Օրվա լրահոսը
Հայտնաբերվել է այրված դի՝ կտրած-ծակած վնասվածքներով. հարուցվել է քրեական գործ (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի դեպքի առթիվ՝ սպանության հատկանիշներով։ 2018 թվականի մայիսի 17-ին ահազանգ է ստացվել, որ 3-րդ գյուղից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին՝ փոսի մեջ, այրված դի կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննության ընթացքում Երևան
ԲՀԿ-ն իր երկու անդամներին հեռացրեց Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցությունից․ պատճառը «Բալասանյանի մասկի շոուին» մասնակցելն էր
ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հենց նոր մեզ տեղեկացրեց, որ Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցությունից հեռացրել են այն երկու անդամներին, որոնք «Բալասանյան դաշինքի» 10 անդամների հետ մասնակցել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ «Մեր խմբակցության երկու անդամներ, որոնցից մեկը՝ Գրիգոր Մաթևոսյանը կուսակցական էր, ԲՀԿ անդամ էր, անմիջապես հեռացվել է կուսակցությունից, իսկ երկուսը միասին՝ Գրիգորը
Շանթ Հարությունյան. «Դադարեցնել անհնազանդության միջոցառումները, որոնք սպառնում են ներքին կայունությանը»
Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, քիչ առաջ իր ՖԲ էջում հրապարակել է հետեւյալ կոչը. «Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կոչը բանտից` ուղղված Հայաստանի հանրությանը։ Չնայած նրան, որ ես և Նիկոլ Փաշինյանն ունենք գաղափարական և մոտեցումային տարբերություններ` կապված Հայաստանի արտաքին ուղղվածության հետ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում՝ չհավակնելով դիմել ողջ ժողովրդին, դիմել իմ բոլոր համախոհներին և բոլորին, ովքեր կցանկանան
Հորեղբոր տղաներին սպանել են նախկին սրբիչի գործարանի մոտ ․ մանրամասնում է Շիրակի դատախազը
Այսօր Գյումրու Մյասնիկյան փողոցում՝ նախկին սրբիչի գործարանի մոտ, սպանել են երկու հորեղբոր տղաների՝ Վարդան Կ-ին և Թելման Կ․-ին ։ Նրանց հրազենային վնասվածքներով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նա ասաց, որ անմիջապես հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին և 235 հոդվածի
«Թող Փոստանջյանը գա` տրամադրեմ իրեն նույն ծառերը, այնտեղի կեղտը, և թող ինքը բարելավի այդ տարածքը». «168 Ժամ»
Հրազդանի կիրճ 3 և 3/1 հասցեներում գտնվող տարածքը 15 տարով վարձակալած Տիգրան Ավետիսյանը վստահեցնում է՝ այնտեղ իրականացվող աշխատանքներն օրենքի սահմաններում են և թույլատրված են քաղաքապետարանի և Բնապահպանության նախարարության կողմից: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեկ Հրազդանի կիրճից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարում էր, որ այդ տարածքում ապօրինի շինարարություն է տեղի ունենում, ինչի համար
Շարքայինների համար ձեռք կբերվի որակյալ բամբակե ներքնազգեստ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հետեւյալ գրառումն է կատարել Ֆեյսբուքյան իր էջում. «ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թ երկրորդ կիսամյակում ՀՀ ԶՈւ- երում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական
Գյումրիում հիվանդանոց են տեղափոխել երկու սպանված տղամարդու
Քիչ առաջ Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել երկու մահացած անձանց, որոնցից մեկը, նախնական տվյալներով, հրազենային վնասվածքներ էր ստացել գլխի հատվածում, մյուսը՝ կրծքավանդակի։ Նրանք երկուսն էլ նույն ազգանունն ունեն․ մեկը՝ Վարդան Կ-ն է, մյուսը՝ Թելման Կ․-ն, ամենայն հավանականության հորեղբոր որդիներ են։ Այս մասին մենք տեղեկացանք Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության
Քաջարանում դանակահարել են անչափահասի. կասկածյալը ևս անչափահաս է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քաջարան քաղաքում անչափահասի դանակահարության դեպքի առթիվ. մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: 2018թ. մայիսի 16-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, կտրած-ծակած վնասվածքով «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է տեղափոխվել Քաջարանի անչափահաս բնակիչը՝ ծնված 2002թ.: Ըստ բժշկական կենտրոնից
Յուրի Խաչատուրովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օրակարգային հարցերն ու նախատեսվող միջոցառումները։
Խայտ ու խայտառակ եղան այսօր «Բալասանյան դաշինքի» ժողովուրդը և խլեցին մեր բոլորի ժամանակը. Լևոն Բարսեղյան
Մենք համոզված ենք, որ Գյումրուն պետք են նոր ընտրություններ, Գյումրու ավագանին չի արտահայտում գյումրեցիների իրական կշիռն ընդհանրապես և տեղի չեն ունեցել որպես այդպիսին՝ ընտրություններ, տեղի են ունեցել միջոցառումներ։
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Մայիսի 17-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Դեսպան Կասպրչիկը շնորհավորեց նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեց Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը
«Երկիր Ծիրանիի» հաղորդումների կապակցությամբ դատական նիստը հետաձգվել է
Հայաստանում տեղի ունեցավ Համահայկական մեծ ընդվզում, որը դեռ չի հասել դատական իշխանությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին և իշխանության այլ ճյուղերին: Դեռ ամիսներ առաջ՝ փետրվարի 13-ին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայության պետին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի և խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանի ու Մարինա Խաչատրյանի կողմից իրենց մի
Քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ կառավարության շենքի դիմաց լրագրող Տիրայր Մուրադյանի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձանց, խնդրում ենք հայտնել քննչական մարմնին
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր վարկային պրոդուկտ ուսումնական նպատակների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է և ընդլայնել է ուսանողական վարկերի պայմանները: Այսուհետ կրթական վարկ կարելի է ստանալ ոչ միայն ԲՈւՀ-երի, այլ նաև վճարովի դպրոցների աշակերտների ուսման վարձերը վճարելու նպատակով: Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինը շուկայում հնարավորություն է ընձեռում ստանալ վարկ նաև տարբեր ուսուցողական դասընթացների վարձերի վճարման նպատակով: Կրթական նպատակներով բարելավված վարկը չունի կոնկրետ ուսումնական հաստատությունների ցանկով
Ո՞վ է ճիշտ՝ Փաշինյա՞նը, Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Վիգեն Սարգսյանը. Շավարշ Քոչարյանը՝ ԼՂ խնդրի կարեւոր դետալների մասին
Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, Նիկոլ Փաշինյանը ճիշտ չէ՞ր, երբ ասում էր, որ մենք հակամարտության կողմ ենք՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Չէ, մի հարցում ակնհայտորեն ճիշտ է եւ նորություն չի, որ Հայաստանը չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն: Իսկ որ մենք ներքաշված կողմ ենք, դա ճիշտ է»:
Առաջիկա օրերին նախատեսվում է վայրի բնություն վերադարձնել նախորդ տարի Լոռու մարզում հայտնաբերված՝ առանց մայրական խնամքի երկու արջի քոթոթի
Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) տնօրեն Ալան Նայթը պատրաստակամություն է հայտնել ավելի ինտենսիվ աշխատել ՀՀ նոր ձևավորված իշխանությունների հետ վայրի կենդանիների պաշտպանության հարցերում։
Տղամարդու այրված ու մետաղալարով կապկպված դի է հայտնաբերվել
Մայիսի 17-ին՝ ժամը 11-ն անց 25-ի սահմաններում, 1-02 ահազանգած քաղաքացին հայտնեց, որ 3-րդ գյուղից գերեզմաններ տանող ճանապարհին՝ հոսանքալարերի համար փորված փոսը մարդ են գցել, որն այրվում է։ Դեպքի վայր՝ Սիլիկյան Հին Խճուղի, են մեկնել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, նաև այլ իրավապահ մարմինների օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ այրված տղամարդու դին կապկպված է եղել մետաղալարով։ Իրավապահ
«Հրեշտակի թևերով» անձը՝ գարեջրագործների մասնակցությամբ բալասանյանական շոուի պատճառ (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր վառ առավոտից Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանի ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ կառույցների աշխատակիցներ՝ ցուցապաստառները ձեռքերին, պահանջում էին «ձեռքերը հեռու պահել Սամվել Բալասանյանից»։ «Բա՜լասա՜նյա՜ն, Բա՜լասա՜նյա՜ն»,-անընդմեջ վանկարկում էին նրանք։ Նրանք չէին դադարում բղավել անգամ ավագանու արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգի միակ հարցը՝ «Բալասանյան դաշինք»-ի 10 անդամների, որին միացել էին երկու ԲՀԿ-ականներ և
Ռուս բլոգգերները բացահայտում են Հայաստանը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի՝ Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու քաղաքականության շրջանակներում 2018թ. մայիսի 12-ից 17-ը Հայաստան էր հրավիրել ռուսական մի շարք հայտնի բլոգգերների, ովքեր 6 օրվա ընթացքում սեփական փորձով բացահայտել են Հայաստանի ողջ զբոսաշրջային գրավչությունը, նրանցից շատերը Հայաստանում առաջին անգամ էին և ինչպես իրենք էին խոստովանում
Փաստաբանները հույս են հայտնում, որ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով: Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսին փաստաբան Մարո Խաչատուրյանն ասաց, որ ԼԳԲՏԻՔ համայնքը Հայաստանում սեգրեգացիայի է ենթարկվում: «Անգամ
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում
Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Յուրի Խաչատուրովը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է ս.թ. մայիսի 23-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին: ՀՀ պաշտպանության
Սևանի «Բոհեմ»-ում սպասվում է թանգարանային ինքնատիպ գիշեր
Թանգարանների միջազգային օրը, որը Հայաստանում նշվում է 15-րդ անգամ, տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունը և ստանում բովանդակային նոր լուծումներ: Այս տարի թանգարանային գիշերվան կմիանա նաև Սևանում գործող «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը, որը թեև դեռ չի բոլորել իր գործունեության մեկամյակը, սակայն հասցրել է դառնալ հանգստի, ժամանցի, շփումների, հանդիպումների և մշակութային երեկոների սիրելի ու սպասված վայր ոչ միայն սևանցիների, այլ
ԵՄ-ն վերահաստատել է իր պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու Հայաստանին ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրումը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի համանախագահությամբ այսօր կայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 9-րդ նիստը: Քննարկումներին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ՏԿԶՆ
Արտերկրում առաքելություն իրականացնող պաշտոնյաների ընտանիքի անդամները արտերկրում պարապ չեն մնա, կարող են աշխատել
Աշոտյանը նաեւ ասաց, որ Եվրանեսթի հետ կապված պատվիրակությունը «մեկ հոգի կորցրել է»՝ Մանե Թանդիլյանը նախարար է եւ դեռ չեն որոշել, թե նրան ով կփոխարինի:
Շիրակի մարզում անցկացվեցին «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» խորագրով համերգ-դասախոսություններ
«Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ն և Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը Շիրակի մարզի Գյումրի, Ամասիա և Մարմաշեն համայնքներում մայիսի 14-16-ն իրականացրել է «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» խորագրով ծրագիրը, որը նպատակ ունի ոգեշնչելու Շիրակի մարզի 3 համայնքների հայ պատանիներին ու երիտասարդներին, ծանոթացնելու հայ ժողովրդի հերոսական անցյալին։ Ծրագիրը համերգ-դասախոսության ձևաչափով էր։ Մշակութաբան-փորձագետի կողմից նախապես հավաքագրվել է տեղեկատվություն մայիսյան մարտերի,
Վարչապետը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ քննարկել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը: Ջովաննի Ռուբինին նշել է, որ գրեթե 300 մլն դոլար գնահատվող ներդրումային ծրագրով նախատեսվում է 25-28 ամսվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան: Ըստ պարոն Ռուբինիի՝ ներդրվելիք
«ՀՀԿ-ն չի կարող հայտնվել պատմության արխիվներում». Խոսրով Հարությունյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ այն, ինչի մասին խոսում ենք, դեռ վաղ է անվանել հեղափոխություն:
Թումանյան 30/1 հասցեում կառուցվող բարձր ռիսկայնության 4-րդ կարգի օբյեկտը ո՞ւմ կոռուպցիոն ցանկությունն է…
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հարգելի պարոն Մարգարյան, Կենտրոն վարչական շրջանի Թումանյան 30/1 հասցեում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման օրինականությունը լուրջ կասկածի տակ է դրվում այդ տարածքի բնակիչների կողմից, որովհետև համաձայն ՀՀ Քաղաքաշինության մասին օրենքի հոդ.13-ի հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն մինչև նախագծերի հաստատումը մասնակցել դրանց քննարկումներին, ներկայացնել իրավական և նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր և


















































