Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սպորտի նախարարը դիմավորեց պատանի ըմբիշներին

Մայիս 18,2018 23:31

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն այսօր վաղ առավոտյան Սկոպյեից վերադարձավ Հայաստան: Մեր պատանի ըմբիշները Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնությունում նվաճել են մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ:

«Փարավոն» ժամանցի եւ հանգստի համալիրում նրանց դիմավորեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Լեւոն Վահրադյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս այս մեդալների համար: Հետեւել եմ տղաների գոտեմարտերին: Պատանի ըմբիշների այս մեդալները մեծ սպորտի հիմքն են դնում: Հիմա պիտի շարունակենք նրանց համար հաջողությունը զարգացնելու պայմանները բարելավել», – ասաց նախարարը Aravot.am-ին:

Խոսելով ավելի վաղ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում ազգային հավաքականի անհաջող մրցելույթների մասին՝ պարոն Վահրադյանն ասաց. «Մեծ սպորտում հաղթանակներն ու պարտությունները քայլում են զուգահեռ: Դա անխուսափելի է: Ավելի լավ արդյունքների էինք սպասում: Առաջին իսկ հարմար առիթի դեպքում ֆեդերացիայի հետ միասին կհանդիպենք մարզիչներին, կլսենք նրանց, կվերլուծենք եւ կանենք հնարավոր այն ամենը, ինչ անհրաժեշտ է կազմակերպական աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»: Լեւոն Վահրադյանն ընդգծեց, որ դա վերաբերում է ընդհանրապես մեծ սպորտին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Լեւոն Վահրադյանի հետ հարցազրույցը՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031