Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ռեկտորի նպատակն է մեր համալսարանի շենքը դարձնել Շիրակ մոլ, կամ Գյումրի մոլ». «Ա1+»

Մայիս 11,2018 20:22

85 տարվա պատմություն եւ 500 աշխատակից ունեցող  Շիրակի մայր բուհի աշխատանքն արդեն ութ ամիս է կաթվածահար է եղել: Պատճառը՝ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանն է, որն ըստ բուհից հեռացված դասախոսների՝  բազմաթիվ կամայականություններ ու հանցագործություններ է արել: Նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանի հույսը նոր կառավարությունն է.

«Հուսով ենք, որ իրավապահ մարմինները կզբաղվեն պարոն ռեկտորի չարաշահումներով եւ հանցագործություններով: Մարդ, ով 15 տոննա գիրքը ոչնչացնում է ընդամենը 300 հազար դրամի համար, մեկ տոննան 20 հազար դրամով: Գրքեր կային, որոնց արժեքը 20-30  հազար դրամ է: Էս մարդու նպատակն է մեր համալսարանի շենքը դարձել Շիրակ մոլ, կամ Գյումրի մոլ»,- ասում է Խորիկյանը:

ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը հայտարարություն է տարածել, ըստ որի ՝ եթե բուհի հոգաբարձուների կողմ լինի իր հեռանալու քվեարկությանը, նա կգնա:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031