Օրվա լրահոսը
Պարգև Օհանյանը պատրաստվում է դիմել Արմեն Սարգսյանին. ցանկանում է վերադառնալ. «Ժամանակ»
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը պատրաստվում է դիմել նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի նա փոփոխի կամ ուժը կորցրած ճանաչի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր մասով կայացված հրամանագիրը, որի հիման վրա դատավորի՝ նրա լիազորությունները դադարեցվել էին։ Օհանյանը ցանկանում է վերադառնալ համակարգ և աշխատել որպես դատավոր։ Հիշեցնենք, որ Պարգև Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին 2007 թվականին։ Նրա նկատմամբ
Այրվել են էլեկտրական հաշվիչներ, տարհանվել 18 բնակիչ
Մայիսի 18-ին, ժամը 21:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 27/1 շենքում այրվում են էլեկտրական հաշվիչներ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:49-ին: 1-ին հարկում գտնվող էլեկտրական վահանակում այրվել է 19 հաշվիչ: Փրկարարները շենքի 7-րդ, 8-րդ և
«Արցախը չի կարող դառնալ բանակցությունների օբյեկտ». Վլադիմիր Կազիմիրովը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին. «Ժողովուրդ»
1992-1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը, որ օրերս այցելել էր Հայաստան, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Արցախը պետք է վերադառնա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի բանակցային սեղան: «Ռուսաստանն ի սկզբանե՝ սկսած կոնֆլիկտի ծագման սկզբից, հանդես էր գալիս որպես հանդիպումների ստանդարտ ձեւաչափի կողմնակից, այսինքն՝ եռակողմ՝ Հայաստան, ԼՂ եւ Ադրբեջան: Այդ
Մնում է, որ այս ամենը պահպանվի նորանշանակ պաշտոնյաների մոտ. Կարեն Անդրեասյան
Մեր պաշտոնյաները սկսել են իրենց պարզ կենցաղով հուզել ու ոգևորել շատերին: Նախագահը պաղպաղակ է ուտում փողոցում լրիվ պատահական հանդիպած երեխաների հետ, փոխվարչապետը բանկում հերթ է կանգնում և ոտքի վրա ուտում իր համեստ ճաշը, կրթության նախարարը երթևեկում է մետրոյով, իսկ սփյուռքի անարդար քննադատված նախարարն էլ մենակ ճաշում է մատչելի բիստրոյում: Իրապես նոր իշխանական մշակույթ է՝ նոր
Արման Մկրտումյանի փոխառությունները. «Փաստ»
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նախորդ տարի ունեցել է փոխառություններ՝ 185 հազար 795 ամերիկյան դոլարի չափով, ինչի մասին տեղեկանում ենք Մկրտումյանի՝ 2017 թ. տարեկան հայտարարագրից։ Դրամական միջոցները նախորդ տարի փոքր-ինչ ավելացել են՝ 20 միլիոն դրամից դառնալով 25 միլիոն դրամ։ Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 16 միլիոն 513 հազար և 469 հազար դրամ աշխատավարձերից և
Իսկ ինչո՞ւ վենդետա չի լինելու. «Ազգ»
Ուրիշ տարբերակ էլ կա, որի մասին արժե մանրամասն խոսել: Ենթադրենք Ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանին ոչ միայն ազատում են պաշտոնից ու ծառայությունից, այլեւ դատում են (կապ չունի ինչի կամ որի համար): Հասկանալի է չէ, որ Երանոսյանը, եթե ինչ-որ բան արել էլ է, ապա միայնակ չի արել, կամ ինչ-որ մեկի հրամանով է արել, կամ ինչ-որ
Ովքեր են քաղբանտարկյալ՝ ըստ ԵՄ-ի. «Սասնա ծռեր»-ից ցուցակում եղել է միայն մեկ անուն. «Ժամանակ»
ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու՝ արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ նախարարության ղեկավարությանն է փոխանցվել այն անձանց ցանկը, որոնց ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունը համարում է քաղբանտարկյալ: Այդ ցանկում ներառված են Շանթ Հարությունյանի և նրա հետ դատապարտվածների, Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի, Գևորգ Սաֆարյանի անունները: ՊՊԾ
Բացահայտվել է 20-ամյա երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում 20-ամյա երիտասարդի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է։ Երիտասարդի դին հայտնաբերվել է 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3 գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, մետաղական լարով կապված և այրված: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել էին նաև
«Սասնա ծռերին» կեսգիշերին դուրս են բերել դատարանի շենքից. «Պարոն Փաշինյան, քնած ես» (տեսանյութ)
Ֆեյբուքյան օգտատերերից Միքայել Մարգարյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ կեսգիշերին ոստիկանները կարողացել են բացել Շենգավիթի դատարանի մուտքերը եւ դատարանից հեռացնել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։ Իրավապահները տարածքից հեռացրել են բողոքի ակցիա անող ցուցարարներին, որից հետո դատարանի շենքից տարել են «Սասնա ծռերին» եւ եւս հինգ բանտարկյալների։ Տեսանյութում բողոքի ակցիա անող քաղաքացիները դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ
Հեշտ առաքելություն դրված չի եղել մեր առջև. Լևոն Երանոսյան
Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի սիրելի զինծառայողներ. այսօր ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ` մեր համատեղ ծառայության համար: Ծառայություն, որի նպատակն ամուր, ուժեղ, կայուն և զարգացող Հայաստանի տեսլականն է: Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է: Եվ մենք` լինելով այդ հայրենիքի նվիրյալն ու զինվորականը, փորձել ենք անել ամեն հնարավորն ու անհնարինը կերտելու
Հայաստանի իշխանափոխութեան ներշնչած յոյսերը և մտավախութիւնները. «Հայրենիք»
Հայաստանի մէջ կը ձեւաւորուի նոր կառավարութիւն, ժողովրդական պահանջի ալիքի վրայ: Փոխանցման շրջան մը կ’ապրի Հայաստանի պետութիւնը: Նոր կառավարութիւնը պիտի փորձէ բաւարարել ժողովրդական ակնկալութիւնները յաւելեալ արդարութեան ենթահողի վրայ: Միաժամանակ կառավարութիւնը ազգային-պետական զոյգ քաղաքականութիւն պիտի մշակէ, պիտի առաջնորդէ, որ անհատներու սպասումներուն պատասխան պիտի չըլլայ, այլ ազգի: Ազգը՝ Հայաստանի եւ սփիւռք(ներ)ի, եւ այս պարագային գերիշխող պէտք է ըլլայ
Որքան ծառայողական մեքենա կա պետական համակարգում. «Ժողովուրդ»
Պարզվում է՝ ՀՀ պետական համակարգում ծառայողական մեքենաների թիվն անցնում է հազարից, մինչդեռ Մեծ Բրիտանիայում առկա է ընդամենը 50 ծառայողական ավտոմեքենա, Դանիայում՝ 23: Ու սա այն բանից հետո, երբ նախկին երկու վարչապետները՝ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, հայտարարեցին ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2018 թ. պետական իշխանության մարմիններին տրված է
Եղել է, կա և մնում է. Զոհրաբ Մնացականյանը՝ Արցախի՝ դիվանագիտական ճակատում առաջնահերթությունների շարքում լինելու մասին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ` Արցախի նախագահի հետ հանդիպման արդյունքներով Հարց. Պարոն նախարար, սա, փաստորեն, Ձեր առաջին պաշտոնական այցն է և առաջին պաշտոնական հանդիպումը Հանրապետության նախագահի հետ: Հետաքրքիր է՝ ի՞նչ եք քննարկել, ինչի՞ շուրջ եք խոսել: Զոհրաբ Մնացականյան. Մենք խոսել ենք սկզբունքների մասին, խոսել ենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ երգերս էլի գովաց: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Էդ կապուտ մազերով աղջիկն ո՞վ ա:
Ադրբեջանական կողմը Փաշինյանին դեռ չի փորձել բանակցությունների ընթացքում. Ուվե Հալբախ. «168 ժամ»
«ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունը տեղին էր, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ադրբեջանական մամուլում շրջանառվում են ակտիվ տեսակետներ, հորդորներ ՀՀ նոր ղեկավարությանը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի ուրվագծած բանակցային սցենարով: Երբ ադրբեջանական կողմը Փաշինյանին դեռ չի փորձել բանակցությունների ընթացքում, չի ճանաչում նրա դիվանագիտական հմտությունները և այն, թե ինչ սպասել, որոշ ճշգրտումների կարիք կար, թե ինչ
Գեւորգ Դանիելյան. «Դատական իշխանության դեմ քողարկված ճնշումները, ինչ ազնիվ մղումներով էլ թելադրված լինեն, անթույլատրելի են»
Կառավարության կազմավորմանը զուգահեռ օրակարգում է նաև խորհրդարանի արտահերթ ընտրության հարցը, սակայն հանրային կարծիքի մի որոշակի հատված հակված է, որ այս փոփոխությունները անմիջականորեն առնչվեն իրավապահ համակարգին ևս, անգամ՝ դատական իշխանությանը: Այս համատեքստում իր դիրքորոշումը հայտնեց նաև նորանշանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Այնուամենայնիվ, անարձագանք մնաց այն տեսակետը, ըստ որի՝ Սահմանադրության համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պետք է
Ցանկալի է քառակողմ հանդիպում
Անցած շաբաթ իրադարձությունների բազմազանության մեջ առանձնապես ուշադրության չարժանացավ հեռակա բանավեճը, որը տեղի էր ունենում արցախյան խնդրի շուրջ: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը քննադատեց վարչապետ Փաշինյանի որոշ արտահայտությունները, որոնք նա արել էր Ստեփանակերտում: Ի պատասխան` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտպանեց Փաշինյանին, քննադատեց նախկին նախարարին եւ «ձեռի հետ կպավ» նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դրան ի
Amnesty International: Չենք կարող Սասնա Ծռեր դեպքերի մասնակիցներին համարել խղճի բանտարկյալ, քանի որ առկա է եղել բռնություն. VOA
Մենք չենք կարող կոչ անել ազատել ձերբակալվածներին, քանի որ, ինչպես նշեցի, իրադարձություններում առկա էին բռնության դեպքեր: Դա է Amnesty International-ի դիրքորոշումը: Մենք կարող ենք կոչ անել ազատել ձերբակալվածին առանց որևէ նախապայմանների, եթե վերջինս չի կիրառել որևէ բռնություն, չի կատարել որևէ հանցանք և ձերբակալվել է կամ բերման ենթարկվել ազատ արտահայտվելու համար: Այս դեպքում ցավոք մենք չենք կարող դիմել ձերբակալվածներին ազատ արձակելու կոչով:
Սպորտի նախարարը դիմավորեց պատանի ըմբիշներին
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն այսօր վաղ առավոտյան Սկոպյեից վերադարձավ Հայաստան: Մեր պատանի ըմբիշները Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնությունում նվաճել են մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: «Փարավոն» ժամանցի եւ հանգստի համալիրում նրանց դիմավորեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Լեւոն Վահրադյանը: «Շնորհավորում եմ բոլորիս այս մեդալների համար: Հետեւել եմ տղաների գոտեմարտերին: Պատանի
Հայրենադարձ Վարագ Սիսեռյանը նշանակվելու է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
Մեր տեղեկություններով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, հայրենադարձ Վարագ Սիսեռյանն առաջիկայում նշանակվելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։ Մեզ հետ զրույցում Վարագ Սիսեռյանը հայտնեց, թե իր նշանակումը դեռեւս պաշտոնական չէ, քանի որ կառավարության աշխատակազմի կանոնադրությունը դեռեւս հաստատված չէ: Նշենք, որ Վարագ Սիսեռյանը ծնվել է Ֆրանսիայի Սեւր քաղաքում, ապրել է Բեյրութում: Ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի
«Իջեւան սիթիի» մենեջերը չի ցանկացել , որ սուպերմարկետում լուսանկարներ արվեն
Շաքարավազի գինը՝ 345 դրամ
Հայաստանի պատանի աստղերը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին երեք հորիզոնականները
Կիրիշիում ընթացող շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին երեք հորիզոնականները զբաղեցնում են Հայաստանի ներկայացուցիչները, որոնք այսօր պարտության մատնեցին իրենց մրցակիցներին: Շանթ Սարգսյանը 3,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Արամ Հակոբյանն ու Մամիկոն Ղարիբյանը (նկարում) 3,0-ական միավորով հաջորդում են նրան առաջատարների եռյակում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարարը` ԼՂ ՊՆ-ում
Մայիսի 18-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանության բանակի շտաբում Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվել ու շարունակում են իրականացվել հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ: Խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են նաև ՀՀ և ԱՀ
Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Գարեգին Չուգասզյանին
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանն իր ՖԲ էջում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` մայիսի 18-ին, երեկոյան այցելել է Գարեգին Չուգասզյանին` Մատենադարանի մոտ: «Սասնա ծռեր» խմբավորման ՖԲ էջում տեղադրված լուսանկարներից երեւում է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Գարեգին Չուգասզյանի եղբայրը` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը: https://www.facebook.com/gareginc/videos/10155611017963511/
«Ուսուցիչների վերապատրաստման դասընթացները տաղտկալի են ու ձանձրալի»
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը առաջարկությունների փաթեթ կդնի նոր կառավարության սեղանին
Բակո Սահակյանը եւ Մայիս Մայիլյանը հանդիպել են Զոհրաբ Մնացականյանի հետ (Տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ
Տարոն Մարգարյանը պատասխանել է լրագրողների հարցերին. «Ես այդ հարցին վաղուց եմ պատասխանել» (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք` այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել էր Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման շինհրապարակ: Նա տեղում պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: Մանրամասները` «Հայկական ժամանակի» տեսանյութում:
Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ծրագրի ընթացքին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի մասը կազմող Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ծրագրի ընթացքին: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ: Քաղաքապետ Տարոն
Ուղիղ եթերում էր ԱԽ նոր քարտուղարը՝ Արմեն Գրիգորյանը
Նոր կառավարությունը նոր ավանդույթ է ձեւավորել, համաձայն որի` գրեթե բոլոր նորանշանակ պաշտոնյաներն իրենց առաջին աշխատանքային օրը սկսում են ՖԲ-ում ուղիղ կապ ապահովելով իրենց լսարանի հետ: Անվտանգության խորհրդի նոր քարտուղարը` Արմեն Գրիգորյանը, նույնպես իր առաջին աշխատանքային օրը սկսեց աշխատասենյակից ուղիղ եթեր մտնելով: https://www.facebook.com/armenvgrigoryan/videos/10209823999435654/


















































