Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Դատավորներ, զգուշացնում եմ՝ Նիկոլը կամ որեւէ մեկը ձեզ հրահանգ չի տալու». փաստաբան

Մայիս 11,2018 20:33

«Սասնա ծռերի» գործով պաշտպան Արայիկ Պապիկյանը համոզված է, որ ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի իշխանությունը դեռ շարունակում է գործել դատարաններում: Այսօր նա լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի կողմից «Սասնա ծռերի» խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդության մերժումից հետո:

«Հավանաբար, Արշակ Վարդանյանը սպասում էր, որ իրեն նոր հրաման տան, որովհետեւ նման դատական գործերում միայն հրահանգով են աշխատում: Հրահանգ, հավանաբար, չի եղել, եւ լավ է, որ չի եղել: Դա նշանակում է, որ նոր իշխանությունները հրահանգներ չեն տալիս: Վարդանյանը չհասկացավ, որ ինքը դատավոր է եւ պետք է արդարադատություն իրականացնի»,-նշեց Արայիկ Պապիկյանը:

Նրա բնորոշմամբ՝ դատավորն «ինստրուկցիա չուներ, չգիտեր ինչ անել, այդ պատճառով մերժեց միջնորդությունը՝ շարունակելով հին ձեւով աշխատել: Ապա` փաստաբանը դիմեց բոլոր դատավորներին. «Զգուշացնում եմ՝ հրահանգի չսպասեք, Նիկոլը կամ որեւէ մեկը ձեզ հրահանգ չի տալու, արդարադատություն իրականացրեք: Իսկ եթե չեք կարող, վայր դրեք ձեր վկայականները եւ հեռացեք»:

Հիշեցնենք, որ ի նշան դատավորի գործողությունների հանդեպ բողոքի՝ «Սասնա ծռերի» աջակիցներն այսօր փողոց են փակել:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031