Օրվա լրահոսը
Ֆելիքս Ցոլակյանի արձագանքը՝ ՇՊՀ-ում ստեղծված լարված իրավիճակի ֆոնին իր անունը սևացնելու փորձերին
Հարգելի հայրենակիցնե՛ր, Շիրակի պետական համալսարանի շուրջ ծավալվող իրադարձությունները, արհեստականորեն թեժանում են: Ինչպես և խոստացել էի՝ որպես ՇՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահ, ծանոթանալով համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հանդես եմ եկել հայտարարությամբ, որով միջնորդել եմ ռեկտորին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հարցը քննարկելու համար՝ սեղմ ժամկետում ՇՊՀ-ի կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, իսկ շահագրգիռ կողմերին առաջարկել եմ խորհրդի քարտուղարություն ներկայացնել
«Ինձ լավ չընդունեցին, տնօրենի պաշտոնից հրաժարվեցի»․ Արմինե Էլբակյան
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ծննդատան տնօրենի պաշտոնի շուրջ պատմություն էր ծավալվել․ Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը մրցույթն անցած երկու թեկնածուներից տնօրենի պաշտոնում նշանակել էր էնդոկրինոլոգ Արմինե Էլբակյանին, որն էլ հարուցել էր մյուս թեկնածուի՝ Լիանա Աբրահամյանի դժգոհությունը։ Վերջինս մեզ հետ զրույցում նեղվել էր, թե իր համար անհասկանալի է մնացել Շիրակի մարզպետի որոշումը։ Շիրակի նախկին մարզպետ Արթուր
Գագիկ Նահապետյանը՝ ՀՀ նախագահի օգնական
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԳԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Գագիկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
«Իսկ ես հիվանդանոց եմ ընկել, բայց չեմ կարծում, որ Օսիպյանի պատճառով է եղել». Ալեն Սիմոնյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի հավաստմամբ՝ եթե ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վատ աշխատի, նա այլևս չի աշխատի:
Հարցում. քաղաքացիների կարծիքը՝ Փաշինյանի ոճի եւ «Իմ քայլը» շարժման մասին
Հարցվածների 90%-ը դրական է արտահայտվել շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ոճի մասին՝ ուսապարկ եւ գլխարկ կրել, չսափրվել: Այս հարցի շուրջ բացասական են արտահայտվել քաղաքացիների երկու տոկոսը
Նիկոլ Փաշինյան. «Լեւոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է». (Տեսանյութ)
Փաշինյանը Օսիպյանի նշանակման եւ Լեւոն Երանոսյանի հնարավոր պաշտոնանկության մասին
Վալերի Օսիպյան. «Չի եղել մի հրաման, որը ես խղճի ինչ-որ զգացմունք ունենամ ու չկատարեմ»
Նորանշանական ոստիկանապետն ասում է՝ փշալարերն այլեւս պահեստում են
Շուշան Պետրոսյան. «Հետո մենք հիշելու ենք Սերժ Սարգսյանի մասին»
Իսկ թե ինչ են քննարկել այսօրվա նիստում, նա նշեց. «Լիքը լավ բաներ: Այ որ դառնայիք «հանրապետական»՝ գուցե դուք էլ իմանայիք»
Ինչ փոփոխություններ կլինեն ԱԺ-ի եւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցություններում
Պատգամավոր կդառնա նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Հրաչ Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը: Հ
«ՀՀԿ-ն չի խանգարի այն կուսակցականներին, որոնք կցանկանան աշխատել այս կառավարության հետ». Մարգարիտ Եսայան
«Բայց այդ դեպքում կդրվի ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու հարցը»,-ասում է ՀՀԿ-ական պատգամավորը
Նոր Հայաստանին՝ մասնակցային դպրոցական խորհուրդներ
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում ապահովել դպրոցական խորհուրդների պատշաճ գործունեությունը
Շառլ Ազնավուր. Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության և սիրո էջը
Բաց նամակ՝ Շառլ Ազնավուրից իր հայրենակիցներին Հայաստանում գտնվող իմ շա՜տ սիրելի քույրեր և եղբայրներ, Շնորհավորում եմ ձեզ, որ կարողացաք առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության։ Քաղաքացիական անհնազանդության օրերին ևս դրսևորեցիք արժանապատիվ ու մարդասիրական կեցվածք՝ լուծում առաջարկելով ծագող խնդիրներին այնքան սահուն ու արագ, ասես դա դյուրին էր։ Սա զարմացրեց և մտածելու
«Շատ լավ երկիր ենք ունենալու». Գարեգին Չուգասզյանը շարունակելու է հացադուլը
Չուգասզյանը ողջունեց ՀԽ համախոհներին ու ասաց. «Ժողովուրդն է ամեն ինչի տերը, նա էլ ցույց կտա ճանապարհը»
Բուհին անհրաժեշտ է բարոյական և գեղագիտական հեղափոխություն. քննարկում ԵՊՀ-ում
«ԵՊՀ ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում
Ի՞նչ են քննարկել ՀՀԿ խորհրդի նիստում
«Մենք հայտարարել էինք, որ ՀՀԿ-ն լինելու է կառուցողական եւ աջակցելու է հանրային կյանքի կազմակերպմանը»
«Ծննդատան տնօրենի մրցույթը Եվրատեսիլ չէ, որ հանդիսատեսի համակրանքի համար մրցանակ ստանա»․ Շիրակի պաշտոնաթող մարզպետ (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ծննդատան տնօրենի թափուր պաշտոնի շուրջ ինտրիգային մի իրավիճակ է ստեղծվել․ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մրցույթն անցած երկու թեկնածուներից գերադասել էր նշանակել մասնագիտությամբ էնդոկրինոլոգ Արմինե Էլբակյանին, որը նոր մարդ լինելով ծննդատանը ու ընդամենը երեք օր պաշտոնավարելով՝ հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Մյուս թեկնածուն՝ Լիանա Աբրահամյանը, որ երեք ամիս ծննդատան տնօրենի ժ/պ է եղել,
«Վիգեն Սարգսյանը պետք է շարունակեր պաշտոնավարել». Արտաշես Գեղամյան
«Վիգեն Սարգսյանը փայլուն մեկնարկ տվեց եւ ազգանպաստ գործ սկսեց»,-համոզված է Գեղամյանը
Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ՃՈ ղեկավարության և անձնակազմի հետ (Տեսանյութ)
Մայիսի 11-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ։ Ոստիկանության պետը կարևորեց ճանապարհային ոստիկանների շարային կեցվածքի, համազգեստի պատշաճությունը, կարգապահությունը։ Կարևորվեց խաչմերուկների թողունակությունը ավելացնելու, խցանումներն ու հապաղումները բացառելու ուղղությամբ ճանապարհային ոստիկանության աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնելու խնդիրը։ Նշվեց նաև, որ առավոտյան ու երեկոյան ժամերին ծանրաբեռնված խաչմերուկներում ծառայությունն անհրաժեշտ է ավելի ուժեղացնել։
Գարեգին Չուգասզյանը ազատ է արձակվել. Aysor.am
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը ազատ է արձակվել, Aysor.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։ «Գարեգին Չուգասզյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է երաշխավորությամբ», տեղեկացրեց փաստաբանը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Aysor.am»-ի կայքում:
4 չափահաս զավակների մորը սպանած ամուսինը փախուստի մեջ է
Կոնֆլիկտը հարթելու համար Ռուսաստանից կանչել է որդուն
«Դատավորներ, զգուշացնում եմ՝ Նիկոլը կամ որեւէ մեկը ձեզ հրահանգ չի տալու». փաստաբան
«Հավանաբար, Արշակ Վարդանյանը սպասում էր, որ իրեն նոր հրաման տան, որովհետեւ նման դատական գործերում միայն հրահանգով են աշխատում»
«Ռեկտորի նպատակն է մեր համալսարանի շենքը դարձնել Շիրակ մոլ, կամ Գյումրի մոլ». «Ա1+»
85 տարվա պատմություն եւ 500 աշխատակից ունեցող Շիրակի մայր բուհի աշխատանքն արդեն ութ ամիս է կաթվածահար է եղել: Պատճառը՝ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանն է, որն ըստ բուհից հեռացված դասախոսների՝ բազմաթիվ կամայականություններ ու հանցագործություններ է արել: Նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանի հույսը նոր կառավարությունն է. «Հուսով ենք, որ իրավապահ մարմինները կզբաղվեն պարոն ռեկտորի չարաշահումներով եւ հանցագործություններով: Մարդ,
Մարդու իրավունքների պաշտպանը և Բարձրագույն դատական խորհուրդը կհամագործակցեն դատական պրակտիկայի արդյունավետությունը բարձրացնելու ոլորտում
Այսօր՝ մայիսի 11-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է դատական պրակտիկայի բարելավման շրջանակում երկկողմանի համագործակցության հարցեր, ընդգծվել է սահմանադրական երկու ինստիտուտների փոխգործակցության անհրաժեշտությունը դատական պրակտիկայի ուսումնասիրման ու գնահատման ոլորտում։ Կարևորվել է սահմանադրական օրենքի ուժով դատական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանի
Արծվաբերդում ամուսինը կտրել է կնոջ կոկորդը
Մայիսի 11-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի իրենց հավաբնում գտել են 1969 թ. ծնված Մարինե Բեգյանի դիակը: Ըստ նախնական տվյալների` ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Մ. Բեգյանի ամուսինն իրենց տան նկուղային հարկի լոգարանում սուր կտրող գործիքով կտրել է կնոջ կոկորդը: Նշանակվել է ԴԲՓ: Ձեռնարկվում
Արարատ Միրզոյանն այցելել է Գարեգին Չուգասզյանին
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանի և Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի հանդիպման մասին Ս.թ. մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը այցելել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ և հանդիպել է Հիմնադիր խորհրդարանի նախագահ, անժամկետ հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Գարեգին Չուգասզյանին: Գարեգին Չուգասզյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին և
Սրբուհի Սարգսյանը Human երգի միջոցով ցանկություն ուներ ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, մարդու իրավունքներն ու ազատությունը
Սակայն նրա ելույթի ավարտին անսպասելիորեն մեծ էկրանին հայտնվեց Ադրբեջանի դրոշը, այնուհետեւ պատկերվեց #human հեշթեգը` նույնպես ադրբեջանական դրոշի գույներով: Տեսանյութը կարճ ժամանակ անց հեռացվեց մրցույթի պաշտոնական կայքից: Ավելի ուշ նախագծի պաշտոնական ալիքում տեղադրվեց Սրբուհու ելույթի վերախմբագրված տարբերակը:
Սփյուռքի նոր նախարարը ժամանակին խոստացել էր Մարտի 1-ը բացահայտել 1 օրում
Որեւէ մեկը այս դահլիճում, անգամ դահլիճից դուրս ինձ չի կարող ասել, որ անհրաժեշտ քաղաքական կամք եւ ցանկություն դրսեւորելու դեպքում անգամ 1 օրը բավարար չէր լինի, որ իրական մեղավորները դատարանի առաջ կանգնեին եւ իրական պատիժները կրեին: Հետեւաբար, այն իշխանությունները, որոնք գնացին այս ճանապարհով ունեին կաշկանդվածություն:
Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Արտակ Զեյնալյանը՝ Արդարադատության նախարար կնշանակվեն
Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը: «Առավոտ»-ի տեղեկություններով հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Ելք» խմբակցության պատգամավորներ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին, իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին՝ ՀՀ Արդարադատության նախարար նշանակելու մասին: ՀՀ
Հարուցվել է քրեական գործ՝ Տավուշում 49-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Բերդ քաղաքում 49-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ: 2018թ. մայիսի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ին, Տավուշի մարզում գտնվող առանձնատներից մեկում 1965թ. ծնված ամուսինը սուր կտրող գործիքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է պատճառել
Արման Թաթոյանն այցելել է Կարո Եղնուկյանին
Այսօր՝ մայիսի 11-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանին, Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխային: Հանդիպման ժամանակ փաստաբանը բարձրացրել է դատական նիստերի, իրենց պնդմամբ, անհիմն ձգձգման, ինչպես նաև Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքին առնչվող հարցեր: Քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկում Կ.Եղնուկյանի պահման պայմաններին առնչվող հարցեր: Հանդիպումից հետո Պաշտպանը Խոշտանգումների կանխարգելման ազգային


















































