Օրվա լրահոսը

Բացահայտվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ տուժողի որդուն: 2017թ. հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ

Այլ քաղաքացու բանկային քարտով գումար են կանխիկացրել (Տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձանց ինքնությունը։ 2018թ. մարտի 31-ին հաղորդում է ստացվել առ այն, որ քաղաքացին մարտի 30-ին կորցրել է իր բանկային քարտը, որով նույն օրը մեկ այլ անձի կողմից կատարվել են

Վարկերը չեն սառեցվելու. ԿԲ նախագահի պարզաբանումները

Իսկ գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները կվերանան

«Խաչիկ Կոսյանը չի հարձակվել վարորդի վրա». Եղիշե Խաչատրյանի սպանության գործով վկա

«Նա մինչեւ վարորդի գալը եղել է մեր մոտ: Մի մեքենա էր բերել սարքելու, վթարված էր, դրանով էինք զբաղված: Նա հարբած չէր»,-պատմեց վկան

Կոմպիեյն քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները

Մայիսի 18-ին Ֆրանսիայի Կոմպիեյն քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում։ Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ով իր ելույթում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձ կատարել պետականաշինության և ապակենտրոնացված համագործակցության բնագավառներում արձանագրված ձեռքբերումներին։ Փառատոնի շրջանակներում կայացել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Առնո Խայաջանյանի «Մենք ենք

Վաչագան Ղազարյանն ազատվեց ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից

ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 2-րդ մասի. Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ազատելու Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը նշանակումներ է կատարել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի մայիսի 3-ի ԲԴԽ-6-Ո-9 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տիգրան ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՍԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է տվել

Հարգելի՛ գործընկերներ, ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում երկարամյա գործունեությունից հետո հեռանալու որոշում եմ կայացրել և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ արդյունավետ աշխատանքի, գործընկերային ու ընկերական ջերմ փոխհարաբերությունների համար, շնորհակալ եմ նաև Պետական եկամուտների կոմիտեի արձանագրած բազմաթիվ ձեռքբերումներում ձեր էական ներդրման համար: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու է, բոլորիս հաջողություն ու

Մանկապարտեզների ավարտական հանդեսների շրջանակում այս տարի ևս երեխաներին կհանձնվի շուրջ 10000 դպրոցական պայուսակ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ արդեն իսկ ձեռնարկվել են բոլոր միջոցները քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերի սաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների տարրական դասարանների երեխաներին պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Ըստ այդմ, շուրջ 10000 պայուսակ՝ 18 անուն գրենական պիտույքներով, արդեն իսկ տրամադրվում են մայրաքաղաքի

Կարմիր գրքում գրանցված մացառախոզը գնահատված է 25 հազար դրամ

70-ամյա իջեւանցին ստորագրել է չհեռանալու մասին

Մայիսի 25-ին «Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում շարունակվում է խիստ հսկողությունը՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:

«Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն ուզում էր ասել՝ «ես դասեր քաղել եմ Մարտի 1-ից». Արամ Աբրահամյան

Այս տարի 100 հազարավոր մարդիկ ցանկանում էին, որպեսզի Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն հեռանան իշխանությունից: Նույն վերաբերմունքը կար նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: 26 տարում իշխանությունը չէր հասկանում, թե ինչպիսի բացասական վերաբերմունք կար իրենց հանդեպ: Նրանք չէին հասկանում իրենց ատելի լինելու աստիճանը եւ ադեկվատ չէին հասարակական կարծիքի հանդեպ:

Նրա երազանքն էր, որպեսզի Հայաստանը դառնա առաջատար գիտական կենտրոն, և ես ուրախ եմ, որ սա կատարվում է. ասում է Սերգեյ Մերգելյանի կրտսեր որդին` Սերգեյ Մերգելյան

Հայրս միշտ ասում էր, որ աշխարհում ամենագեղեցիկ բանը մաթեմատիկան է: Դիմելով գիտաժողովի արտասահմանյան մասնակիցներն` որպես այդ գեղեցկությանը ծառայողների, կմաղթեի, որպեսզի գնահատեիք նաև Հայաստանի գեղեցկությունը»,- իր խոսքում ասաց Սերգեյ Մերգելյանի որդին:

«Հեղեղի նման խնդիրները լցվում են մեր կառավարության գլխին»․ Տարածքային կառավարման նախարար

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը շատ է կարևորում երկրի համաչափ զարգացումը։ «Հայաստանում այսօր հավասարակշռված չէ այդ զարգացումը, պիտի փորձենք ամեն ինչ անել, հավասարակշռել։ Եվ մայրաքաղաքում առկա այն ռեսուրսը, որը հնարավոր է տեղափոխել մարզեր, կամ դրսից եկող ներդրումային ծրագրերը, որոնք գալիս են, հիմնականում կենտրոնանում են Երևանում, մենք պետք է ամեն կերպ օժանդակենք,

Այս պահին հացադուլը շարունակում է միայն Գարեգին Չուքասզյանը. Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը դադարեցրել են հացադուլը «Ա1+»

 10-օրյա հացադուլը դադարեցնելը, սակայն չի նշանակում, որ նրանք հրաժարվում են իրենց պահանջներից։ «Նրանք պայքարի նոր փուլ են թեւակոխել»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Գինու աշխարհահռչակ թանգարան La cite du Vin -ը հյուրընկալել է հայկական գինիները

Արդեն մի քանի օր է, ինչ աշխարհահռչակ «Գինու քաղաք» թանգարանում անցկացվում են հայկական գինու օրեր՝ «Հայաստան՝ գինու նվիրական երկիր» խորագրով: 2017-թ նոյեմբերին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և La cite du Vin թանգարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ համաձայն որի 2018-ի մայիսից սկսած` մեկ տարի շարունակ թանգարանում պարբերաբար կանցկացվեն հայկական գինու օրեր։ Միջոցառումների մեկնարկին ընդառաջ՝

Բացակա քաղաքացիները՝ ավագանու բաց նիստերին. urbnews.com

Սպիտակի Գերմանական թաղամասի տնակներից մեկում բնակվող 18-ամյա Կարեն Արղամանյանը այն եզակի երիտասարդներից է, ով ակտիվորեն հետևում է համայնքի աշխատանքներին, մասնակցում ավագանու նիստերին, հանդես գալիս սեփական առաջարկություններով: Կարևորելով քաղաքացիների մասնակցությունը համայնքի աշխատանքներին` միևնույն ժամանակ սրտնեղում է. բոլորը չէ, որ մտահոգված են կամ հավատում են, որ իրենց առաջարկությունները տեղ կհասնեն: «Փորձում եմ ընկերներիս ինձ հետ տանել ավագանու

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համոզմամբ էլ՝ ուժի կիրառումը թույլ չի տալիս «Սասնա ծռերին» համարել խղճի բանտարկյալ

Եվ դա բոլորովին չի վերացնում մի ուրիշ խնդիր, արդյոք արդար դատավարությո՞ւն է գնում «Սասնա ծռերի» նկատմամբ: Ինչքան էլ, ով էլ ասի՝ արդար դատավարության իրավունքները բազմազան ձևերով ոտնահարվում են:

Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակման հանգամանքները. 2 անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ անչափահաս։ Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ապօրինի մուտք են գործել Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկը և, բռնություն գործադրելով տանտիրոջ՝ Չարենցավանի բնակչուհու նկատմամբ, հափշտակել

SOCAR-ը օրենքի առաջ պատասխան կտա Ուկրաինայում հակահայկական քարոզչության համար. «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամ

Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը մինչդատական հետաքննությունների միասնական ռեեստր է մտցրել ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ տվյալներ՝ Ուկրաինայի 161-րդ հոդվածի առաջին մասով: Վերոնշյալ հոդվածը որակավորվում է որպես «քաղաքացիների իրավահավասարության խախտում՝ կախված նրանց ռասսայական, ազգային պատկանելությունից կամ կրոնի հանդեպ վերաբերմունքից»: Այս մասին հաղորդում է Ուկրաինայում գործունեություն ծավալող «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամի կայքը: Կայքը

Ինչո՞ւ է ԿԳ նախարարն ուզում ազատվել ռեկտորներից

«Ազատություն» ռ/կ-ի Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով մեր այն հարցին` արդյոք բոլոր ռեկտորներին աշխատանքից ազատելով կարող է կրթության մատչելիության եւ որակի հարց լուծել, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց. «Կարծում եմ` մեկը մյուսի հետ անուղղակիորեն կապ ունի, դա համալիր խնդիր է: Այդ խնդիրներին բախվել ենք տարիներ շարունակ, որովհետեւ ռեկտորներին ովքե՞ր էին նշանակում, այն խորհուրդները, որոնք իշխանությունն էր

Վիգեն Սարգսյանը՝ Արմեն Գրիգորյանին. «Այդքան վստահ կարծիք ես հայտնում «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին` առանց նյութին ծանոթ լինելու»

Աստված պահապան մեր սպային և զինվորին, մեր Ազգ-Բանակին, մեր Հայաստանին և Արցախին: Ուժ և խոհեմություն մեր երկրի ղեկավարներին:

Ո՞վ է Շիրակի մարզպետի թեկնածուն․ նորանշանակ նախարարի պարզաբանումը

Ամասիայում բրդի արտադրության ծրագրի մեկնարկին մասնակցող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե կա՞ կոնկրետ թեկնածու Շիրակի մարզպետի պաշտոնի համար, ո՞ւմ թեկնածությունն է այս պահին քննարկվում։ Լրագրողները հիշեցրեցին, որ այս թեման շիրակցիների կողմից ամենաքննարկվողն է, նրանցից շատերին ամենահետաքրքրողը։ Նշենք, որ այս օրերին տարբեր անուններ են շրջանառվում թե՛ կուսակցականների, և թե՛

ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Մայիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի շուրջ 700 բնակիչների` իրեն ուղղված դիմումի հիման վրա դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով ներկայացված փաստերի առնչությամբ հարուցել քրեական գործ։ Համայնքի բնակիչների հաղորդումների, ինչպես նաև մայիսի 15-ին hetq.am կայքում հրապարակված նյութի համաձայն` համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ՀՀ օրենսդրության պահանջների

Առաջարկում են «սիրո եւ համերաշխության հեղափոխությունից» հետո համաներում կիրառել տուգանված վարորդների նկատմամբ

Վարորդների պաշտպան հ/կ-ների ղեկավարները ներկայացնում են առաջարկներ

«Պարալիմպիկ մարզիկները այստեղ հաճախելով իրենց զգում են հասարակության լիիրավ անդամներ». Ստաս Նազարյան

29 տարի շարունակ պարալիմպիկ մարզիկ Ստաս Նազարյանը, որը 2018 թվականին ներկայացրեց Հայաստանը Փհենչանի պարալիմպիկ խաղերում, հաճախում է «Փյունիկ» հաշմանդամների բարեգործական միություն։ Ստասը միություն է գալիս ոչ միայն մարզվելու, այլ մարզելու և օգնելու ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երիտասարդներին։ Այս անգամ նրա հետ էր 23-ամյա Հովիկը։ «Փյունիկի» մարզադահլիճում սկսում են իրենց մարզումները, Հովիկը բարձրացնում է ծանրաձողը, որի կիլոգրամները

«Ներկայումս Ադրբեջանի վրա ճնշում են բոլոր կողմերից». Ալեքսանդր Իսկանդարյան

Դառնալով ժողովրդական շարժմանը՝ քաղաքագետը նշեց. «ՀՀ-ի պարագայում, երբ մայրերը մանկասայլակներով փողոց են փակում, վստահություն կա, որ սայլակի վրայով տանկ չի անցնի: Այլ երկրների պարագայում նման համոզմունք չկա»

Համայնքների խոշորացման վերաբերյալ նախարարի դիրքորոշումը մտահոգիչ է. Էմին Երիցյան

Ցավալի կլինի տեսնել, որ ՀՀ Ազգային ժողովում խոշորացմանը նախկինում դեմ քվեարկած «Ելք» խմբակցությունն իշխանություն ստանձնելուց հետո փոխի իր դիրքորոշումը։ Դաշնակցությունն արդեն այդպես վարվել է։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031