Օրվա լրահոսը

Ապօրինի հարստացած ՀՀԿ-ականներ չեն լինի. Գագիկ Մելիքյանը`ԵԽԽՎ պատվիրակների հետ հանդիպումից

«Շնորհակալություն հայտնեցին հանրապետության երրորդ նախագահին`ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իր կողմից կատարված աշխատանքների համար: Ասացին, որ այդպես էլ կներկայացնեն`ժողովրդավարությունն, իրոք, հաղթել է Հայաստանի Հանրապետությունում եւ այս ամենը ժողովրդավարության բարձր մակարդակի գնահատականն է»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Գործընթացը տեղի է ունեցել հանրության համար բացարձակ գաղտնիության և զրոյական թափանցիկության պայմաններում. «Իրավունքի Եվրոպա միավորում» 

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին՝ որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: Հիշյալ գործընթացը տեղի է ունեցել հանրության համար բացարձակ գաղտնիության և զրոյական թափանցիկության պայմաններում։ Գործընթացի մասին դատական իշխանության պաշտոնական կայքում չկա որևէ տեղեկատվություն, իսկ լրատվամիջոցներով տեղեկատվությունը տարածվել է միայն 22.05.2018թ.: Որևէ եղանակով չեն հրապարակվել

Այս տարի հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 14 դեպք՝ 16 տուժածով, որից 11-ը` 13 տուժածով, գրանցվել է մայիսի ընթացքում

Այս տարի հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 14 դեպք՝ 16 տուժածով, որից 11-ը` 13 տուժածով, գրանցվել է մայիսի ընթացքում: Թունավորման պատճառը անհատների կողմից հավաքված սնկի օգտագործումն է: Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սնկից թունավորման 6 դեպք՝ 12 տուժածով: Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝

Օսիպյանը հնչեցրեց բարեխղճորեն տուգանքները վճարած վարորդների եւ դեռեւս չվճարածների հարցը

Վարչական տուգանքների համաներման մասին նախագիծ է մշակվել

Գյումրեցի զինվորի մահը դեռ առեղծվածային է․ հայրը տղայի հետ խոսել էր դեպքից երկու օր առաջ

Ինչպես հայտնի է՝ մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր 1998 թվականին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Մարտինի հայրը՝ Գրիգոր Խաչատրյանը մեզ պատմեց, որ որդուն բանակ էին զորակոչել ամռանը, առաջին անգամ հետաձգվել է նրա բանակ գնալը,

Մեկնարկեց «Հայ կանանց դերը զարթոնքից հանրապետություն» խորհրդաժողովը

Մայիսի 24-ին Հայ Օգնության միության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ԵՊՀ դահլիճում մեկնարկեց «Հայ կանանց դերը զարթոնքից հանրապետություն» խորհրդաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյակին: Բացման խոսքով հանդես եկավ ՀՕՄ կենտրոնական վարչության վարիչ տնօրեն Վերժինե Թուլումյանը: Անդրադառնալով հայ կնոջ դերին՝ նա նշեց, որ ժողովրդի համար ամենաբախտորոշ, օրհասական պահերին նա առանձնացել է ազգային

«Մի կողմ թողեք զգացմունքները, էմոցիոնալ բողոքները չեն օգնում». Արմեն Սարգսյանը՝ մրցանակ չստացածների բողոքի մասին

Ամուլսարի հետ կապված էլ նախագահն ասաց, որ իր աշխատակազմն ուսումնասիրում է հարցը: Ուսումնասիրելուց հետո կդիմեն կառավարությանը:

Նիկոլ Փաշինյան. «Պետք է հասկանանք, որ քաղաքացին տուգանվելու, կներեք այս բառի համար, մատերիալ չէ»

Օսիպյանը ներկայացրեց թե մեկ շաբաթում ինչ են արձանագրել տեսախցիկները

«Երբ որ դադարեմ լինել նախագահ, ինչ ուզեք կասեմ, հիմա կասեմ այն, ինչ ճիշտ է, այն, ինչ պետք է». Արմեն Սարգսյան

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը հե՞շտ է՝ Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Հանձինս Նիկոլ Փաշինյանի՝ ես ինձ համար հայտնաբերեցի տաղանդավոր եւ շատ արագ մտածող, պատրաստակամ, աշխատասեր մարդու, որի հետ ունեմ շատ լավ աշխատանքային հարաբերություններ»:

Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել և վարույթ ընդունվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսպես, Աշտարակ քաղաքի բնակիչ Հ. Ն.-ն 08.05.2018թ.-ին

Քանի՞ միլիոն դրամ պահանջեց դատարանը, որպեսզի Կարո Եղնուկյանն ազատ արձակվի կալանքից

Դատարանի որոշումը ենթադրում է, որ նա նիստերին այլեւս չի ներկայանա կալանավորվածի կարգավիճակում, եթե առաջիկայում գրավ վճարի

Ալեն Սիմոնյան. «Ես ավելի համառ ձեւով զբաղվելու եմ Երեւանի խնդիրներով»

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում անդրադառնալով այն փաստին, որ դադարեցվել են որպես Երևան քաղաքի ավագանու անդամ իր լիազորությունները՝ մասնավորապես ասաց. «Ասեմ, որ այդ քայլը իրավական առումով շատ վիճելի է և մեծ հաշվով անիրավական, որովհետև փաստացի, ինձ հնարավորություն չի տրվել, որ ես կարողանամ ընտրություն կատարել: Եվ ինքը դա արել է, որ

Նախագահը քաղբանտարկյալների հետ կապված փաստաթղթեր է ուղարկելու Նիկոլ Փաշինյանին. «Եթե համաներման հետ որոշակի գնահատականներ կան»

Նա ասաց, որ ՀՀ նախագահը պետք է իրեն պահի որպես ՀՀ նախագահ, եթե իրեն այլ տեղ պարզապես հարցնեն քաղբանտարկյալների մասին՝ իր կարծիքը կասի, բայց ոչ որպես ՀՀ նախագահ:

Շարմազանովն ընդգծել է. «Մենք՝ խորհրդարանականներս, պետք է մերժենք բռնության ու այլատյացության ցանկացած դրսեւորում»

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին Սլովակիա կատարած այցի շրջանակում հանդիպել է Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ: Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Հայ-սլովակյան միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցում առանձնակի դեր է վերապահվել պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը: Կարեւորվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը:

«Մե՞նք ենք սաբոտաժ անում. սաբոտաժ են անում նրանք, որոնք ականջիդ սխալ խորհուրդ են տալիս». Արամ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը հստակեցրեց՝ առաջնային պահանջն է մեկ ժամ առաջ ազատության մեջ տեսնել Սամվել Բաբայանին:

ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության

Ֆիլիպինցին մեկ տարում հինգ անգամ Հայաստան է եկել

Ֆիլիպինցի Քել Ավելինոն (ձախից առաջինը) հիացած է Հայաստանով: Նա մեկ տարում 5 անգամ եկել է մեր երկիր: Նրան հանդիպեցինք Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի գեղեցիկ անկյուններից մեկում` Մաչանենց հյուրատանը: Քելն այս անգամ Հայաստան է եկել քրոջ եւ ընկերոջ հետ: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ իրեն անչափ գրավում են հայկական մշակույթը, տեղական սովորույթները, սնունդը, գեղեցիկ բնությունը

Հանրակրթության վարչության պետ. «141 մանկապարտեզում ինչ-որ խժդժուկ կա»

Սոցցանցերում բարձրաձայնել են դրամահավաքի դեպքերի մասին

ՊԵԿ նախագահ. «Մականուններով հարկ վճարողներ չունենք»

Նիկոլ Փաշինյանի հետ օլիգարխների հանդիպումից հետո ՊԵԿ ղեկավարը հանձնարարություններ է ստացել

Քննչականի պետի տեղակալը նպատակահարմար չի գտնում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցնել իր աշխատասենյակում. «Ա1+»

«Սերժ Սարգսյանի լուսանկարը իմ սենյակում այլեւս փակցված չէ»,- այսօր կառավարության նիստից առաջ ասած ՀՀ քննչական կոմիտեի պետի տեղակալ Արթուր Ղամբարյանը: «Լուսանկարը  նախկինում եղել է, հանել եմ, երբ պաշտոնաթող է եղել»: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցնելու է, նա նշեց. «Ոչ, նպատակահարմար չեմ գտնում»: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ովքեր մրցանակ ստացան ՀՀ նախագահից. Պարգեւատրվողների թվում են Տիգրան Մանսուրյանը, Ֆոտոլուրի մեր գործընկերները

Ուշագրավ է, որ տեխնիկական գիտություններ եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ բնագավառում որեւէ մրցանակ չտրվեց:

«Արդար խաղի» (Fair Play) մրցանակի հաղթող ճանաչվեց «Ալաշկերտը»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վեց շրջաններում անցկացրած խաղերի արդյունքում, “Fair Play” (Արդար խաղի) դասակարգման աղյուսակում առաջին տեղը զբաղեցրեց «Ալաշկերտը»: ՀՖՖ

Փակել են դեպի հանք տանող բոլոր ճանապարհները և պարալիզացրել են հանքի և Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղի աշխատանքը։ Այսօր կանգ է առնելու նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատանքը. GeoProMining Group

 «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, հաղորդում է այն մասին, որ Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել։ Արտադրության կանգ առնելու պատճառը տեղի մի խումբ կողմնակի անձանց գործողություններն են։ Մասնավորապես, մայիսի 17-18-ը, ինչպես նաև մայիսի 22-ից մինչև այսօր մի խումբ անձինք, իրենց գործողությունները

ՀԵՀ-ին միլիոններ փոխանցելու ավանդույթը ձեւավորվել է Քոչարյանի նախագահության օրոք

ՄԻ շարք բուհերի ղեկավարներ ուրախացել են, որ այլեւս Հայաստանի երիտասարդական հիմնադրամին գումարներ չեն փոխանցելու: Մայիսի 19-ին կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր. «Այսուհետ պետական բուհերը չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների»: Ապա ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն է արձագանքել նախարարի հայտարարությանը՝

Արմեն Մարտիրոսյանը` Փաշինյանի հեքիաթ կարդալու, Գեղամյանին գրող համարելու ու Քոչարյանի գրքամերժության մասին

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է որոշակի պարբերականությամբ ուղիղ եթերով հեքիաթ կարդալ։ Վարչապետն էլ համաձայնել է։ Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարտիրոսյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը հեղափոխության առաջնորդ է եւ շատերի կողմից ընկալվում է որպես փրկիչ` 20 տարվա ռեժիմից: Երբ Փաշինյանին ցույց են տալիս, մարդիկ ուզում են նմանվել իրենց սիրած կերպարին, եւ

Իրավիճակի փոփոխություն. եթե Եղնուկյանին գրավով ազատեն, պաշտպանը կբողոքարկի այդ որոշումը

«Այս իշխանություններն իմ իրավունքները չեն խախտել, ի տարբերություն նախորդ իշխանությունների: Իշխանության վերաբերմունքն է բնորոշում՝ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ»,-ասաց Եղնուկյանը

Թռչունները պակասում են, մլակները` բազմանում

Արդեն որքան ժամանակ է՝ Երեւանի փողոցները մանր միջատներով, ժողովրդի լեզվով ասած՝ մլակներով «ողողված» են: Քաղաքացիներն ահազանգում են, որ այդ միջատներն այնքան են շատացել, որ փողոցով քայլելիս արդեն անհարմարություններ են պատճառում, մտնում են մարդկանց աչքի, բերանի, քթի մեջ, դիպչում հագուստին, լցվում բնակարաններ: Դժգոհում են նաեւ, որ այդ պատճառով խուսափում են փոքրիկ երեխաներին զբոսանքի հանել, կանաչ գոտիներում

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ հանրային լսումների ու հանձնաժողովների նիստերի դահլիճների տեխնիկական վերազինման վերաբերյալ

Մայիսի 12-19-ը տեղի է ունեցել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA-ի) պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով՝ որպես 2017 թվականի ընթացքում անցկացված բանակցությունների եւ կատարված աշխատանքների շարունակություն: Այցի շրջանակում քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ KOICA-ի համագործակցության ծրագրերն ու հեռանկարները: Պատվիրակությունը ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ՀՀ խորհրդարանին ընդլայնված ինստիտուցիոնալ աջակցություն

Կայացել է ԻՏՁՄ 18-րդ Համաժողովը. ընտրվել են վարչության անդամներն ու նախագահը

Մայիսի 23-ին կայացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան Համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Տրանսպորտի, Կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը, փոխնախարար Հակոբ Արշակյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, պետական գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ, ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների, ՏՏ ոլորտի այլ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031