր ձեռնարկը լավագույնս փաստում է Հայ օգնության միության դերակատարությունը

Հնարավոր չէ ցեղասպանություն իրականացնել առանց տեղի բնակչության աջակցության. Հարվարդի գիտնականը՝ Այնթափի հայերի զանգվածային ոչնչացման մասին

Ինչպես եք կազմակերպում հաջողված ցեղասպանություն. այնպես, ինչպես մեկ դար առաջ Արևմտյան Հայաստանում, 1940-ական թվականներին նացիստական Եվրոպայում, թե Մերձավոր Արևելքում այսօր: Հարվարդի համալսարանի երիտասարդ գիտնականը, որն ուսումնասիրում է 103 տարի առաջ Օսմանյան կայսրության քաղաքներից մեկում հայերի զանգվածային ոչնչացման փաստը, կարծում է պատասխանը շատ պարզ է. ցեղասպան կառավարությունը պետք է ունենա հասարակության յուրաքանչյուր շերտի աջակցությունը՝ հարկային ծառայության

Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը»,-ասված է հայտարարության մեջ: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն  

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթը

Ս. թ. մայիսի 8-ին Միավորված ազգերի կազմակերպությունում  (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը, որը ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։ Մայիսի 18-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղումով : Փաստաթղթում փաստարկներ են ներկայացվում, որոնք ցուցադրում են ադրբեջանական կողմի

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

Մայիսի 25-ին, ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ հրապարակումները

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ «hetq.am» լրատվական կայքի հրապարակումները: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից լիարժեք և համակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, դրանցում ներկայացված փաստերին քրեաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից պահանջվել են Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում

Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են մաքսազերծել ներկրված բեռների մի մասը

Մայիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Ավելին, անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը: Անցակետում բացատրական աշխատանքներ իրականացնելուց հետո, ի վերջո, տնտեսվարողները կատարել են մաքսային մարմնի օրինական պահանջը և ամբողջ բեռը ձևակերպել սահմանված կարգով: Փաստորեն,

ՀԱԷԿ-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի բարձրացման խնդիրը կքննարկեն նախարար Արթուր Գրիգորյանի հետ

Այլ երկրների ատոմակայանների աշխատակիցները մի քանի անգամ ավելի բարձր են ստանում

«Սասնա ծռերին» դատարան չէին բերել. ոստիկանությունը զբաղված է «վերջին զանգ»-ով

Գրության մեջ ասվում է. «Կալանավորներին ուղեկցելու էր Երևանի վարչության ուղեկցող գումարտակը, որը ներգրավված է «վերջին զանգի» միջոցառումներում»

Ռուսաստանում շարունակում են կանգնեցնել հայկական ավտոբուսները

Ճանապարհային ոստիկանությունն արգելել է ավտոբուսի շարժը

Էրդողանի ագրեսիվ հայտարարությունը՝ Ղարաբաղի մասին

Անկարայում կայացել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ժողովը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով նաև հանդիսանում է ԱԶԿ-ի նախագահը, հանրությանը ծանոթացրել է, թե ինչպիսի արտաքին և ներքին քաղաքականություն կիրականացվի, եթե գալիք ընտրություններում իրենց կուսակցությունը մնա իշխանության ղեկին։ Հայտարարության մեջ Էրդողանը նաև անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին և խոսել «օկուպացված հողերի» մասին անհիմն թեզերից։

Էներգետիկայի նախարար. Վարչապետ Փաշինյանի հետ նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկվել

Արթուր Գրիգորյան. «Մենք փորձելու ենք էժան գազի այլ աղբյուրներ փնտրել»

Էդուարդ Շարմազանով. «Իմ համոզմամբ՝ Հայաստանում ժողովրդավարական արժեքները չպետք է այլընտրանք ունենան»

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 25-ին Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: ՀՀ խորհրդարանի փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Անդրեյ Դանկոյին Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար:

«Որոշ մարդկանց արժի հիշեցնել, որ շաբաթներ առաջ իրենք անգամ սրճարանում չէին կարողանում սուրճ պատվիրել. ասում էին՝ հելեք, գնացեք ստեղից». Դանիել Իոաննիսյան

Ըստ Արթուր Սաքունցի՝ քաղաքացիական հասարակությունը չի կարող ներկայացուցիչ ունենալ իշխանության մեջ:

Արսեն Դավթյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ (23 մայիսի 2018, 547 – Ա) Արսեն Դավթյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ: Արսեն Դավթյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 19-ին: 1991-1996 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 2001 թվականին վերապատրաստում է անցել Ճապոնիայի կառավարության ծրագրի շրջանակներում «Հանրային առողջապահության կառավարում» թեմայով, իսկ 2006-ին` Լեհաստանում «Պետական ծախսերի կառավարում» թեմայով: Աշխատանքային գործունեությունը

Նորընտիր կառա­վարությանն առա­ջար­կվում է սառեցնել տարկետման իրավունքի սահմանափակման վերա­բերյալ կարգի կիրարկումը

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և ֆիզիկայի գ/հ ինստիտուտի գիտական խորհուրդների ս/թ մայիսի 16-ին կայացած համատեղ նիստի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունը նոր խնդիրների մի հս­կա­յական բազմություն է առաջադրել նոր­ընտիր վարչապետի և կառավարության առջև: Լուծ­ման անհրաժեշտություն ունեցող այդ խնդիրներն ունեն հրատապության տարբեր աս­տի­ճաններ: Ուզում ենք առանձնացնել դրանցից մեկը: Խոսքը ուսանողների տարկետման իրավունքին վերաբերող վիճահարույց օրենքի մա­սին է:

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում. «ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության գերակայությունները մնում են անփոփոխ»

Մայիսի 24-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, կայացավ ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե – Հայաստան ձևաչափով նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման 2017թ. գնահատման զեկույցը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները, շեշտեց, որ

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արամ Պողոսյանին (ք. Արտաշատ) պատկանող հացի արտադրամասում: Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իրավական ակտերով նախատեսված պահանջներին չի համապատասխանել փաթեթավորված արտադրանքի մակնշումը, հացն ու հացաբուլկեղենը չեն տեղափոխվել համապատասխան փոխադրամիջոցներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Ջուզեպե Գալատիին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի՝ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը և հավաստել, որ Հայաստանի նոր Կառավարությունը ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները իրականացնելու է մեծ պատասխանատվությամբ: Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ Կառավարությունը տրամադրված է իրականացնելու

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031