Օրվա լրահոսը
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարի հայտարարության կապակցությամբ, որտեղ նա մասնավորապես շեշտադրել է քաղաքական գործընթացների բացառապես խաղաղ ճանապարհով ընթանալու, զսպվածության դրսևորման և առկա խնդիրները երկխոսության միջոցով, Սահմանադրության, օրենքի գերակայության
Հայոց ցեղասպանության 103–րդ տարելիցի միջոցառումներ Իրաքում
Ապրիլի 23–ից 27–ը Իրաքի հայաշատ քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ։ Ապրիլի 27–ին Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ Բաղդադի Սբ Գրիգոր լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։ Պատարագին հաջորդեց գրական գեղարվեստական միջոցառում, որի ժամանակ ասմունքներով ու երգերով հանդես եկան համայնքի կազմակերպությունների անդամներն
Երեխան իրավունք ունի առողջ լինել. պատվաստելու որոշումը ծնողինն է
Ապրիլի 23-ից մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Հայաստանը նախաձեռնությանը միացել է 2007 թվականից: Ամենամյա միջոցառումների նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության և կանխարգելիչ նշանակության մասին, ինչը բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու ամենաարդյունավետ միջոցներից է: Նախաձեռնության այս տարվա կարգախոսն է՝ պատվաստումները կարևոր են` որպես անհատի իրավունք և հանրության նկատմամբ սոցիալական պատասխանատվություն: Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում
Երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Դունյա Մյատովիչի հետ
Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչի հետ։ Քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և ներկայացվել է այս օրերին Պաշտպանի աշխատանքի մանրամասները։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքների լիարժեք երաշխավորման, լրագրողների մասնագիտական անխոչընդոտ գործունեության կարևորությունը: Կարևորվել է
«Չեմ կարծում, որ նման զանգերը կարող են մտքափոխ անել քաղաքական գործչին». Վահրամ Բաղդասարյան
Պատգամավորների հեռախոսահամարները եւ հասցեները հրապարակելու մասին
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին սպասելիս
Գյումրու Վարդանանց հրապարակում ժամը 17.30-ի դրությամբ արդեն բազմամարդ էր. այս նույն հրապարակում այս քանակի բազմություն հավաքվել էր երկու տարի առաջ` Հռոմի պապի այցի ժամանակ: Գյումրու քաղաքապետարանում այսօր աշխատանքն ավարտեցին աշխատանքային ժամից 2,5 ժամ շուտ: Հավաքվածները պարբերաբար հետաքրքրվում են, թե ուր է հասել պարոն Փաշինյանը ու ճշտում, որ նրան ճանապարհին կանգնեցրել են Շիրակի մարզի տարբեր գյուղերի
«Ես չեմ համարում, որ ճնշումների արդյունքում հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը». Գեւորգ Կոստանյան
ՀՀ-ում ստեղծված իրավիճակը ՀՀԿ-ական պատգամավորը մտահոգիչ է համարում
Ի՞նչ արեց Փաշինյանը, երբ թալինցիները ցանկացան գառ մորթել նրա ոտքերի առաջ
«Շնորհակալ եմ, ժողովուրդ ջան, բայց եկեք այս գառին «ներում» շնորհենք այսօր, թող գնա իր հոտին միանա՝ արածի: Անչափ շնորհակալ եմ ընդունելության համար»
Վանաձորում վիճաբանություն է եղել հանրահավաքների ակտիվ մասնակից Արթուր Սաքունցի որդու հետ
Երեկ ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքում գործող սրճարաններից մեկում վիճաբանություն է եղել: Այն սկսվել է մի քանի երիտասարդների եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի 15-ամյա որդու՝ Միքայել Սաքունցի միջեւ: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանը եւս ներկա է եղել հանդիպմանը: Նրա խոսքով, քննարկումը նվիրված է եղել Վանաձորում տեղի
Տավուշի մարզպետը դպրոցների տնօրեններին պատվիրել է հոգալ ցուցարար երեխաների անվտանգության մասին
Մարզպետարանում ժողով է կայացել
«Սասնա ծռեր»-ը կապ չունեն փախուստի փորձի հետ. «Ա1+»
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Սասնա ծռերը կապ չունեն երկու օր առաջ տեղի ունեցած փախուստի փորձի հետ: «Որեւէ մեկը «Սասնա ծռեր»-ից՝ այդ թվում իմ պաշտպանյալը՝ գործողություն չի կատարել»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը: Ապրիլի 25-ին , զբոսանքի ժամին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված 30 իրանցիներ, բռնություն գործադրելով անվտանգության աշխատակցի նկատմամբ, խլել են բանալիները եւ բացել թվով 6 խցերի դռները՝
Գեւորգ Կոստանյանը բացառում է, որ ՀՀԿ-ն որոշի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին
Նա չի համարում, որ Հայաստանում իշխանափոխություն է եղել
Հանձնարարվել է գույքագրել և հնարավորին արագ վերականգնել վերջին օրերին վնասված քաղաքային գույքը
Երևանի ավագանու նիստի ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու անդամներին տեղեկացրել է, որ վերջին օրերին մայրաքաղաքում կազմակերպված ցույցերի և քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ վնասված քաղաքային գույքի վերականգնման նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարականներ է տվել: «Բոլորիդ է հայտնի, որ մայրաքաղաքում կազմակերպված ցույցերի և քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ վնասվել են թե՛
Նիկոլ Փաշինյանը ձայնե՞ր է կորցնում՝ հայտարարելով, որ չի գնում կուլիսային բանակցությունների ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ
Ըստ քաղաքագետ Լևոն Մարգարյանի՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ հարաբերվելու համար Փաշինյանը կարիք ունի ոչ թե մտնել նրանց հետ բանակցությունների մեջ ու փորձել ձայներ կորզել, այլ հրապարակավ հանդես գալ կոնկրետ հայեցակարգային ելույթներով:
Հ.Յ Դաշնակցությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ
Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է. մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր: Սույն
Պեսկովը մանրամասներ է հայտնել հայ պաշտոնյաների հետ շփումների մասին
Մոսկվա այցելած հայ պաշտոնյաների հետ շփումը կենտրոնացած էր Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամի շուտափույթ լուծման անհրաժեշտության վրա: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը: «Բանակցություններ են ընթացել գերատեսչությունների գծով, նաև եղել է հեռախոսազրույց (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև-ՏԱՍՍ): Գլխավորապես այդ շփումը կենտրոնացած
Փաշինյանի ավտոմեքենան երիտասարդները ձիերով ուղեկցեցին
«Ապրես, երկար կյանք ունենաս»,-օրհնում էին տեղացիները պատգամավորին եւ իրար հերթ չտալով՝ փորձում ողջագուրվել:
Լիլիթ Դանեղյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը հնարավորինս կփորձի աջակցել Բարձրագույն դատական խորհրդին
Այսօր՝ ապրիլի 27-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանին: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի մեկնարկը, և մանրամասն ներկայացրել է
Զարուհի Փոստանջյանին հարթակից իջեցնելը Գրիգոր Մինասյանի համար շարժման լուսավոր կետն էր
ԵԾ-ն հակադարձեց Գրիգոր Մինասյանին՝ «Սերժ Սարգսյանի բարեկամին ընդդիմության հաղթանակն ուրախացրել է»
Արա Զոհրաբյան. «Երկրում ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը երկխոսության ուղին է, առանց բախումների, պահելով մեր ժողովրդի արժանապատվությունը»
Շատ կարևոր է այս իրադարձությունների ժամանակ պահպանել իրավական հստակությունը: Վերջին շրջանում շատ մեկնաբանություններ ներկայացվեցին կապված վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների հետ: Այս խնդիրը ուշագրավ է մեկ այլ տեսակետից: ՄԱՍ 1 Ինչպես գիտենք, 23.04.2018թ. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։»: ՀՀ կառավարությունը նույն օրն ընդունել է թիվ 430-Ա որոշումը փաստելով
Վլադիմիր Պուտինի զանգի նրբերանգները
Պուտինը հեռախոսազրույց ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Այս հեռախոսազանգը, ակնհայտորեն շարքայիններից չէր։ Ռուսաստանի ղեկավարն այս բարդ, պատասխանատու իրավիճակում ցույց տվեց, որ անտարբեր չէ իրավիճակին։ Իրականում բարդ եւ պատասխանատու իրավիճակը միայն Հայաստանին չի վերաբերում։ Հայաստանի այլ ուղղությամբ զարգանալը ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար։ Պուտինը զանգի ընկալումը Հայաստանում 1. Պուտինն իր աջակցությունը ցուցաբերեց Կարեն Կարապետյանին
Վարդան Բոստանջյան. «Ես պատգամավոր եմ, ես չեմ կարող փողոցները հեղեղել»
«Ես դրական եմ վերաբերվում Նիկոլ Փաշինյանի անձին: Մենք ինքներս գտնում ենք, որ էական եւ մեծ փոփոխություններ պետք է մեր երկրում տեղի ունենան: Բայց երբ ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ կհրավիրի եւ վերջնական որոշում կունենանք, դուք կիմանաք»,- խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան՝ այսպես ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում հորդոր էր հղել ԲՀԿ-ին
Քննություն է տարվում՝ պարզելու լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց ինքնությունը. մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապահովելու բողոքի ակցիաները լուսաբանելու ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի բազմակողմանի, օբյեկտիվ քննությունը։ 1 անձ ներգրավվել է որպես կասկածյալ։ – Ապրիլի 21-ին փաստաբանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու
Կարգազանց վարորդների մեքենաներ են տեղափոխվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։ Ապրիլի լույս 27-ի գիշերը մայրաքաղաքում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 14 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները երթևեկել են առանց հաշվառման համարանիշերի, ոչ սթափ վիճակում կամ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Կարգազանց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ուժեղացված ծառայությունն իրականացվելու
«FMD K&L Europe»-ը բացեց տարածաշրջանում ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը. ընկերությունը գրեթե կրկնապատկում է ներդրումները
«FMD K&L Europe» ընկերությունը կենսատեխնոլոգիական, դեղագործական, ֆինանսական, ՏՏ և այլ ոլորտների համաշխարհային առաջատար գործիչների, օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ այսօր Երևանում բացել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը։ «FMD K&L Europe»-ը չին-ամերիկյան անդրազգային ընկերություն է, Հայաստանում գործում է արդեն 3 տարի, որի ընթացքում մոտ 4 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել։ 2018-ին ընկերությունը նախատեսում է ևս 3 միլիոն դոլարի
Լավրովը և Մամեդյարովը քննարկել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»: Այս մասին ասվում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքէջում. Azatutyun.am: Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող արդիական հարցեր, ինչպես նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման և Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Պարզաբանում Գյումրիում պլանային աշխատանքների վերաբերյալ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազաբաշխման ցանցում նախատեսված պլանային աշխատանքներն իրականացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» սահմանված կարգով: Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 27-ին Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցում իրականացվում են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ, ինչի մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը հեռուստատեսությամբ նախապես տեղեկացրել էր
Փաշինյանի ավտոերթն ընդհատեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով
«Դուք հաղթել ենք, եւ այդ հաղթանակը ձեր ձեռքից ոչ ոք չի կարող տանել»,-ասաց պատգամավորը բնակիչներին
«Մի մոռացեք, որ այս երկրում ընդդիմությունը շատ սորոսներ ունի»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հունիսի 24-ին երկրում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին և ընդիմադիր ուժերի դերին։ «Մի մոռացեք, որ այս երկրում ընդդիմությունը շատ սորոսներ ունի (իմա՝ Ջորջ Սորոս՝ խմբ․)։ Այդ սորոսները ոչ միայն ներսից, այլև դրսից են աջակցություն ստանում։ Եվ մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ովքեր են դրանք և ինչ աղբյուրներից են
Հայտնաբերվել են հարկային պարտավորությունից խուսափելու դեպքեր. հարուցվել են քրեական գործեր
ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նյութեր են նախապատրաստվել մի քանի ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարումից միտումնավոր խուսափելու դեպքերի կապակցությամբ: Նախապատրաստված նյութերից մեկով «Ա. Գ.» ՍՊԸ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հարկային տեսչությունում առկա տեղեկատվական բազայի տվյալների վերլուծությամբ՝ ընկերության 2014-2015թթ. իրականացրած գործունեության արդյունքներով կազմված և


















































