Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՉԻ ԵՂԵԼ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա Վեհափառը, ըստ «Առավոտ» հասած լուրերի, չի թողել կտակ, ուր մատնանշեր այն թեկնածուի անունը, ում կցանկանար, որ զբաղեցներ կաթողիկոսի պաշտոնը։ Իսկ թե ի՞նչ հարաբերություններ են գոյություն ունեցել Հայ Առաքելական եկեղեցու եւ ՀՍՍՀ-ի միջեւ՝ մանավանդ 70-80-ականներին, կարող եք կարդալ 4-րդ էջում։ ՈՐՏԵ՞Ղ Է ԾՆՎԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԸ Անուշավան Դանիելյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է

Ընտրությունները՝ քաղաքական մարկետինգի համատեքստում

Վերջին տարիներին Հայաստանը դարձել է պերմանենտ ընտրությունների երկիր։ Ընտրությունից ընտրություն քաղաքակիրթ նախընտրական արշավ կազմակերպելը դառնում է անհրաժեշտություն։ Պատմություն դարձան նաեւ Ազգային ժողովի այս ընտրությունները։ «Արեգ-73» գիտամշակութային ասոցիացիան փորձել է դիտարկում կատարել, թե որքանո՞վ այս կամ այն քաղաքական ուժերի անցկացրած քարոզարշավներում կիրառվեցին վերը նշված մոդելները, տեխնոլոգիաները։ Հարցերին պատասխանում է ասոցիացիայի նախագահ Գերասիմ Բարսեղյանը։ – Ըստ Ձեր

ՀԱՆՈՒՆ ԲՈՐԻՍ ԿԱՅՍԵՐ ԵՎ ԱՎՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ

Յարոսլավ Հաշեկի հերոսները Բրուկ կայարանում երեք օր են սպասում մինչեւ ռազմաճակատ մեկնելը։ Սպասման այդ ծանր պահերին նրանք ինչ ասես որ չեն անում, քանի որ տենչում են ժամ առաջ հասնել ռազմաճակատ եւ շրապնելից կտոր-կտոր լինել՝ հանուն կայսեր եւ Ավստրո-Հունգարիայի։ Գրեթե նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Պսկովի դեսանտային դիվիզիայում, որտեղ արդեն մի քանի օր է, առավոտյան տալիս են

«ԹԱՐՄԱՆԵՐՍ ԱՐԵՎ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ»

Մի տարուց ավելի է, ինչ Օֆելյա Տրատը ծեծում է վերեւների, ասել է թե՝ վերադաս կազմակերպությունների դռները։ Խնդիրը շատ պարզ է եւ հնարավոր է լուծել բարի կամքի դրսեւորմամբ։ Նաեւ՝ բարիդրացիական հարաբերությունների շտկմամբ։ Բանն այն է, որ տիկին Օֆելյայի հարեւանը՝ Ա. Բաբաջանյանը կառուցել է 8 մետր բարձրության եւ 14 մետր երկարության ապօրինի մի կառույց, այն է՝ պատշգամբ,

Գործ է՝ անում ենք

ՀՀ առողջապահության նախարարությունում մի քանի օր բանավոր զրույցներ էին շրջում, թե փակվել են համակարգի բոլոր բուժհիմնարկների կոմունալ պարտքերը։ Եվ դա ընդամենը մի քանի օրում։ Ավելի ճիշտ՝ մի քանի օրում ինֆորմացիա է հավաքվել յուրաքանչյուր բուժհիմնարկի ունեցած պարտքի չափի մասին։ Ոչ միայն հավաքվել է, այլեւ համապատասխան հանձնարարականներ են տրվել։ Պարզ է, որ «բանակցություններ» են տարվել ֆինանսների նախարարության

ԱՆՑՈՒՄՆԵՐ, ԱՆՑՈՒՄՆԵՐ, ԳԱՐՇԱՀՈՏ ԱՆՑՈՒՄՆԵՐ

Մատների վրա կարելի է հաշվել Երեւանի ստորգետնյա անցումները։ Սակայն այդքան քիչ լինելով հանդերձ, մի քանիսն էլ գտնվում են աննախանձելի վիճակում, որի պատճառով շատերը չեն օգտվում դրանցից։ Ստորգետնյա անցումները Երեւան ուշ մուտք գործեցին։ Դա բացատրվում է նրանով, որ ազգաբնակչության աճը դանդաղ էր տեղի ունենում։ Սակայն 50-60-ական թվականներին եւ դրանից հետո ժողովրդական տնտեսությունն այնպիսի թափով սկսեց զարգանալ,

ՁԵՎԱԿԱՆ ՈՒ ՎԵՐԵՎԻՑ

«Շուկայական տնտեսությունը մեխանիզմ չէ, այլ կենսակերպ»: Վ. Սարգսյան Շատ նորանկախ երկրների ղեկավարներ, գալով իշխանություն, ներմուծում են զարգացած երկրների ֆորմալ ինստիտուտները (Սահմանադրություն, քաղաքական ու տնտեսական օրենքներ), ցանկանալով կառուցել դեմոկրատական հասարակարգ, զարգացած տնտեսություն ու բարեկեցիկ կյանք։ Սակայն, շուտով հիասթափությամբ նկատում են, որ դրանք չեն աշխատում։ Բանն այն է, որ նրանք մոռանում են մի պարզ ճշմարտություն, այդ ինստիտուտները

Հ. ՓԱՄԲՈՒԿՅԱՆԸ ԿՀԱՄԱԼՐԻ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ»

Երեւանի թիվ 2 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Հարություն Փամբուկյանը, որ համալրում է ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը, դիմել է «Կայունություն» խմբին՝ անդամակցելու խնդրանքով։ Հայտնի է, որ վերջինս համախմբում է այն օրենսդիրներին, որոնք, ըստ էության, ամրապնդում են «Միասնության» թիկունքը։ Ա. ԱՐՇԱԿՅԱՆՆ ՈՒ Վ. ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ   ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի 32 անդամներից մեկն էլ

ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈ՛ՒՆ, ՀՈՐԱՑԻՈ

Եթե ձեր լուսանկարները լուսանկարչատնից վերցնելիս նկարում ձեր կողքին ձեզ թեւանցուկ կամ գրկած մի անծանոթի տեսնեք, անակնկալի չգաք ու չզարմանաք։ Ինչ խոսք, անհարմար վիճակը շտկելու, ամուսնուդ կամ կնոջդ համոզելու համար, որ կողքինիդ առաջին անգամ ես տեսնում, կամ, առհասարակ, չես հասկանում, թե անծանոթն ինչ կերպ է հայտնվել քո գրկում, շատ ժամանակ կխլի։ Այս դեպքում ամուսնու՝ գործուղումից հանկարծակի

Դը Գոլի սահմանադրությունը մեզ համար չէ

Հուլիսի 5-ը, եթե չեք մոռացել, տոն էր՝ Սահմանադրության ընդունման օրը։ Տոն, որ այս ժողովուրդն այդպես էլ չկրեց՝ իբրեւ արժեք։ Այս առումով հետաքրքիր կլիներ լսել Սահմանադրության հեղինակի՝ Վլադիմիր Նազարյանի տեսակետը, թե փաստաթղթում ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, մանավանդ, որ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը խոսել է աշնանը սահմանադրական փոփոխությունների հարցով քննարկումներ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Սակայն, քանի որ, ոչ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ «ՔՑԵԼ» ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՆՈՂԻՆ

88-ին մեզ համոզում էին, որ Հայաստանի նման փոքր երկիրը կարող է ապրել իր մոլիբդենի եւ «Ջերմուկի» հաշվին, քանի որ մեր ջուրն ավելի թանկ արժե, քան ցանկացած նավթ։ Որ «Ջերմուկը» նավթից թանկ արժի, մենք համոզվեցինք, սակայն լավ ապրելը չի ստացվում նույնիսկ շատ ավելի վաճառելու գնով։ 1995 թ. Լիբանանի քաղաքացի, ՀՀ-ի հատուկ քաղաքացիության կարգավիճակ ունեցող Կայծակ Զեթլյանը

Աջափնյակում թեժ մրցակցություն է ընթանում

Հուլիսի 11-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ այն բոլոր համայնքներում, որոնց թաղապետերն ընտրվել են ԱԺ պատգամավորներ։ Պարույր Կարապետյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո, Աջափնյակի թաղապետի թափուր պաշտոնի համար միանգամից մի քանի թեկնածուներ կան, որոնցից մեկը բոլորիս հայտնի Աշոտ Աղաբաբյանն է, մյուսը՝ թաղապետի տեղակալ Արծրուն Խաչատրյանը։ Վերջիններս են հենց, որ թաղապետ ընտրվելու լուրջ հավակնություններ ու հնարավորություններ ունեն։

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՆՍՏԵՄ ՈՐՔԱՆ ՊԵՏՔ Է»

Ասում է Աշոտ Բլեյանը՝ մեկուսարանից գրավոր պատասխանելով «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի հարցերին: -Ձեզ առաջադրված մեղադրանքների առնչությամբ ի՞նչ հակափաստարկներ ունեք: – Անհիմն ու անօրինական են ինձ առաջադրված մեղադրանքները՝ ներկայացման պահից առ այսօր: Ոչ թե այն պատճառով, որ դատախազության՝ ինձ մեղսագրած հանցանքները ես այնպես եմ գործել, որ դժվար ապացուցելի են, այլ որովհետեւ դրանք մոգոնած են: Ամենալավը դա

Այս խմորը շատ ջուր կվերցնի

«Վերածնունդ» հասարակական կազմակերպության եւ Միսակ Մկրտչյանի՝ կազմակերպության նախկին տնօրենի, բախումները դեռ շարունակվում են։ Մ. Մկրտչյանն արդեն 21 ամիս դատական պրոցեսներով «Վերածնունդի» ղեկավարությունից՝ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանից, Ռազմիկ Դավոյանից, Հայկ Ղազարյանից (նախկին կրթության նախարար) պահանջում է իր սեփական գույքը (համակարգիչ, պատճենահանող մեքենա եւ այլն)։ Ընդ որում, «Վերածնունդի» վերոնշյալ ղեկավարությունը չի խառնվում դատական գործընթացին։ Նրանց փոխարեն դատարանում

«ԼՂՀ ՀԱՐՑՈՒՄ ԴԵՌ ԼՈՒՐՋ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՉԿԱՆ»

ՀՀ նոր կառավարության կազմում ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն իր պաշտոնում մնացած փոքրաթիվ նախարարների բանակից է եւ որպես նոր կառավարության ներկայացուցիչ, ըստ էության, երեկ առաջին անգամ էր ասուլիս հրավիրել։ Մնացած ամեն բան՝ ե՛ւ պրն Օսկանյանն ինքը, եւ այն, ինչ ասաց՝ հին էին ու ծանոթ։ Վարդան Օսկանյանը չմոռացավ շնորհավորել Սահմանադրության օրվա առթիվ, այնուհետեւ, անցնելով բուն գործին, ասաց

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի հայրենակիցներ, Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր Հիմնական օրենքը, որն ամրագրում է մեր ժողովրդի ավաքական կամքն ու հստակ դիրքորոշումը՝ կերտելու սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական ինքնիշխան պետություն։ Սահմանադրության ընդունումն ու անշեղ կիրառումը յուրաքանչյուր ժողովրդի եւ պետության կյանքում ունի բացառիկ եւ պատմական նշանակություն։ Հայաստանի Սահմանադրությունն իրավունքի մեր ազգային համակարգի հիմքն է եւ օրինականության,

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀՆ ԸՆՏՐՎԵՑ

Հուլիսի 4-ին, երեկոյան ժամը 8-ին, Մայր Աթոռ սբ. Էջմիածնում կաթողիկոսական տեղապահ ընտրելու նպատակով գումարվեց Գերագույն հոգեւոր խորհուրդ եւ եպիսկոպոսաց համատեղ ժողով՝ ատենապետությամբ Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի եւ Կ. Պոլսո Հայոց պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի։ 53 հրավիրյալներից ժողովին ներկա էին 36 անդամներ։ Փակ գաղտնի քվեարկությունից հետո կաթողիկոսական տեղապահ ընտրվեց Մայր Աթոռ սբ.

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀԸ

Երեկ Մայր աթոռ սբ. Էջմիածնի Վեհարանում հանրապետության լրատվամիջոցներին ընդունեցին Կաթողիկոսական տեղապահ Ներսես արք.Պոզապալյանը եւ Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը։ Լրագրողներին փոխանցվեց Մամլո դիվանի հաղորդագրությունը՝ տեղապահի ընտրության մասին։ Եպիսկոպոս Պետրոսյանը ներկայացրեց արք. Պոզապալյանի կենսագրությունը։ Տեղապահն իր խոսքում նշեց, որ իր խնդիրն է համարում Մայր աթոռի եւ Հայ առաքելական եկեղեցու գործերը բնական հունի մեջ պահելը։ Եկեղեցու կանոնադրության համաձայն, Ազգային

ԼԱՎ ԼՈՒՐ

Սենատը 53/45 ձայների հարաբերությամբ պահպանել է 907 սահմանափակումը Ադրբեջանի նկատմամբ։ Նախորդ տարիներին 907-ի վերացման առաջարկությունը միշտ էլ անցնում էր եւ Հայաստանին միայն Ներկայացուցիչների պալատում էր հաջողվում կասեցնել այս առաջարկը։ Արդեն դրական տեղաշարժ է այն հանգամանքը, որ 907-ի վերացման առաջարկն այս տարի կասեցվել է հենց ԱՄՆ Սենատում։ ՎԱՏ ԼՈՒՐ Մոսկվայում հրատարակվող «Մարդը եւ օրենքը» մատենաշարի հերթական

ԸՆԴԴԵՄ ԼՂՀ ՆԳ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻ

ԼՂՀ ՆԳ համակարգը, մեղմ ասած, դժկամությամբ է ընդունել նորանշանակ նախարար Արթուր Աղաբեկյանին։ Թերեւս դրա վկայությունն է երկու փոխնախարարների՝ Ալեքսանդր Աղասարյանի եւ Գարիկ Գրիգորյանի հրաժարականը։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Ստեփանակերտում լուրեր են տարածվել, որ ոստիկանության մի զգալի մասն անհնազանդություն է արտահայտում եւ պահանջում Արթուր Աղաբեկյանի հրաժարականը։ ԼՂՀ դատախազությունում նյութեր կան, որոնք ապացուցում են, որ 1993-ին

ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

1991-ից ի վեր առաջին անգամ, հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը շրջափակվել է զինված ոստիկաններով։ Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ՆԳ նախարարի հրամանով տագնապ է հայտարարվել, ոտքի են հանվել բոլոր ծառայությունների պետերն ու պարեկային խմբերը։ Ոստիկաններին բաժանվել են մարտական ավտոմատներ։ Տրվել է նախագահի եւ կառավարության նստավայրերը, ռադիո-հեռուստատեսության շենքը եւ առանձին կարեւորության մի շարք այլ օբյեկտներ

ՇԱՆՍ ՄԱՍԻՆ՝ ԿԱՄ ԼԱՎ, ԿԱՄ ՈՉԻՆՉ

Տիկին Նարգիզի տունը սուգ էր ընկել… Կորել էր նրա սիրելի, անկրկնելի ու անփոխարինելի շնիկը։ Տիկին Նարգիզը լալիս էր ու անվերջ լալիս, ամբողջ շենքի հարեւանությունը, տիկին Նարգիզի սգին սգակից, ոչ մի կերպ չէր կարողանում հանգստացնել ու մեղմել նրա վիշտը։ – Ախր չեք պատկերացնի, է,- ասում էր տիկին Նարգիզը,- առավոտյան մի դիլիմ ձմերուկ ուզեց՝ չտվեցի։ Լեզուս չորանար,

Հաղթանակը դեռ պետք է իմաստավորվի

«Կիսաքանդ տան մատույցներում տանտերերն անիմաստ վիճում են: Իսկ ատաղձագործները, զինված քանոններով եւ ներկերով, չեն կարողանում սկսել իրենց գործը»: Քվան Խոման (1532-1587) 1999-ի խորհրդարանական ընտրությունները, ի տարբերություն նախորդների, անցան բավական իներտ մթնոլորտում: Նման դեպքերում մեծ Կոմբինատորը կասեր՝ չկա նախկին էնտուզիազմը, իսկ շարքային հայը կասի՝ ժողովուրդը հոգնել է: Նշենք, որ հայրենական «դիտորդները» նույնպես հոգնել են եւ չեն

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրթության եւ գիտության նախարարությունը մեր այն գերատեսչություններից է, ուր սովորաբար շունը տիրոջը չի ճանաչում։ Տարին մեկ գալիս է նոր նախարար եւ փորձում իր «թիմը» ստեղծել, խաղի իր կանոնները կիրառել։ Մինչեւ թվում է, թե ամեն ինչ տեղն է ընկնում, չարաբաստիկ տարին լրանում է։ Այդ պատճառով էլ նախարարության գործունեությունն անհետեւողական է, չկա ազգային (կամ պետական) կրթական նպատակասլաց

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ «ԱՌԱՎՈՏ»-ԻՆ

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ՀՀ վարչապետին ուղղված նամակս տպագրելու համար (թաղման ծախսերի վերաբերյալ)։ Իմ բարձրացրած հարցը արժանացավ ՀՀ ՆԳ նախարար Ս. Աբրահամյանի, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վ. Վարժապետյանի, քաղաքապետարանի բնակչության սպասարկման հատուկ ծառայությունների վարչության տնօրեն Համլետ Ավետիսյանի ուշադրությանը։ Այն օպերատիվ կարգով քննարկվեց եւ մեր ընտանիքին գոհացնող լուծում ստացավ։ Ես իմ գոհունակությունն եմ արտահայտում եւ հավատում, որ

ՔԱՅԼԱՐՇԱՎ՝ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՎ

Յուրաքանչյուր, հերթական ՀՀ կառավարության հրաժարականից հետո ժողովուրդը հիասթափություն է ապրում։ Ի՞նչ կարելի է սպասել զինվորական վարչապետից։ Կա՞ն արդյոք համապատասխան հնարավորություններ, որոնք կարդարացնեն սպասելիքները։ Որքանո՞վ են դրանք իրատեսական։ Մենք միշտ հպարտացել ենք մեր տաղանդներով։ Հայտնի է, որ յուրաքանչյուր ժողովրդի հարստությունը ոչ այնքան հումքային ռեսուրսներն են, որքան կադրային ներուժը։ Տարրական տրամաբանության տեսանկյունից նոր կազմավորված կառավարությունում ընդգրկված են

Ապօրինությունների հովանավորը, դարձյալ մարզային դատախազն կամ ընտրությունները խեղաթյուրելը մասնագիտություն է

Շիրակի մարզում տիրող իրավիճակը, խորացող ճգնաժամային սոցիալ-տնտեսական հիմնահարցերը առիթ հանդիսացան բնակչության մասսայական արտագաղթի։ Այս բոլորի վերլուծությամբ կարելի է գնահատել կամ որակել ամենաթողության եւ անպատժելիության հետեւանք եւ մարդկանց ճակատագրերի նկատմամբ անտարբերության դրսեւորում, որի մեջ իր մեղքի բաժինն ունի նաեւ Շիրակի մարզային դատախազ Վ. Ավագյանը։ Դատախազն իր տեղում երկար պաշտոնավարելու ցանկության պատճառով չի կարեւորում օրինականության պահպանումը։ Նրա

ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ «ՕԳՆՈՒԹՅԱՆ» ԳԻՆԸ

Բնակարանի առք ու վաճառքի գործարքի ձեւակերպումի հապճեպությունից հաճախ փաստաթղթային բացթողումներ ու անճշտություններ են լինում։ Եվ մարդիկ հայտնվում են իրավական անպաշտպան վիճակում։ Եվ այդ անպաշտպանությունից միշտ ինչ-որ մարդիկ օգտվում են։ Անվանի մաթեմատիկոս Արամ Սարիբեկյանի դուստրը՝ դաշնամուրի դասատու Մայա Սարիբեկյանը, դիմել էր խմբագրություն հետեւյալ բողոքով. «1989-ի օգոստոսին Կարապետյան 22 հասցեի տան համար վճարելով գումարի կեսը, ստացանք այդտեղ

ՇԱՏ ԱՆՆՇԱՆ ԾԱՎԱԼՆԵՐ

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, «ամփոփելով կառավարության նիստը, վարչապետ Վազգեն Սարգսյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց ՀՀ-ից ապրանքների արտահանման եւ ներմուծման ծավալների եւ կառուցվածքի վրա։ Նշվեց, որ արտահանման ծավալները շատ աննշան են ներմուծման ծավալների համեմատ»։ Վերջապես կառավարությանը հայտնի դարձավ այն, ինչ գիտեին բոլորը։ Նախորդ բոլոր կառավարությունները արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում ունեին իրենց թուլությունները։ Հրանտ Բագրատյանի կառավարությունն, օրինակ, մեծ ծավալներ

ՄԱՆՈՒՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԼՌԵԼԸ ԵՎՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎ Է»

Շուրջ մեկուկես տարի է անցել Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնաթողությունից։ Նրա հետ հեռացած սակավաթիվ գործիչների շարքում է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, որն, ի տարբերություն մյուս հեռացածների, նախընտրեց լռել։ Այսպես՝ որովհետեւ քաղաքականություն ասվածը, տիկին Մանուշակի կարծիքով, ամենեւին էլ չի նշանակում՝ ստեղծել կուսակցություն, հանդես գալ թերթերի էջերում, գովաբանել կամ փնովել այս կամ այն կողմին.

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031