Օրվա լրահոսը

«Կան ՀՀԿ-ական բազում պատգամավորներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել քվեարկել վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին». Նիկոլ Փաշինյան

Ըստ նրա՝ ինքն ուժային կառույցներին հրահանգ տալու ավելի մեծ հիմքեր ունի, քան Կարեն Կարապետյանը

Արմեն Սարգսյանը ռամկավարների հետ քննարկել է ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը

Այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, վերջինիս նստավայրում, տեղի ունեցավ հանդիպում Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի, վարչության անդամներ Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի և Արմեն Մանվելյանի հետ: Քննարկման հիմնական թեման էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը: ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամները ներկայացրին իրենց տեսակետները, որոնք հետևյալ հինգն են` Երկու

«Հայաստանի բնակիչները հրաժարվեցին իրենց համարել իրավազուրկ անասուններ». Ալեքսեյ Նավալնի. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադարձել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին: «Դեռ անցած ամիս Սերժ Սարգսյանը հպարտանում էր, որ իրեն աջակցում է Հայաստանի բնակչության ավելի քան 76 տոկոսը: Նա հեշտությամբ հաղթանակ էր տանում ընտրություններում, նա վերահսկում էր ամեն ինչ, սկսած բանկերից մինչև ֆուտբոլ:

«Անկարգություններ եք հրահրում ներսում». «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցը՝ Փոստանջյանին

Նա շարունակում էր բարձրախոսով կոչեր հնչեցնել, երբ նրան մոտեցավ ՔԿՀ աշխատակիցներից մեկը եւ ասաց. «Սա հսկվող գոտի է, չի կարելի այստեղ գտնվել

Այն ինչ կատարվում է Հայաստանում, իշխանությունների երկարատև խլության և ժողովրդից կտրված լինելու արդյունք է․ Արցախի ԱԺ պատգամավոր

Վերջին մի քանի օրերի ընթացքում Արցախի ՊԲ-ն հրապարակում է տեսանյութեր՝ առաջնագծում ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ։ Հնարավո՞ր է ռազմական գործողությունների վերսկսում․ Aravot.am-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը ասաց, որ ցանկացած պահի էլ հակառակորդը կարող է հարձակվել։ «Դա հնարավոր է տեղի ունենա ոչ միայն Հայաստանում վերջին իրադարձությունների ֆոնին, այլև՝ ամեն պահի։ Ուղղակի պետք է զգոն

Էմիլ Տարասյանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդ-վածի 11-րդ մասը. Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ժամանակավորապես նրա վրա դնելով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Վաղը 20 րոպե կկանգնեցվի երթևեկությունը. Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նոր թափ տալ անհնազանդություններին

Վաղը անհնազանդության գործողությունները կսկսեն ժամը 12.00-ից: Նիկոլ Փաշինյանը հարթակից հայտարարեց. «Վաղը ես իմ գործողությունները կսկսեմ ժամը 12.00-ից Լամբադա կամրջի սկզբնամասից դեպի Կոմիտաս տանող տարածք»: Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ՝ վաղը 19.00-ին տեղի կունենա հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. «Առավոտից նոր թափով և ծավալներով շարունակվում են գործադուլները, դասադուլները, ժողովուրդ ջան, ևս մեկ քայլ ենք անում և ավարտին հասցնում այս պատմությունը:

Վլադիմիր Գասպարյանի խոսքը բացարձակապես քաղաքական չէր. ՀՀ ոստիկանություն

Այսօր հանրահավաքի ընթացքում փորձ է արվել յուրովի մեկնաբանությամբ քաղաքականացնել ՀՀ ոստիկանության պետի խոսքը հանրությանն ու ոստիկանությանը: Հայտնում ենք, որ ոստիկանության պետի խոսքը բացարձակապես քաղաքական չէր, այլ պետության կայունությամբ մտահոգ, հասարակական կարգի պահպանման պատասխանատու, պետականության և քաղաքացու իրավունքների պաշտպան համակարգի ղեկավարի խոսք: ՀՀ ոստիկանություն

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Պետերբուրգում հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը: 93-ամյա շանսոնյեն իրեն վատ է զգացել փորձի ժամանակ: Արդյունքում այսօր Պետերբուրգում պլանավորված համերգը չեղյալ է հայտարարվել սկսվելուց մեկ ժամ առաջ: Ներկայումս, ըստ լրատվամիջոցի, բժիշկները հետազոտում են Ազնավուրին:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մինսկում

Ապրիլի 24-ին Մինսկի Սրբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը տեղի հայ համայնքի աջակցությամբ կազմակերպեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, դեսպանության անձնակազմը, Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարներ և համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Հանդես գալով ելույթով, դեսպան Եսայանը նշեց, որ 103 տարի առաջ Օսմանյան

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաեւի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Քննարկվել են հայ-ղազախական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Ղազախստանի նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա խնդիրները պետք է լուծվեն օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում: ՀՀ նախագահի աշխատակազմ

«Կարեն Կարապետյան, դու չես կարող արտակարգ դրություն մտցնել». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ մենք պահանջում ենք ՀՀԿ-ի միանշանակ և անվերապահ կապիտուլյացիա ժողովրդի առաջ:

«110-ի արյունը նրանց վզին է»․ ցուցարարներին միացավ Ջեբրայիլում նահատակված Մառոզ Ալիկի հայրը (Ֆոտոշարք, տեսանյութ)

Այսօր Գյումրու ցուցարարներին միացան նաև ապրիլյան պատերազմում նահատակված հերոսների հարազատները, ԲՀԿ կուսակցության տեղի ներկայացուցիչները՝ Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ, ինչպես նաև բայքերները։ Բազմամարդ երթի ժամանակ  բարձրախոսը տրամադրեցին ապրիլյան պատերազմի ժամանակ Ջեբրայիլում նահատակված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հորը՝ Գևորգ Առաքելյանին։ Նա ասաց․ «2016 թվականի ապրիլին զոհված 110-ի արյունը  պատասխանատուների վզին է, միացում ու պատժում դրանց, մենք ձեր հետ ենք»։

«Խոսակցություններ կան, որ խաղաղապահ զորքերի սպաների են ձերբակալել». Սասուն Միքայելյան

Ազատամարտիկը համոզմունք հայտնեց, որ որեւէ ոստիկան իրավունք չունի բռնանալ ժողովրդի ազատության վրա

Հանրահավաքում ներողություն խնդրեցին Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից

Նա, հավանաբար, շատ է ուզել խոսել, այդ պատճառով է ներկայացել որպես հերոսի պապիկ

Քննչական կոմիտեն նախապատրաստրում է ծառայողական քննություն՝ հանրահավաքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի ելույթի կապակցությամբ

Այսօր Հանրապետության  հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հարթակ է բարձրացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը և հանդես եկել քաղաքական հայտարարությամբ։

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Քննարկվել են հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններին վերաբերող  հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված իրավիճակին: Զրուցակիցներն ընդգծել են, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես Սահմանադրության շրջանակներում: ՀՀ նախագահի աշխատակազմ

«Կարգին Հայկո». «ՀՀԿ գրասենյակում «կոլա»-ի շիշ է դրած, բացում են ու կարդում՝ «կրկին փորձիր»

«40 տարեկան մեծ մարդ եմ. երեխաներիս խաբում եմ, թե գնում եմ գործի, բայց գալիս եմ այստե՜ղ»,-ասում է նա

Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել

Ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական գործիչների հետ, քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները: Քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական

Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բռնության զուգորդմամբ մի խումբ կալանավորների փախուստի փորձ. հարուցվել է քրեական գործ

2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները: Դրանից հետո, նշված խցերում գտնված՝ կալանավորված այլ անձանց

«Ոչ թե «լայքեք», այլ «սրտիկեք» Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան

«Նրանք լայքելո՜վ են պահում իրենց վարչապետին»,-ասաց նա, ինչին ի պատասխան ցուցարարները վանկարկեցին՝ «ամո՜թ»…

«Ալյանսը» պաշտպանելու է միայն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում

«Ալյանս» կուսակցությունը, որպես «Ծառուկյան» դաշինքի մաս, կանգնած լինելով համաժողովրդական շարժման շարքերում և երկար տարիներ պայքարելով Հանրապետական կուսակցության իշխանության դեմ հայտարարում է, որ պաշտպանելու է միայն դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում, եթե  նա առաջադրվի: Հակառակ պարագայում «Ալյանս»-ի ներկայացուցիչ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը որևէ այլ թեկնածուի օգտին չի քվեարկելու, շարունակելով ժողովրդի շարքերում  պայքարել հանրապետականների իշխանության

«Չասեք, թե այս օրերին Ադրբեջանը կհարձակվի. որեւէ մեկը չի կարող հարձակվել». Դավիթ Սանասարյան

«Մեզ Արցախի խնդրով չվախեցնեք, մենք պահել ու պահելու ենք Արցախը»

Արմեն Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են Հայաստանում ստեղծված իրավիճակին

 Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում: ՀՀ նախագահի աշխատակազմ

«Ես ոստիկանների շարքերից եմ եղել ու գիտեմ, որ իրենք մեր հետ են». ոստիկանությունից դուրս եկած կապիտան

«Չեմ կարող անտարբեր լինեմ այս ամենի հանդեպ, ես ձեր հետ եմ, ձեր ցավը տանեմ»,-ասաց նա ցուցարարներին

«Իմ հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»․ Շիրակի մարզպետ

Այս մասին Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում փոխանցեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը։ Նա նաև ասաց, որ իր ֆեսյբուքյան էջում այս առիթով հայտարարություն է տարածել։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շտապում եմ տեղեկացնել, որ իմ մասին տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այսօր շուտ եմ տուն եկել (19.30-ի կողմերը), քանի որ տղաս ջերմություն ունի: Կարող եք այդ լուրը

«ԵԼՔ»-ը որոշեց ՀՀ վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ԵԼՔ» ԽՄԲԱԿՑՈւԹՅԱՆ Ո Ր Ո Շ Ու Մ Ը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈւՄ ԹԵԿՆԱԾՈւ ԱՌԱՋԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը՝ Հայաստանի

Մտահոգիչ թվեր

Ապրիլի 23-25-ը (2 օր) հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այն դեպքում, երբ ապրիլի 14-16-ը, էլի 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Գրեթե նույն տվյալներն են եղել մարտ

Վլադիմիր Գասպարյան. «Տղերք, ես ասել եմ, որ սիրում ու հարգում եմ ձեզ, որ ձեզ հետ կռվելու և ապրելու կգնամ»

Հիշե´ք. ցանկացած հեղափոխություն դառնում է անիմաստ, երբ փորձ է արվում քանդել կառուցածը, իսկ Բանակ ու Ոստիկանություն կառուցելու համար մենք ամեն ինչ ենք տ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728