Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները մարել են գործարանում բռնկված հրդեհը

Մայիս 23,2018 17:01 Share
Աջակցեք aravot.am-ին

Մայիսի 23-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող նախկին ավտոդողերի գործարանի տարածքում մազութի տարայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ բռնկվել է տարայում (2 տ) մնացած մազութը (մոտ 300 կգ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15:24-ին:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: