Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Անկարգություններ եք հրահրում ներսում». «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցը՝ Փոստանջյանին

Ապրիլ 25,2018 22:55

«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր-ղեկավար, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ գնացել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

«Արմեն Բիլյան, Գեւորգ Սաֆարյան…մոտ հարյուր անձինք այժմ բանտարկված են իրենց քաղաքական հայացքների համար: Հեղափոխությունը պետք է թակի նաեւ այստեղի դռները, քանի որ այս ՔԿՀ-ն շատ քաղհալածյալների է տեսել»,-բարձրախոսով հայտարարեց նա: ՔԿՀ-ի դուռը Զարուհի Փոստանջյանի առաջ, սակայն, չբացեցին:

Նա շարունակում էր բարձրախոսով կոչեր հնչեցնել, երբ նրան մոտեցավ ՔԿՀ աշխատակիցներից մեկը եւ ասաց. «Սա հսկվող գոտի է, չի կարելի այստեղ գտնվել: Դուք ձեր գործողություններով հասարակական անկարգություններ եք հրահրում ներսում, խնդրում եմ՝ դադարեցրեք»:

Զարուհի Փոստանջյանն անդրդվելի էր: Նա կրկին բարձրախոսով դիմեց Գեւորգ Սաֆարյանին, որը, հիշեցնենք, մեղավոր է ճանաչվել «Սեֆիլյանի եւ մյուսների գործով»:

Փոստանջյանն ասաց. «Հավատում եմ, որ գիտես՝ ինչպես է տեղի ունենում հեղափոխությունը Երեւանի փողոցներում: Այն որ դու տարիներ շարունակ բղավում էիր՝ «դուրս եկեք փողոց», այսօր այդ կոչը հնչում է ՀՀ-ում եւ Սփյուռքում: Քիչ է մնացել, որպեսզի ձեզ ազատենք բանտախցերից»:

ՔԿՀ աշխատակիցը զգուշացրեց, որ ոստիկանություն կկանչի…

Զարուհի Փոստանջյանին նույն կերպ հորդորեցին հեռանալ նաեւ «Վարդաշեն» ՔԿՀ-ի մուտքի մոտից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30