Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյան. «Հետո մենք հիշելու ենք Սերժ Սարգսյանի մասին»

Մայիս 11,2018 22:50

ՀՀԿ խորհրդի նիստին այսօր ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն ուշագրավ պահվածք դրսեւորեց, երբ լրագրողները ցանկացան հարցնել իր կարծիքը նոր նախարարների մասին:

«Շատ լավ է, տեսեք՝ ի՞նչ լավ եղանակ է»,-ասաց Շուշան Պետրոսյանը: Նա շրջվեց, որ հեռանա, ապա ձեռքով արեց լրագրողներին՝ ասելով. «Եղա՞վ, կլինի, չէ՞ նոր սկանդալը…նոր ծաղրանկարներ…ձեզ բավարարված կզգաք, չէ՞, երեխեք ջան»:

Հետո նա մոտեցավ լրագրողներին, որոնք հիշեցրին, որ նա ուղիղ եթերում է:

Պետրոսյանը պարզաբանեց, որ գիշերն է վերադարձել արտերկրից եւ քաղաքական իրավիճակին չի հասցրել հետեւել: Իսկ թե ինչ են քննարկել այսօրվա նիստում, նա նշեց. «Լիքը լավ բաներ: Այ որ դառնայիք «հանրապետական»՝ գուցե դուք էլ իմանայիք»:

Շուշան Պետրոսյանը կրկին շրջվեց ու հեռացավ՝ լրագրողների հասցեին ասելով. «Ուղիղ եթեր դնում են…գժական են»:

Մայթեզրին կանգնած՝ նա կրկին դիմեց լրագրողներին. «Թույն ռեպորտաժ է, երեխեք, սրամիտ է…»: Ապա` մեքենա նստելիս ուղիղ եթերում Շուշան Պետրոսյանն ասաց՝ պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանին ճանաչում է, եւ Արցախի հետ կապված իր ծրագրերը շարունակելու է իրականացնել:

«Ես լավ գիտեմ Դավիթ Տոնոյանին: Անկախ նրանից, թե ով կլինի, իմ ծրագիրը շարունակվելու է»,-վստահեցրեց նա:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին էլ Շուշան Պետրոսյանն ասաց. «Ինձ համար նա բացառիկ քաղաքական գործիչ է: Ուրախ եմ, որ աշխատեցի իր հետ: Ուրախ եմ, որ նա եղել է Հայոց պատմության մեջ: Շատ հետո մենք հիշելու ենք նրա մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Խեղճ Շուշանը արդեն խելքը թռցրել է, մեկ խնդում է,մեկ՝լալիս: Ավելի լավ է Սերժ Սարգսյանի մասին գիրք գրիր:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031