Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարգին Հայկո». «ՀՀԿ գրասենյակում «կոլա»-ի շիշ է դրած, բացում են ու կարդում՝ «կրկին փորձիր»

Ապրիլ 25,2018 21:25

Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման ցուցարարների հանրահավաքում այսօր ելույթ ունեցավ նաեւ «Կարգին Հայկոն»՝ դերասան Հայկ Մարությանը: Նա հիշեց. «1988թ.-ին, երբ ես 12 տարեկան էի, եղբորս հետ փախնում էինք տանից, ծնողներին խաբում, թե խաղալու ենք գնում ու գալիս էինք Ազատության հրապարակ: Չէինք վախենում ոչնչից, որովհետեւ այդ օրերին օդում համերաշխության շունչն էր: Երեսուն տարի անց 40 տարեկան մեծ մարդ եմ. երեխաներիս խաբում եմ, թե գնում եմ գործի, բայց գալիս եմ այստե՜ղ, որովհետեւ այստեղ եւս ազատության, համերաշխության եւ սիրո շունչն է տիրում»:

Հայկ Մարությանն ընդգծեց, որ ժողովրդական պայքարի հաղթանակն այժմ փորձում են իրենցից խլել. «Տպավորություն է, թե ՀՀԿ գրասենյակում «կոլա»-ի շիշ է դրած, բացում են ու կարդում՝ «կրկին փորձիր»: Զգուշացեք, որ այդ շշից ժողովրդի ջղայնությունը դուրս չգա»:

Դերասանի խոսքով՝ շատերը որակում են, թե այս շարժումը պաշտոնի կռիվ է. «Ծիծաղում եմ նման մարդկանց վրա…մենք բոլորս եկել ենք այն մտքին, որ կարողանում ենք վստահել արտահերթ ընտրությունների անցկացումը մեկ հոգու՝ Նիկոլ Փաշինյանին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30