Օրվա լրահոսը

«Ծխող անհատ-վարորդները ոչ թե կտուգանվեն, այլ բանավոր կնախազգուշացվեն». Արման Չիլինգարյան

Նա հստակեցրեց, որ նշյալ որոշումը վերաբերում է անհատ վարորդներին, ոչ թե հասարակական տրանսպորտի վարորդներին

Արա Զոհրաբյանը դիմել է արդարադատության նախարարին դատական տուգանքը վերացնելու հարցով

2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը փոփոխելու հարցում օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով: ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ՝ Ծովինար Խաչատրյան  

Ներկայացվեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալը

Մայիսի 23-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին, ղեկավար կազմին ու մարզային վարչությունների պետերին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Աղասի Կիրակոսյանին: Անդրադառնալով ոստիկանության պետի տեղակալի համակարգման ոլորտին` Վալերիյ Օսիպյանը, մասնավորապես, ընդգծեց արտաքին ծառայության լիարժեք կազմակերպման և հասարակական կարգի ապահովման կարևորությունը: Վալերիյ Օսիպյանը կարևորեց բաժիններ դիմող քաղաքացիների հետ աշխատանքի բարելավման անհրաժեշտությունը, մասնավորապես` ահազանգերի արագ և

«Որոշ վարորդներ ճիշտ չեն ընկալել այս ամենն ու խախտումներ են անում տեսախցիկների առաջ». ոստիկանության պաշտոնյա

«Վերջին օրերին մի շարք արագաչափերի վնաս է հասցվել կրակելու եւ այլ միջոցներով: 3 արագաչափի գողության փաստ ունենք այս պահին»,-հայտնեց նա

Փաշինյանը՝ ՌԴ-ի տված նոր Tор զենիթահրթիռային համալիրի մասին

Կարող եմ ասել, որ Սոչի կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում մենք խոսել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման, զարգացման մասին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության եւ հույս ունենք, որ այդ համագործակցությունը գնալով ավելի ու ավելի արդյունավետ կլինի:

«Քաղաքական կամք եղավ». Ոստիկանության քայլը վարչապետի հանձնարարականի արդյունքն է

«Մենք սա ձեռնարկել ենք՝ ելնելով իրավիճակից: Տարիներ առաջ, երբ տեսահսկող համակարգերը սկսեցինք կիրառել, այլ իրավիճակ է»

Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ ինքն ու Դավիթ Տոնոյանը փորձել են կանխարգելել հնարավոր էսկալացիան

Մենք ուշադրություն ենք դարձնում մթնոլորտի պահպանմանը, որ որեւէ զարգացումներ չունենանք, որոնք բացասական ազդեցություն կունենան բանակցությունների վրա, կփչացնեն մթնոլորտը. «Որեւէ իրավիճակներ դիվանագիտական որեւէ հարթակում, որոնք կարող են բերել էսկալացիայի, բարդացնելու է գործընթացը: Մենք հորդորելու ենք, որ խուսափենք էսկալացիայից եւ բնականոն ձեւով վերականգնենք բանակցությունների գործընթացը»:

178 մլն դրամի չափով հարկային պարտավորությունից առերևույթ խուսափելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով շահութահարկը և ԱԱՀ-ը թաքցնելու դեպքի առթիվ: ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «ՍԹ…» ՍՊ ընկերությունը 2016թ. հունիսին 2 պայմանագիր է կնքել «Ս…

Փաշինյանն արձագանքում է Սեֆիլյանին. «Չեմ պատրաստվում դատավորներին հրահանգ տալ»

Վարչապետն ասում է՝ եթե անհնազանդության ցույցերը սաբոտաժի նպատակով են, ուրեմն դրանք ուղղված են ժողովրդի եւ հանրապետության դեմ

Լրագրող Տիրայր Մուրադյանին խոչընդոտած ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետի ծառայողական լիազորությունները կասեցվել են

Ապրիլի 20-ին ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտվել է հավաքները լուսաբանող լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությունը, և նրա նկատմամբ ֆիզիկական ուժ էր գործադրվել: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Միևնույն ժամանակ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն: Նախաքննության ընթացքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը ներգրավվել

«Այսօր պետք է արձանագրենք, որ մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է: «Կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը. դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլ նաև՝ գաղափարական: Մեր ընկալմամբ՝ ՏՏ ոլորտը մի

Փրկարարները մարել են գործարանում բռնկված հրդեհը

Մայիսի 23-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող նախկին ավտոդողերի գործարանի տարածքում մազութի տարայից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ բռնկվել է տարայում (2 տ) մնացած մազութը (մոտ

«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները փակել են ճանապարհը՝ պահանջով դադարեցնել հանքի շրջափակումը. «Ա1+»

Արդեն հինգերորդ օրն է շրջափակված է Ամուլսարի ոսկու հանքը, տեղի բնակիչները պնդում են. հանքի շահագործումը լուրջ բնապահպանական վնասներ է հասցնում։ Այսօր ցույց է անում նաև կոնֆլիկտի հակադիր կողմը։ «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները փակել են Ջերմուկ տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքի շրջափակումը, քանի որ իրենք աշխատանքի չեն կարողանում գնալ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Բացահայտվել է Կապան քաղաքում տեղի ունեցած սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Կապան քաղաքի բնակչի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է: 2018թ. մայիսի 22-ին` ժամը 20:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Կապան քաղաքի Շինարարների փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նշված բնակարանի լոգարանում հայտնաբերվել է Կապան քաղաքի՝ 1969թ.

Վարչապետն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ՀՄԸՄ-ի նախաձեռնությունների իրականացմանն ու գաղափարների տարածմանը: Հյուրերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

«Ես պետական պաշտոնի եղե՞լ եմ, որ մի հատ էլ բան գողնամ, մեզ ո՞վ ա թողել էդ կաստուրկին մոտ էթամ». Սեյրան Սարոյան

Հարցին՝ երեկ Միհրան Պողոսյանի օգնականն է ձերբակալվել ցուցարարների նկատմամբ բռնությունների գործով, սպասե՞նք ձեր օգնականների մասով ձերբակալությունների՝ նա ցույց տալով օգնականներին՝ պատասխանեց. «Սրանք մարդ տփո՞ղ են, հազիվ ֆռամ, որ ես չթողեմ իրանց տփեն»:

Փաշինյան. «Ալեն Սիմոնյանի հետ չենք քննարկել մանդատը վայր դնելու հարցը»

Վարչապետը՝ Ալեն Սիմոնյանի քաղաքապետ դառնալու հավակնությունների մասին

«Սա քաղաքացիների բեռը թեթեւացնելու համար է». ՃՈ պետի տեղակալը՝ տուգանքների համաներման մասին

«Կան քաղաքացիներ, որոնք ֆինանսական անհաղթահարելի խնդիրների պատճառներով մինչ օրս չեն կարողացել վճարել այդ տուգանքները»

Համաշխարհային նորույթ՝ «Honor 10» սմարթֆոնի նախապատվերի ընդունում ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Honor 10» սմարթֆոնն արդեն հասանելի է նախնական պատվերի համար: «Honor 10» սմարթֆոնն ունի արհեստական բանականությամբ օժտված 24 ՄՊ լուծաչափով լուսա- և տեսախցիկ, անշրջանակ էկրան, դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման հնարավորություն և շատ ավելին: Սմարթֆոնի գինը 224 900 դրամ է: Սարքը կարելի է գնել թե՛ կանխիկ և թե՛ ապառիկ եղանակով: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար

Սեյրան Սարոյանը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով առաջադրվելու մասին. (Տեսանյութ)

Ըստ Սարոյանի, կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը հայրենասեր տղա է, թասիբով տղա է. «Մի հատ Նիկոլ, տեսանք, սաղին խառնում էր իրար Ազգային ժողովում: Ինչ ժողովրդին պետք է, ինքը սաղիցս լավ գիտի, որովհետեւ միշտ բարձրաձայնել ա էդ մասին: Հիմա ինչ բարձրաձայնել է, ինչի մասին խոսացել ա, թող հետ դնի, նայի, սաղ կա youtube-ի մեջ, ձեր կինոների մեջ կա»:

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասերով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի

Հայտնի են Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցների թունավորման պատճառների վերաբերյալ լաբորատոր փորձաքննության արդյունքները

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցների թունավորման պատճառները հստակեցնելու նպատակով կատարված վերահսկողության շրջանակներում, կասեցրել էր անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանի գործունեությունը և առկա խոհարարական արտադրանքի (սենդվիչ) իրացումը, ինչպես նաև նմուշառում էր կատարվել խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից: Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ խոհարարական արտադրանքում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ

Հայաստանի հեղափոխությունը և Ղարաբաղի հակամարտությունը. Թոմաս դե Վաալ

Վերջին մեկ ամսում Հայաստանն արժանացել է միջազգային դրական էմոցիաների ալիքի և բարյացակամության այն բանից հետո, երբ վետերան առաջնորդ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և իշխանության եկավ ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ գրում է «Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Հայաստանի հեղափոխությունը և Ղարաբաղի հակամարտությունը» խորագրով հոդվածում: «Փաշինյանը, որը 42 տարեկան է, նոր կառավարությունը ձևավորեց իրենից ավելի երիտասարդ անդամներով:

Նոյեմբերյանի համայնքապետարանը դատի է տվել

Խնդրում է գործարքն անվավեր ճանաչել

Հայաստանի սամբիստները ի վիճակի են ավելի շատ մեդալներ նվաճել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատասխանատուները նշեցին, որ Եվրոպայի առաջնության արդյունքներից դժգոհ չեն, սակայն մեդալների քանակը կարող էր ավելի շատ լինել, եթե չմահանար ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը: Բայց նրանք լիահույս ու վստահ են, որ Ռումինիայում նոյեմբերի 8-ից 12-ը կայանալիք աշխարհի առաջնությունում մեր սամբիստները կկարողանան ավելի շատ մեդալներ նվաճել, որովհետեւ բոլոր առումներով պատրաստ

«Ջահել տղերք են նշանակվել, ասում են՝ անփորձ են, բան, մթոմ սաղի պապերը մինիստր են եղել». Սեյրան Սարոյան

Սարոյանն ասաց. «Եթե օրենքը չխախտեն, ընտիր ղեկավար կլինեն: Բայց որ սկսին օրենքը ֆռցնել, շուռ տալ…հա, սրանք ճիշտ են ասում՝ տրյուկներ անել չգիտեն, օրենքով պիտի գնան առաջ»: Մենք ճշտեցինք՝ ՀՀԿ-ի պես տրյուկներ անել չգիտե՞ն նկատի ունեք՝ Սարոյանը արձագանքեց. «Աաա, լավ է, խաղեր մի տուր»:

Ըստ Գերմանիայի դեսպանի՝ ԱՆ-ն Կառավարության ամենաառանցքային կառույցն է՝ պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ

Արդարադատության նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վստահելի խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ուղղված հարցեր

Ամատունի Վիրաբյան. «Նախկին սպաներին գնդակահարել են ԱԱԾ նկուղում»

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը մայիսի 23-ին կայացած ասուլիսում հայտնեց, որ ի թիվս այլ նյութերի, ուսումնասիրել են 1937 թ բռնադատումը: Անդրադարձավ նաեւ 1937-39 թթ. գնդակահարված նախկին սխալներին, որոնց գործերն իր հավաստմամբ պահպանվել են: «Մեկ-երկուսն են փրկվել, որոնցից մեկն էլ Հովհաննես Բաղրամյանն է, որը հետո դարձավ մարշալ»  Մանրամասները՝ տեսանյութում: Նա նաեւ ասաց, որ բոլորին գնդակահարել

Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը մնում են առաջատարների եռյակում

Կիրիշիում շարունակվում է շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը: Երեկ կայացած յոթերորդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը եւ ուկրաինացի գրոսմայստեր Կիրիլ Շեւչենկոն 5–ական միավորով լավագույն եռյակում են ու շարունակում են պայքարել հաղթողի կոչման համար: Մեր երրորդ շախմատիստը՝ Մամիկոն Ղարիբյանը, 3,5 միավորով 12 մասնակիցների մեջ զբաղեցնում է յոթերորդ տեղը: Աշոտ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031