Օրվա լրահոսը

Կոնգրեսը պահանջում է իշխանություններից զերծ մնալ մարտիմեկյան գործելակերպից, անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին. ՀԱԿ

2018թ-ի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարման դեմ զանգվածային պոռթկումը, որի առանցքը և շարժիչ ուժը երիտասարդությունն է, համակել է ամբողջ Հայաստանը։ Բողոքի այս ցույցերը կրում են բացառապես խաղաղ, ժողովրդավարական բնույթ։ Ինչպես 1988-ին և 2008-ին, այսօր ծավալվող գործընթացը նույնպես քաղաքական հասունության և քաղաքացիական գիտակցության բարձրացման դպրոց է հանդիսանում նոր սերնդի համար, ով նաև Հայրենիքի վաղվա

Նիկոլ Փաշինյանի կնոջ հորդորը Սերժ Սարգսյանին

Ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանին թույլ չտվեցին ելույթ ունենալ

Կարեն Կարապետյան. պետք է բացի համարձակությունից և վճռականությունից, պատասխանատվություն ունենանք, հասկանանք, որ կարող ենք բերել ողբերգության

Օրինակ՝ փոքր երեխաներին, 12 տարեկան երեխաներին մենք ներգրավում ենք այս քաղաքական խաղերի մեջ, դուք կցանկանա՞ք ձեր 12 տարեկան երեխաներն այս խաղերի մեջ մասնակցեն:

Լրագրողն ահազանգում է. «Հեռախոսս ու iPad-ս ջարդել են, ձեռքիցս վերցրել են, մեքենաս ավերել են»

Լրագրող Վրույր Թադեւոսյանը տեղեկացնում է, որ մի խումբ դիմակավոր մարդիկ փակել էին Ավան – Առինջի ճանապարհը՝ թույլ չտալով մարդկանց մուտքը քաղաքի կենտրոն։ Ավելի ուշ նա հավելեց. «Հեռախոսս ու iPad-ս ջարդել են, ձեռքիցս վերցրել են, մեքենաս ավերել են»: Լուսանկարը՝ Sargis Mkoyan Sargis Mkoyan PhotoWorks

Ցուցարարները մերժեցին Զարուհի Փոստանջյանին

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում, բողոքի ակցիայի մասնակիցները սուլոցներով եւ «հե-ռա-ցիր» վանկարկումներով դիմավորեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին: Զարուհի Փոստանջյանը բարձրացավ հարթակ եւ ցանկացավ ելույթ ունենալ: Հանրահավաքը վարողները եւ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երկար ժամանակ համոզում-հորդորում-վիճում էին Զարուհի Փոստանջյանը հետ, որպեսզի հրաժարվի ելույթ ունենալու իր մտադրությունից: Աննա Հակոբյանը նրա ձեռքից պարզապես ստիպված եղավ խլել բարձրախոսը:

Ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26 անձ՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակական կարգը խախտելու, ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու կասկածանքով, ևս 3 անձ կալանավորվել է՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով։ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացված և

Լենա Նազարյան. «Հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն շարունակել ապակենտրոն պայքարը ողջ երկրում» (Տեսանյութ)

«Վաղն առավոտյան քաղաքացիները պետք է ինքնակազմակերպվեն իրենց մարզերում, քաղաքներում, գյուղերում, բակերում, փողոցներում, ամենուր և շարունակեն ապակենտրոն երթերը»: ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում կարդաց Նիկոլ Փաշինյանի ուղերձը: Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը: Լենա Նազարյանը կոչ է անում հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն շարունակել

«Հայաստանում այլեւս արյուն չի թափվելու». Սուրեն Պապիկյան

Անհնազանդության ակցիաներն առավոտից կշարունակվեն:

Սոս Ջանիբեկյանը միացավ ցուցարարներին

«Ես միանում եմ ձեզ, ողջունում եմ ձեզ ու ես ձեզ հետ եմ, որովհետեւ ինչ-որ էսօր ես կամ, էդ դուք եք ինձ սարքել, եւ ինչ ասեք՝ պիտի անեմ»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց դերասան Սոս Ջանիբեկյանը: «Պետք է, որ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակեն, միանշանակ: Լավ ա լինելու»,- ասաց նա՝ կոչ անելով բոլոր արվեստագետներին, իր ընկերներին

Որ Ղարաբաղում խնդիրներ ունենանք, լա՞վ է լինելու. Կարեն Կարապետյան

Տեսեք, ես ոչ մի դեպքում իրավունք չունեմ մեղադրելու մեր քաղաքացիներին, որ իրենք այլ կարծիք ունեն և իրենց կարծիքն ուզում են անցկացնել, լսեցնել, բայց ես խնդրում եմ բոլորիս, որպեսզի այդ կարծիքը համոզելու, ներկայացնելու, մշակույթ ձևավորվի:

Երևան քաղաքի բաժիններ են տարվել նվազագույնը 253 մարդ. հայտարարություն

Հակիրճ տեղեկանք իրավախախտումների մասին Ըստ միասնական իրավապաշտպան թեժ գծի տվյալների՝ այսօր միայն Երևան քաղաքի բաժիններ են տարվել նվազագույնը 253 մարդ: Սա վերջին 10 տարում մեկ օրում բերման ենթարկվածների թվի ռեկորդ է: Շատերին ձերբակալում են: Այս պահին ձերբակալվածների թիվը մոտ 25 է, սակայն այս թիվը արագ աճում է: Միասնական իրավապաշտպանների թեժ գիծը շարունակում է զանգեր ստանալ

Ռուբեն Ռուբինյան. «Մենք ոչ մի դեպքում բռնությանը բռնությունով չենք պատասխանելու» (Տեսանյութ)

«Ով, որ երեկոյան 10-ից հետո չի գնում, տուն մեր շարժման հետ կապ չունի»

Գործնականում ապահովվում է հավաքների ազատության իրավունքի համարժեք կիրառումը. Նալբանդյանը՝ դեսպաններին (Տեսանյութ)

Ապրիլի 22-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին: Նախարար Նալբանդյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նախորդ օրը դեսպանների հետ կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումների վրա։ Արտգործնախարարն անդրադարձավ հավաքների վերաբերյալ ՀՀ Արդարադատության նախարարության, իրավապահ մարմինների տարածած հայտարարություններին: ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի ղեկավարության ու հոգևոր առաջնորդների կողմից

Իսկ Վանաձորի քաղաքապետարանն այսօր ծառատունկ է անում

Վանաձորցիներն այսօր վաղ առավոտից քայլերթ են իրականացնում քաղաքի գլխավոր փողոցներում: Ժամանակ առ ժամանակ հավաքվելով Հայքի հրապարակում ակցիայի մասնակիցները բնակչությանը կոչ են անում միանալ պայքարին, տապալել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Հիշեցնենք, որ այսօր եւս ոստիկանությունը ակցիայի մի քանի մասնակիցների բերման է ենթարկել: Այս պահին քաղաքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Քիչ հետո Հայքի հրապարակում նախատեսվում է նաեւ հանրահավաք:

Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին. ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը

ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է։ Մեր երկիրը այսօր կանգնած է  պետականությանը սպառնացող լրջագույն վտանգի առջև, որը մեծանում է յուրաքանչյուր ժամի հետ։ Այսօր առավոտյան ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքաjելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը խաղաղ երթի ընթացքում էլ ավելի է բորբոքել հանրային դժգոհության ալիքը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ

Արման Թաթոյանը գիշերն այցելել է Դավիթ Սանասարյանին, մշտական կապի մեջ է ձերբակալվածների փաստաբանների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ժամը 03:30-ի սահմաններում անձամբ այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր: Դավիթ Սանասարյանի հետ տեղի է ունեցել առանձնազրույց նրան ազատությունից զրկելու, նրա պնդմամբ՝ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողի կողմից իրեն մեկ հարված հասցնելու և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ուսումնասիրվել են նրան

Դադարեցնել բռնությունները լրագրողների նկատմամբ և պատժել մեղավորներին. հայտարարություն

Վերահաստատելով ստորեւ բերված ս.թ. ապրիլի 19-ի մեր հայտարարության գնահատականները եւ պահանջները, ներկայացնում ենք ապրիլի 20-ին ու 21-ին և 22- ին լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը: Ապրիլի 21-ի առավոտյան Երեւանի Նորքի 7-րդ զանգվածում Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կողմից իրականացվող երթի ընթացքում ծագած հրմշտոցի արդյունքում վնասվել է Factor.TV-ի տեսախցիկը։ Արտաշատի մատույցներում բողոքի գործողությունները

Գյումրում երթը գլխավորում են հոգևորականները

Գյումրում սկսվել է բազմամարդ բողոքի  երթ, մասնակիցների թիվն այնքան շատ է, որ նույնիսկ զարմանալի է` օր օրի դատարկող Գյումրիում դեռ այսքան բնակիչ կա: Ցուցարարների առաջին շարքերում հոգևորականներն են` փայտյա խաչեր պահող ցուցարարների ուղեկցությամբ: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Աղոթքով հայցում ենք, որ Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրը դառնա աղոթքի և հաշտության օր. ուղերձ

Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի ուղերձը վերջին իրադարձությունների առիթով Մեր երկրում տեղ գտած վերջին զարգացումները ներազգային կյանքում ստեղծել են վտանգավոր ու տագնապալի իրավիճակ: Ներկա կացության մեջ հարկ է առաջնորդվել սթափ դատողությամբ՝ զերծ ծայրահեղ հուզականությունից ու չարդարացված առավելապաշտական նկրտումներից: Կոչ ենք ուղղում իրավապահներին ու ցուցարարներին գործել բացառապես օրինականության սահմաններում, երկուստեք դրսևորել խիստ զսպվածություն, բացառել հնարավոր սադրանքները

Տուժածների մի մասը դուրս է գրվել (լրացված)

Հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Ապրիլի 22-ին, ժամը 19։00-ի դրությամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում,  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններում բուժում է ստանում 4 տուժած, որից 1–ն է ընդունվել այսօր։ Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ Երկուսի առողջական վիճակը բժիշկները

Փողոցը փակել էին երկաթյա ձողերով, անիվներով և աղբամաններով. լարված իրավիճակ Քանաքեռում (Ֆոտոշարք և տեսանյութ)

Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է Թբիլիսյան խճուղում և Քանաքեռում: Հեռուստատեսային աշտարակի մոտ ցույցի մասնակիցները փողոցը փակել էին երկաթյա ձողերով, անիվներով և աղբամաններով, իսկ Քանաքեռում պատնեշ էին կազմել՝ խոչընդոտելով երթևեկությունը: Ժամանած ոստիկանության աշխատողներին հաջողվեց ճանապարհից դուրս բերել աղբը և կանոնակարգել երթևեկը: Ընդհարում տեղի ունեցավ ոստիկանի և ցուցարարի միջև: Վերջինիս ցանկանում էին բերման ենթարկել, ինչը, սակայն

Հոգեւորականները ելույթ ունեցան եւ խաղաղության կոչեր արեցին

Այս պահին էլ Հանրապետության հրապարակ մարդկանց հոսքը չի դադարում, Հրապարակում կանգնելու տեղ գրեթե չկա: Հոգեւորականներ ելույթ ունեցան եւ խաղաղության կոչեր արեցին, ապա աղոթք կարդացին։ Սա ցուցարարներից ոմանց դուր չեկավ։ Նրանք վրդովված ասում էին՝ մեր պատմության մեջ հոգեւորականներն են միշտ դավաճանել։ Ելույթների համար բարձրախոսեր եւ բեմ են պատրաստում։ Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ: Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ

Գյումրիում ցուցարարները պահանջում են անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին

Գյումրու Թատերական հրապարակում քիչ առաջ մեկնարկեց հանրահավաքը: Հրապարակում ասեղ գցելու տեղ չկա: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, երիտասարդ ցուցարարներին միացել են նաև տարեց մարդիկ` առևտրականները, գործարարները, մտավորականները: Հավաքը սկսվեց աղոթքով. Կարեն Պետրոսյանը հորդորեց գյումրեցի մտավորականներին չլռել, դուրս գալ ու արտահայտել իրենց կարծիքը: Ցուցարարները պահանջում են անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին: Գյումրու տնտեսագիտական համալսարանի

Ի՞նչ էր նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ մարտի 1-ից դասեր չքաղելու մասին արտահայտությամբ. պարզաբանում է նրա խոսնակը. news.am

Նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նորանշանակ մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը: Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար ՆԻկոլ Փաշինյանի հետ երկխոսության գնացած վարչապետ Սերժ Սարգսյանի` մարտի 1-ից դասեր չքաղելու վերաբերյալ արտահայտության, եւ հարցին, թե ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, արդյոք դա սպառնալիք

Զարուհի Փոստանջյանը հրապարակում ելույթի համար բեմ ու բարձրախոս է ուզում

Ալեն Սիմոնյանը փորձեց պարզել Զարուհի Փոստանջյանն ինչ մտադրություններ ունի

Ձերբակալվել են ևս 24 անձինք` անօրինական հավաքներին և զանգվածային  անկարգություններին մասնակցելու կասկածանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 24 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով: Այսպես, քրեական գործով տվյալներ

Հաղարծին գյուղում մեկ ժամ 45 րոպե միջպետական ավտոճանապարհը փակել են

Դիլիջան քաղաքում երեխաների երթ է կայացել

Փակ է նաեւ Նոյեմբերյան-Վանաձոր ճանապարհահատվածը

Այսօր վաղ առավոտից լոռեցի ցուցարարները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Նրանց են միացել նաեւ մարզի Սպիտակ եւ Ստեփանավան համայնքների բնակիչները:  Մի քանի ժամ շարունակ լոռեցիները փակել էին Սպիտակ-Երեւան ճանապարհը: Երկար բանակցություններից հետո, այս պահին կարծես թե նշված ճանապարհը բացվել է: Փոխարենը ցուցարարները փակել են նաեւ Նոյեմբերյան-Վանաձոր ավտոճանապարհը: Մեքենաների շարքը ձգվում է մոտ մեկ կմ:

Փաշինյանի կինը դեռ տեղեկություններ չունի ամուսնուց

Հանրապետության հրապարակում է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Aravot.am-ի հարցին՝ ինչ տեղեկություններ ունի ձերբակալվածներից՝  ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանից, Արարատ Միրզոյանից եւ Սասուն Միքայելյանից, պատասխանեց, որ որեւէ տեղեկություն չունի։ Աննա Հակոբյանն ասաց, որ ցույցի որոշ մասնակիցներին, որոնց բերման էին ենթարկել, ազատ են արձակել, նրանք շուտով կրկին կմիանան հանրահավաքին։ Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728