Օրվա լրահոսը

Ծանոթացել է Երևանի բնակչուհիների հետ, չարաշահել նրանց վստահությունը և կատարել հափշտակություններ. մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդու

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևանի բնակչուհիներից կատարված հափշտակությունների դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդու: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սիրիայի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ծնված 1970թ., տարբեր ժամանակահատվածներում Երևանում

Որ իրավախախտումների դեպքում համաներում կկիրառվի վարորդների նկատմամբ

Մինչեւ 2018-ի հունվարի 1-ը ճանապարհատրանսպորտային որոշ իրավախախտումների համար վարորդները պատասխանատվությունից կազատվեն

Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկրի իշխանությունները մեծապես կարևորում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը, և հավաստիացրել է, որ Հայաստանը պատվով կկատարի իր հանձնառությունը: Նա ասել է, որ այսօր

«Պարմա» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Պարմա» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում. հայտնաբերվել է թեʹ տեղական արտադրության, թեʹ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք: Ընդհանուր առմամբ 7.4կգ և 283 տուփ (հատ) ժամկետանց սննդամթերքի առկա ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է (ապխտած ձուկ, մայոնեզ, բժշկական երշիկ, խոզապուխտ, ձու): Իսկ թերի մակնշմամբ ընդհանուր քաշով 142.37

Պաշտոնեական կեղծիքի միջոցով Եղվարդ համայնքում բիտումի, քսայուղերի գործարանի կառուցապատման համար փորձաքննությունների անհրաժեշտությունը քողարկելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի մի խումբ բնակիչներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ նույն համայնքում կառուցվող գործարանի կառուցապատման օրինականությունը ստուգելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով: Պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Ա…» ընկերությանը  քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրելու օրինականությունը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարի կողմից կայացվել է որոշում «Ա…» ընկերությանը ճարտարապետահատակագծային

«Առանց վենդետաների Նոր Հայաստան կառուցելու» իշխանությունների հայտարարությունները իրականում հենց վենդետաների դրսևորում են ստանում». Միհրան Պողոսյան

Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել իմ օգնական Ա. Իսոյանին։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իրավապահ մարմինների այս քայլը բացարձակապես չի տեղավորվում իշխանությունների հայտարարած բացառապես արդարության առաջնահերթության

«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների և անտառամիջյան ապօրինի ճանապարհ բացելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր

2018 թ. մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին է ուղարկվել «hetq.am» լրատվական կայքում տեղադրված ««Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ»-ում ծառեր են հատվել» վերնագրով հրապարակումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ դրանցում առկա տվյալները ստուգելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Նույն փաստով բաժին է ստացվել նաև «Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ»-ի կողմից

«Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցը կազմակերպեց բողոքի ցույց և տապալեց լսումները ընդերքի նոր շահագործման վերաբերյալ

2018 թվականի մայիսի 22-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանի համայնքապետարանում պետք է տեղի ունենային հանրային լսումներ՝ ընդերքի նոր շահագործման վերաբերյալ, որը վերաբերելու էր նավթի և գազի որոնմանը Կապան համայնքի թվով 38 գյուղական բնակավայրերում: Նոր հանքավայրերի շահագործումը և մեր ընդերքի հերթական թալանը կանխելու նպատակով «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցը կազմակերպեց բողոքի ակցիա և տապալեց այդ լսումները (ինչի

Ազատ արձակված Կարո Եղնուկյանը գուցե միանա Չուգասզյանի հացադուլին

Եղնուկյանն ասում է՝ իրեն ազատ արձակելը թավշյա հեղափոխության արդյունք է

«Ցավոք սրտի, այդ բաժանարար գիծը եղել է». Մանսուրյանը՝ Սերժ Սարգսյանի կողմից մրցանակ ստացողներին ծուռ աչքով նայելու մասին

Նախկին իշխանությունների օրոք նրանք, ովքեր արժանանում էին այս կամ այն մրցանակի, հասարակությունը մի տեսակ այլ աչքով էր նայում այդ մարդկանց, ասում էին՝ իշխանությունների մարդն է, ուրեմն Սերժ Սարգսյանին ինչ-որ ծառայություն է մատուցել: Այս առնչությամբ Տիգրան Մանսուրյանն ասաց. «Ցավոք սրտի, այդ բաժանարար գիծը եղել է, հետեւաբար այդ ամենը, ինչ այս բաժանարարի երկու կողմերում էր, կար, իրար չէին հասկանում»:

Վարչապետ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ներքաղաքական իրադարձություններին

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ հյուրընկալվելու համար և գոհունակությամբ նշել, որ երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացները հանգուցալուծվել են Վեհափառի և Հայոց եկեղեցու համերաշխության ուղերձին համահունչ:    

«Հավատացել ենք, որ մեր անվտանգությունը կարևոր է, և եթե մենք այն չապահովենք, ապա կունենանք երկրորդ եղեռն». Արմեն Սարգսյան

Տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

Նախագահի մրցանակաբաշխությանը Ալբերտ Պողոսյանը Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց՝ քաջության ու իմաստության համար

Պողոսյանը վարչապետին ու նախագահին կոչ արեց, որ այս հրաշալի հեղափոխությունը մեր ազգի հույսերը արդարացնի հաշտեցման քաղաքականությամբ, ոչ թե վրեժխնդրությամբ: Նա կարեւորեց համերաշխությունը եւ ազգի միասնականությունը:

Առկա են լրջագույն կասկածներ, որ տրվելիք եզրակացությունը բխելու է նախարարի արդեն իսկ արած հայտարարության ենթատեքստից. «Այբ»

Մասնավորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ, դեռևս չունենալով ուսումնասիրության եզրակացությունը, տրվում Է կանխակալ որակում, որն ամենայն հավանականությամբ կարող է բացասական ազդեցություն ունենալ ստացվելիք եզրակացության անաչառության և օբյեկտիվության վրա։ Առավել ևս, երբ ուսումնասիրությունն իրականացվում է նախարարության կողմից, այլ ոչ` անկախ երրորդ կողմի։

Հայտարարություն. Ակնկալում ենք, որ քաղաքացու հայտարարությունը կդառնա պատշաճ և օբյեկտիվ քննության առարկա

Նշենք, որ հայտարարությունը հնչել է այսօր՝ ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողների հարցերին ի պատասխան Արմեն Խալոյան ներկայացած անձի կողմից։

«Սասնա ծռերի» գործով հրապարակվեց բեռնատարի սեփականատիրոջը կալանքից ազատելու միջնորդության մասին որոշումը

Նկատի ունենալով այն փաստը, որ առողջական վիճակի մասին փաստաթուղթ չունենք, ինչպես Կարո Եղնուկյանի դեպքում, հիմնավոր դատողություն անել չենք կարող

«Այսինքն՝ մի քանի միլիարդ ծախսել ենք, այդ սարքերը դրել ենք, կողպեքը կախել ենք դռանը ու գնացել մեր գործերով»,- արձագանքել է  վարչապետը

Վարչապետը հանձնարարել է մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող  28 կազմակերպությունում անցկացնել  ստուգումներ՝ բնակչության կյանքին, առողջությանը, պետության օրինական շահերին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգը կանխելու և բնապահպանական օրենսդրության հնարավոր խախտումները վերացնելու նպատակով: 

Նախագահը խոսեց մեր առջեւ եղած 3 խումբ խնդիրների մասին. Որոնք են դրանք ու ինչ պետք է անենք

Արմեն Սարգսյանի խոսքով՝ «Եթե փորձեմ շատ պարզեցնել մեր առջեւ դրված հիմնական խնդիրները, կկարողանամ խմբավորել 3 հիմնական խմբերի մեջ: Առաջինը ես կանվանեի մեր տունը: Երկրորդը՝ «մեր անվտանգությունը», երրորդը՝ մեր անցյալը, ներկան ու ապագան:

ԵԽԽՎ համազեկուցողները համոզմունք են հայտնել, որ հայաստանյան իրադարձությունները նոր թափ կհաղորդեն երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողների պատվիրակությանը՝ Ջուզեպպե Գալատիի գլխավորությամբ: Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի կամքով և բացառապես խաղաղ ճանապարհով: «Սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն

«Համալսարանի դռները չեն փակվել… ծամոնի նման ծամծմվում է, չի եղել այդպիսի բան». Արամ Սիմոնյան

Հարցին՝ այս փոփոխությունը մեր երկրին անհրաժե՞շտ էր՝ Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այո, յուրաքանչյուր փոփոխություն, որը բարեփոխման է բերում, դրական է»:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձ կատարվեց այն փաստին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջանների քաղաքացիական բնակչությունը պարբերաբար վտանգի է ենթարկվում ադրբեջանական կողմից

Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող հայատյացության քաղաքականությանը, ինչի մասին նշվել է նաև 2016թ. հրապարակված ՄԱԿ-ի Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեի զեկույցում։

Արամ Սիմոնյանը նախկին աշխատակցի հարցով քննչական է դիմել՝ սուտ մատնության համար

Արամ Սիմոնյանն ասաց, որ Թոսունյանի հարցով իրենք բողոք են ներկայացրել քննչական մարմիններին. «Պետք է պարզվի՝ էդ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ տվյալներ են: Սուտ մատնության համար Քրեական օրենսգիրքը որոշակի հոդվածներ է նախատեսում»:

Ապակենտրոնացումն, ըստ մեզ, եղել և մնում է Հայաստանի և Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման օրակարգի առանցքային հարցերից մեկը. ուղերձ

Ակնկալում ենք նաև, որ Ձեր գլխավորած կառավարությունը կերաշխավորի ՀՀ Սահմանադրության 190-րդ հոդվածով սահմանված համայնքների լսված լինելու իրավունքը։

Բուսաբանական այգում ծառ չի հատվել. Փոխտնօրեն

Ոչ էլ զվարճանքի կենտրոն է կառուցվում

ՈՒԵՖԱ-ն հայտնում է իր լիարժեք աջակցությունը ՀՖՖ-ին

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա ՀՖՖ Գործադիր տնօրեն պարոն Արմեն Մինասյանին Հարգարժան պարոն Մինասյան, Հայկական ՛՛Շիրակ ՖԱ՛՛ ակումբի նկատմամբ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) վերջերս ձեռնարկված միջոցների վերաբերյալ հայտնում ենք, որ ՈՒԵՖԱ-ն պատշաճ տեղեկացվել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշման մասին: Մասնավորապես հարկ է նշել, որ այս իրավական որոշումները լիարժեք համահունչ են 2014թ մարտի 27-ին Աստանա քաղաքում ՈՒԵՖԱ-ի XXXVIII

«Մի քանի հոգու խիստ անձնական, շահադիտական նպատակներ». Գագիկ Մելիքյանը`Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին

ԵԽԽՎ պատվիրակներին հետաքրքրել են Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջները

Առաջիկա ամիսներին ԼՂ հակամարտության կարգավորման համար նոր հնարավորություններ կբացվեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը: Իր ուղերձում Թրամփն անդրադարձել է նաև արցախյան հակամարտության կարգավորմանը: «Առաջիկա ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար նոր հնարավորություններ կբացվեն, ինչը կնպաստի  ավելի լավ պայմանների ստեղծմանը՝ ամերիկա-ադրբեջանական համագործակցության ընդլայնման համար: Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի

«Մինչեւ այսօր բողոք չեմ ստացել». Նախագահը՝ Աշոտյանի բողոքի մասին, թե Փաշինյանը խախտել է Սահմանադրությունը

Արմեն Սարգսյանը խոսեց նաեւ սուպերվարչապետի լիազորությունների մի մասը նախագահին փոխանցելու մասին: Նա ասաց, որ որքան լիազորությունները հավասարաչափ տրամաբանորեն սահմանադրության սահմաններում բաշխված լինեն, այնքան համակարգը ավելի կայուն կլինի:

Առողջապահության նախարարը՝ բուժաշխատողների աշխատավարձը բարձրացնելու, ծխախոտի բարձր տուգանքները վերանայելու մասին

Առողջապահության նախարարությունում խախտումները հիմնականում գնումների, մրցույթների ու փողերի բաշխման ոլորտում է

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031