Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ավտոմեքենան երիտասարդները ձիերով ուղեկցեցին

Ապրիլ 27,2018 17:04

Այս պահին շարունակվում է «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ավտոերթը դեպի Գյումրի: Ավտոճանապարհին նրան պարբերաբար կանգնեցնում են համայնքների բնակիչները: Նրան ողջունելու համար անգամ փակում են ճանապարհը: Համայնքից համայնք մեքենան, որից բարձրախոսով քաղաքացիներին ողջունում է Փաշինյանը, մի քանի երիտասարդներ ձիերով են ուղեկցում:

Ուջան համայնքում էլ քաղաքացիների բազմությունը ճամփեզրին էր սպասում: Այստեղ եւս Փաշինյանի պատվին դհոլ նվագեցին, աղ ու հաց հյուրասիրեցին: «Ապրես, երկար կյանք ունենաս»,-օրհնում էին տեղացիները պատգամավորին եւ իրար հերթ չտալով՝ փորձում ողջագուրվել:

«Ուջան համայնքը միշտ էլ ցույց է տվել որ ՀՀ-ի համար ճակատագրական պահերին հերոսական կեցվածք է ունեցել: Ուջանցիները մեր կողքին են եղել դեռ այն ժամանակ, երբ մեր շարժումը նոր էր մեկնարկում, եւ շատերը կասկածում էին մեր հաղթանակի վրա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա քաղաքացիներին կոչ արեց մայիսի մեկին լինել Երեւանում. «Այդ օրը ժողովուրդը պետք է տոնի իր հաղթանակը»:

Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրի է ուղեւորվում նաեւ «Իմ քայլը» շարժմանը միացած կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը՝ Ատոմ Էգոյանի կինը: Նա հայտարարեց, որ հուզվում է քաղաքացիների ընդունելությունից. «Այս ոգեւորությունը միայն ՀՀ բնակիչներինը չէ, այլեւ Սփյուռքի հայությանը: Փոքրից մինչեւ մեծ՝ Փաշինյանի կողքին են կանգնած»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30