Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի կնոջ հորդորը Սերժ Սարգսյանին

Ապրիլ 22,2018 21:46

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում քիչ առաջ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Նիկոլ Փաշինյանը եւ շարժման առաջնորդները, հիշեցնենք, ձերբակալված են:

Նրա՝ հարթակ բարձրանալու եւ ելույթ ունենալու առիթը Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած «տգեղ միջադեպն» էր, երբ վերջինիս թույլ չտրվեց ելույթ ունենալ հարթակից, իսկ հավաքվածներն էլ սուլում էին եւ վանկարկում՝ «հե-ռա-ցիր»:

Աննա Հակոբյանը բացատրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները վերապահում ունեն Զարուհի Փոստանջյանի ելույթ ունենալու հետ կապված, քանի որ երբ քայլարշավը սկսվում էր, «մեր կողմից շատ սիրված» Զարուհի Փոստանջյանն իր հարցազրույցներում հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է: Աննա Հակոբյանը ներողություն խնդրեց միջադեպի համար, ասաց՝ սիրում ենք Զարուհի Փոստանջյանին, բոլորին ենք սիրում, ոչ ոքի չենք ասում ծախված եւ խնդրում ենք հակառակն էլ չասել. «Այստեղ այլեւս ծախված մարդիկ չկա: Այստեղ կա մի ժողովուրդ, որի մեջ սեր է հորդում եւ կան մի խումբ մարդիկ, որոնք չգիտեն սերն ի՞նչ է»:

Նա հորդորեց՝ ի՞նչ է լինի այս օրերին՝ովքեր կձերբակալվեն, ովքեր ելույթ կունենան, ի սկզբանե հայտարարվածից ուղուց չշեղվեն եւ ոչ մի սանտիմետր: «Նախապես հայտարարված խաղաղ գործողությունները պիտի անենք այնքան ժամանակ, մինչեւ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում ստորագրի: Սերժ Սարգսյան, մենք ձեզ խնդրում ենք, շուտ արեք այդ բանը, չնայած մենք դեմ չենք՝ վայելում ենք այս վիճակը, դեմ չենք մի քանի օր էլ վայելել այն, ինչ կատարվում է Երեւանի փողոցներում: Դա մեզ միայն ու միայն հաճույք է պատճառում: Բայց կան կարեւոր խնդիրներ, դրանց մասին այստեղից հայտարարել է իմ ամուսինը: Հաճույքը՝ հաճույք, բայց դուք պետությունը մի վտանգեք, օր առաջ կատարեք ձեր քայլը եւ խաղաղ հեռացեք: Մարտի մեկ այս երկրում այլեւս չի լինելու, մարտի մեկով չսպառնաք»,- հայտարարեց Աննա Հակոբյանը՝ վանկարկելով՝ «Սերժիկ հեռացիր»:

Հավաքվածները մերթ ընդ մերթ վանկարկում էին «Նիկոլ,Նիկոլ», հետո, միացան «Սերժիկ հեռացիր» վանկարկմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30