Օրվա լրահոսը

«Միասնությունը» չի հրաժարվում պատասխանատվությունից

Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ Ընդհանրապես նախընտրական շրջանում տրվող խոստումներին վստահելը միամտություն է, ում կողմից էլ այն հնչի։ «Միասնության» ղեկավարները նախընտրական ելույթներում այնքան էին մեխը դնում իրենց կողմից պատասխանատվություն վերցնելու հարցի վրա, որ, թվում էր, ընտրություններից հետո այս հարցը առհավետ կփակվի։ Առայժմ ստացվում է հակառակը։ – Պարոն Մարգարյան, դառնում եք ԱԺ լիդերներից

ՀՈԳՆԵՑՐԻ՛Ք

Երբ իշխանավորների ջղերն արդեն չեն դիմանում, երբ ազատ խոսքն ու անհատականությունները իրենց տեղում են եւ հիմնավոր փորձում են այս նեխող ճահճից բոլորիս ազատել՝ ճշմարիտ խոսքի ու ազատ մտքի փրկօղակներ նետելով, այդ ժամանակ «անհայտ տեղերից» հանկարծահաս հայտնվում են համապատասխան «կատարածուները» եւ «ի կատար ածում» օրենքի տառը։ Ծանոթ պատմություն՝ անծանոթ «կատարածուներով» այդպիսի մի լուսավոր օր էլ մեր

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ

Հակառակ տարածված կարծիքի, թե Ֆադեյ Սարգսյանն է վարելու Ազգային ժողովի առաջին նիստը, իբրեւ ամենատարեց պատգամավոր, այդպես չի պատահի առնվազն երկու պատճառով։ Նախ, որ Ֆադեյ Տաճատիչը եւս հրաժարվել է պատգամավոր լինելուց եւ երկրորդ, որ նա տարիքով ավելի փոքր է, քան 1920 թվականին ծնված կոմունիստ-պատգամավոր Պերճ Բոշնաղյանը։ Վերջինս էլ կվարի «պպզաշրջանի» առաջին նիստը։ ԿՐԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում,

Ինչպես ընտրվեց Վահան Հովհաննիսյանը

«Թիվ 17 ընտրատարածքում առնվազն 3 թեկնածու կիրառեցին ընտրակաշառքների համակարգը,- «Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչ Սոս Գիմիշյանը չցանկացավ մանրամասնել, թե ում են վերաբերում այդ պնդումները։- Իրենք էլ շատ լավ գիտեն, ժողովուրդն էլ՝ ումից եւ ինչ են ստացել։ Եվ դրա շնորհիվ ձեւավորվեց առաջին եռյակը»։ Նշենք, որ թիվ 17-ի առաջին եռյակը Վահան Հովհաննիսյանը, Ռաֆիկ Պետրոսյանը եւ Ռոմիկ Բալոյանն են (վերջին

ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ

Միմյանց ժպտալով, ճանապարհ զիջելով եւ շնորհավորելով երեկ Կառավարությունների ընդունելությունների տուն էին շտապում ԱԺ նոր ընտրյալները։ Նրանցից շատերը միմյանց առաջին անգամ էին տեսնում եւ անթաքույց հետաքրքրությամբ ուսումնասիրում էին իրար։ Թեեւ նոր խորհրդարանը համարվում է նաեւ թաղային հեղինակությունների նստավայր, սակայն ոսկյա հաստ շղթաներով, ադամանդակուռ մատանիներով կամ երկար եղունգներով մեկին չնկատեցի։ Ի դեպ, պպզողներ էլ չեղան՝ չնայած դրա

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ

Չնայած այդ ընտրակարգի ակնառու հետեւանքներին «Առավոտը» նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին ուղղեց հետեւյալ հարցը. «Նախագահը բազմիցս արտահայտվել է հօգուտ մեծամասնական ընտրակարգի, փաստարկելով, որ բազմաթիվ են որեւէ կուսակցությունում չընդգրկված մտավորական անձինք, անհատները։ Արդյոք խոսքը Թարախ Գագոյի, Ալրաղացի Լյովի, Ծաղիկ Ռուբոյի, Խուճուճ Էդոյի, Լեդի Հակոբի, Սկուպոյ Վահանի, Նապոյի, Կարամելի Հարութի, Ճոյտի, Բոմոյի Բարիսի, Բեդնի Հակոբի, Լոբի Ալիկի,

«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀՅԴ-Ի ԴԵՄ ԱՇԽԱՏԵՑ»

Ողջ ընտրարշավի ընթացքում դաշնակցական առաջնորդներն անընդհատ պնդում էին, թե նոր խորհրդարանում ունենալու են «Վահան Հովհաննիսյան+30» պատգամավոր։ Եվ առաջինն ասուլիսում Ռուբեն Հակոբյանը հայտարարեց այդ մասին։ Այժմ, երբ հայտնի է, որ նոր ԱԺ-ում 8 դաշնակցականներ կլինեն, փորձեցինք պարզել, թե իրենց հավակնությունների համեմատ ինչպես են գնահատում ստացածը։ «Կարծես թե բոլորը հասկացել էին, որ դա հումոր էր,- 31 տեղերի

ԼԱՎ ԼՈՒՐ ՎԱՏ ԼՈՒՐ

Հունիսի 8-ի «Առավոտի» «Դանակահարվել է վստահված անձ» հոդվածում վկայակոչված է ոմն Սամվել Հարությունյան, որին հոդվածագիր Ավետիս Բաբաջանյանը ներկայացրել է իբրեւ ՀՀՇ վարչության անդամ։ ՀՀՇ վարչությունից «Առավոտին» հայտնեցին, որ նշված անուն-ազգանունով մարդ ՀՀՇ վարչությունում գոյություն չունի։ Եվ երբեւէ Գյումրիի կազմակերպությունում այդ անուն-ազգանունով մարդ հաշվառման մեջ չի եղել։ ՎԱՏ ԼՈՒՐ «Առավոտը» օրերս անդրադարձել էր Թումանյան 9, 11ա,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՄԱՐՁԱԿ ՄԱՐԴԸ

Ականատեսների վկայությամբ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Միասնության» դաշինքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ թիվ 14 ընտրատարածքի (ցավոք՝ արդեն նախկին) թեկնածու, թիվ 191 դպրոցի տնօրեն Վահան Հակոբյանը Վազգեն Սարգսյանին դեմ առ դեմ մեղադրել էր, որ նա նախ առաջին նախագահին «ծախեց», հիմա երկրորդին է «ծախում»։ «Եթե քո մակարադակին իջնեի՝ պետք է քեզ ապտակեի»,- արձագանքել էր պաշտպանության նախարարը։ Վահան Հակոբյանն առարկել

ԵՐԿԱԹԸ ՏԱՔ-ՏԱՔ ԵՆ ԾԵԾՈՒՄ

 -Պրն Դեմիրճյան, արդեն հասցրե՞լ եք ծանոթանալ ձեր նոր գործընկերների հետ։ Փաստորեն, ԱԺ նոր նախագահը դուք եք լինելու։ -Դեռ բոլորի հետ չեմ հասցրել։ Բայց կամա՜ց-կամա՜ց կծանոթանանք։ ԱԺ նոր պատգամավորների վկայականների ստացման մասին ռեպորտաժը 3-րդ էջում։ ՄԵԶ ՏԱՆՋՈՂ ՑԱՎԸ ՁԵԶ ԷԼ Է ՊԱՏԵԼ Վանո Սիրադեղյանը նոր ԱԺ-ում միայնակ է ներկայացնելու ՀՀՇ-ն, ինչպես հին խորհրդարանում Ռուբեն Հակոբյանն էր

ԶԲԱՂՎԵՔ ՍԵՔՍՈՎ

Գոնե շաբաթը մեկ անգամ Բժշկագիտությունների պրոֆեսոր, ուրոլոգ-ուռուցքաբան «Էրոս» կլինիկայի մասնագետ Իգոր Ռուսակովն ասում է, որ գիտականորեն ապացուցված է, թե մահանալու ռիսկը երկու անգամ ավելի քիչ է հենց այն տղամարդկանց ու կանանց մոտ, ովքեր ունեն սեռական հարաբերություններ շաբաթական երկու անգամից ոչ պակաս։ Իսկ սեքսով պարբերաբար զբաղվելը ոչ միայն նպաստում է առողջության պահպանմանը, այլ նաեւ արյան մեջ

ՅՈԹ ԴԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 99-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ. ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Դաս առաջին. ընդհանուր Անկախության այս 8-9 տարիների ընթացքում այդպես էլ ի վիճակի չեղանք ոչ միայն հստակեցնել երկրի նպատակն ու խնդիրները, ձեւավորել պետական անհրաժեշտ ինստիտուտները, որոշակիացնել նրանց դերը մեր երկրի կյանքում ու տարանջատել գործառույթները, այլեւ չհաջողվեց նույնիսկ դրանց անհրաժեշտության ու սկզբունքային տարբերության գիտակցումը արմատավորել հասարակական գիտակցության մեջ: Ցանկացած քիչ թե շատ բարձր դիրք կոչվող բան այսօր

ՏԱՍՆՀԻՆԳ ՕՐ՝ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Աբդուլահ Օջալանի դատի մասին պատմող նյութերը այլեւս չեն զբաղեցնում աշխարհի լրատվական գործակալությունների միջազգային էջերի առաջին տողերը: Դատի հիմնական սենսացիան այն էր, որ սենսացիոն ոչինչ տեղի չունեցավ: Առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ Օջալանը ընտրել է պաշտպանության ամենամեղմ, մեղանչական տարբերակը եւ դատավարության ընթացքում դժվար թե տեղի ունենան լուրջ բախումներ, հնչեն անսպասելի մեղադրանքներ կամ հեղափոխական կոչեր: Հակառակը՝

Փախստականը փախստականի դե՞մ

Նախագահող դատավոր Ալվարդ Հունանյանի, դատավորներ Խաչատրյանի, Մանուկյանի ասնակցությամբ քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանում երեկ շարունակվեց Բաքվի ջարդերից մազապուրծ փախած Բելլա Բաբաեւայի քաղհայցի քննությունն ընդդեմ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի եւ քաղաքապետարանի։ Դատարանը հարցում էր արել, թե արդյո՞ք թաղապետարանը հնարավորություն ունի բնակարանով ապահովել Բելլա Բաբաեւային (հիշեցնենք, որ Բ. Բաբաեւան ջարդերից հետո բնակություն էր հաստատել Հարավ-արեւմտյան թաղամասի Շերամի փողոցի շենքերից

ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ

Գեղարքունիքի մարզից Սույն թվի հունիսի 4-ին Ձեր թերթի 9-րդ էջում զետեղել եք լրագրող Սուրեն Անտոնյանի բաց նամակը, որի կապակցությամբ հայտնում եմ հետեւյալը. Տեղեկացնեմ, որ Գեղարքունիքի մարզի դատախազը, ի տարբերություն լրագրող Ս. Անտոնյանի, շատ գործ ունի անելու, եթե դրանում ուզում է նա համոզվել, կարող է ծանոթանալ նախկին հինգ շրջանների վարչական տարածքներում կատարված դեպքերի քանակությանը։ Իսկ ինչ

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՉԿԱ»

Հարցազրույց Գագիկ Խաչատրյանի հետ 1995 թվականին Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ ստեղծվեց Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը։ Կարճ ժամանակահատվածում հիմնադրամը սկսեց հանրապետությունում իրականացնել սոցիալական ենթակառուցվածքի վերականգնման ծրագրեր։ Ծրագիրը համայնքների զարգացման ծրագիր էր, ֆինանսավորում էր Համաշխարհային բանկը։ Արդեն 1996-ին ծրագիրը դարձավ ՀԲ-ի առաջնային ծրագրերից մեկը։ Սոցներդրումների հիմնադրամը յուրաքանչյուր եռամսյակը մեկ հաշվետվություն էր տալիս անձամբ ՀԲ-ի տնօրենին։ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը

Ո՞ՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ

Հարցազրույց Հայկական Ավիաուղիների գործադիր տնօրեն Վյաչեսլավ Յարալովի հետ -Պրն Յարալով, ավիացիայում աշխատանքի մեծ փորձ ունեք, ութ ամիս առաջ վերստին նշանակվեցիք ՀԱՈՒ-ի գործադիր տնօրենի պաշտոնում։ Այս ութ ամիսների աշխատանքը ձեզ ի՞նչ է հուշում. ՀԱՈւ-ն հնարավո՞ր է ոտքի կանգնեցնել, թե՞ ոչ։ -Իհարկե, կարելի է։ Այլապես կհրաժարվեի այս աշխատանքից։ Եվ արդեն բավականաչափ առաջ շարժվել ենք։ Ամենակարեւորը, ինչին հասանք

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԶԱՎԱԿՆԵՐԸ

«Օրինաց երկիր» կուսակցությունը Վանաձորից բացի տարածքային կազմակերպություն ունի նաեւ Լոռու մարզի մեկ այլ քաղաքում՝ Սպիտակում, իր տարածաշրջանային գյուղերով։ Տարածքային կազմակերպությունը, որը ստեղծվել է 1,5 ամիս առաջ, ունի 700 անդամ։ Կուսակցության անդամների մեջ կան մանկավարժներ, բուժաշխատողներ, գործազուրկներ։ Այն հարցին, թե ինչն է դեպի այդ կուսակցություն մղվելու բուռն ցանկության պատճառը, տարածքային կազմակերպության նախագահն ասաց, որ աղետի գոտու

«Սոցիոլոգիական» խարդավանքներ

Հետխորհրդային սկզբնական փուլում ընտրությունների կանխատեսման նպատակով սոցիոլոգիական հետազոտություններ էին կատարում որոշ կուսակցություններ կամ հասարակական-քաղաքական կազմակերպություններ։ Իրենց ուժերով կազմում էին «հարցաթերթիկներ», իրենց կուսակիցներով հարցումներ կատարում, միայն իրենց հայտնի ընտրազանգվածում, ապա՝ մասսայականացնում ստացված տվյալները։ Այնուհետեւ երեւան եկան մասնագետ սոցիոլոգներ, խաղը բարդացավ։ Քանի որ քաղաքական դաշտը աչքի չէր ընկնում մեծ խայտաբղետությամբ, եւ հասարակական-քաղաքական պրոցեսները հեշտ էին «կառավարվում» եւ

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Մամուլն արդեն գրել է, որ հանրապետության նախագահի հատուկ հյուրի կարգավիճակով Հայաստան է ժամանել հայտնի գործարար Ջոն Հանթսմանը։ Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ջոն Հանթսմանը այցելեցին Գյումրի։ Գյումրիում նախկին Լուկաշինի անվան մանվածքային ֆաբրիկայի տարածքում ամերիկացի գործարարի տրամադրած միջոցների հաշվին կառուցվել է բնակելի թաղամաս։ «Հանթսման բնակելի թաղամասի» կառուցման արժեքը կազմելու է 10 մլն դոլար։ Թաղամասը գտնվում է

ԴԱՏԱԽԱԶԻ ԳՅՈՒՂԸ՝ ՆՊԱՍՏԱՌՈՒ

Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղն ամբողջ կազմով որոշել էր չընդգրկվել ընտանեկան նպաստի համակարգում։ Համակարգի ներդրումից 5 ամիս անց գյուղացիները հասկացան, որ առանց նպաստի չեն կարող ապրել, եւ դիմեցին սոցապ նախարարություն, խնդրելով իրենց աղքատ ճանաչել։ Այս ամենը կարող էր սովորական պատմություն թվալ, եթե Չքնաղ գյուղում ծնված եւ մեծացած չլիներ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Եթե դատախազի ծննդավայրն

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆՈՐԸՆԾԱ ՎԱՐՉԱՊԵՏԻ

Որոշ ժամանակ անց պատմության մեջ գալիս է մի պահ, երբ այն իդեալը, որին պետք է ձգտել, դառնում է կամ անհասանելի, կամ էլ՝ նույնիսկ անցանկալի, եւ նրան փոխարինում է ակտիվ զանգվածի իդեալը՝ գալիս է գորշության ժամանակաշրջանը: Զանգվածի այդ իդեալը չափազանց պարզ է. եղիր մեզ նման, վեր-վեր չթռնես, չփորձես ուրիշներից բարձր լինել: Իսկ եթե դու, ի դժբախտություն

«ԱՉՔՆԵՐՍ ԼՈՒՅՍ. ՕՐԵՆՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ»

Քմծիծաղեց Վիգեն Խաչատրյանը Հունիսի 3-ին «ԳԱ»-ում հրապարակված հարցազրույցում «Միկա» ՍՊԸ-ի եւ «Հայնավթգրուպ» ընկերության ղեկավար Միխայիլ Բաղդասարովը հիշեցրել էր, որ «Օրագիրը» չի կատարել դատարանի պահանջը՝ իրենց 25 հազար դոլարի վնասը փոխհատուցելու վերաբերյալ։ Նաեւ նշել էր, թե նոր հայցով չի դիմի. «Դատավճռի կատարումը դատարանի պատվի խնդիրն է»։ Մունդիրի տեղ-տեղ պատիվը Նաեւ մեր թերթն է բազմիցս անդրադարձել Այգեստանի

ՉՈՐՍ ՍԵՐՈՒՆԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԹԱՔՆՎԱԾ

Ընտրություններից առաջ ընտրակաշառքների մասին գրված հոդվածները դատախազությունում լուրջ արձագանք գտան ընտրությունից հետո, երբ բաժանված շաքարը վաղուց արդեն թեյի մեջ էր, իսկ ալյուրը նույն օրն էր դարձել հաց։ Հիմա դատախազությունը այդ հոդվածների առնչությամբ գործեր է հարուցում՝ հաստատ համոզված, որ դրանից ոչինչ չի ստացվի։ Նախորդ օրը խմբագրություն զանգահարած Մարտունու դատախազության աշխատակիցը խնդրում էր, որ լրացուցիչ տվյալներ ներկայացնենք

0,01 % -1,00 %

ԱԺ պատգամավորների ընտրությունների ժամանակ արձանագրված ամենաակնառու թերությունը՝ ցուցակների անկատարությունը, հետընտրական աղմուկի ամենամեծ պատճառն է։ Խնդիրը նոր չէ։ Նախորդ՝ 1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ էլ այն կար, իհարկե, մի քիչ այլ տեսքով։ Այն ժամանակ գոյություն ունեին կենդանի եւ հանգուցյալ ընտրողների հիմնական եւ բազմաթիվ լրացուցիչ ցուցակներ։ Նույն ընտանիքի նույն հասցեում գրանցված անդամները հայտնվել էին տարբեր ցուցակներում։ Երբեմն նույն

ԴԵԲՅՈՒՏԱՆՏՆԵՐԸ ՀԺԿ-ԻՑ

Քանիցս արդեն նշվել է, որ նորընտիր Ազգային ժողովի կազմն էապես թարմացվել է։ Մեր խորին համոզմամբ, նրանում ամենակարեւոր մեծամասնությունը լինելու է ինքնահաստատված (այսինքն՝ առանձնատներ եւ փող ունեցող), սակայն՝ չկայացած (այսինքն՝ հայերենով գոնե մեկ պարզ ստորադասական նախադասություն կազմելու անընդունակ) մարդկանց բազմությունը։ Սակայն, արի ու տես, որ նորերի մեջ կան նաեւ իրենց ոլորտներում առավել քան կայացած մարդիկ։ Նրանցից

ՃՈՃԱՆԱԿ, ՃՈՃԱՆԱԿ, ԳՆԱ-ԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ

ԱԺՄ-ն առաջին հեծանիվի դերում Հետընտրական խոհերը լրագրողներին ներկայացնելիս ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը փորձեց գնահատականներ տալ խորհրդարանական ընտրություններին։ Նրա ասելով նախընտրական ժամանակաշրջանը բավականին հաջող անցավ «եւ մենք չենք կարող ասել, թե մեկնումեկը ունի առավելություն։ (…) Նախընտրական ժամանակաշրջանում երեւի ամենակարեւոր հարցը ֆինանսավորման հարցն է»։ Կուսակցությունների անլեգալ ֆինանսավորումը այն խնդիրն է, որը պետք է եւ կարող է

ՌԱԶՄԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ

Հունիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վ.Շիրխանյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության գործակալության շտաբի պետ, տիկին Բարբարա Դեքուորթին, որը գխավորում է տարածաշրջանում հետազոտական այց կատարող պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մ.Լեմոնը, դեսպանության ռազմական կցորդ, մայոր Մ.Սիգլերը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Բ.Ազոյանը եւ ՀՀ ՊՆ ԱՀ եւ ՌՀ վարչության

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է

Հանրապետության նախագահը հեռուստալրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ամենաշատ խախտումները Կենտրոն համայնքում են եղել։ Մինչդեռ «Կենտրոն» թաղապետարանից ստացած տվյալներով 100 հազար ընտրողների պարագայում այստեղ ցուցակային շուրջ 1500 անճշտություն է եղել։ Եվ ընդամենը 220-ն են դիմել դատարան։ Ի դեպ, սա նաեւ հետաքրքիր է այն իմաստով, որ փաստորեն 7-8-ից մեկն է իրոք նախանձախնդիր եղել իր ընտրական

ՓՈՂ ՂՐԿԵՔ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

«Գաղտնիք չէ, որ բոլոր կուսակցությունների ֆինանսավորումը կատարվում է անլեգալ ձեւով։ Հայտնի չեն աղբյուրները, չկա Հայաստանում օրենք, որ եթե ձեռներեցը նվիրվատվություն է անում կուսակցությանը, ապա նա հարկերից ազատվում է, չկան ընդհանուր օրենքներ կապված նվիրատվությունների հետ։ Եվ մենք տեսնում ենք, որ ամենախորը թաքնվածը կուսակցական կյանքի մեջ, դա ֆինանսավորման հարցերն են»։ Վազգեն Մանուկյանի ասուլիսի մասին կարդացեք 2-րդ էջում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031