Օրվա լրահոսը

ՀՀ ներմուծման կառուցվածքը 2017թ.

2017թ.-ին ՀՀ համախառն ապրանքաշրջանառությունը աճել է շուրջ 26.86%-ով՝ կազմելով $6425.6 մլն: Ընդ որում, արտահանման աճը կազմել է 25.2%՝ առաջին անգամ հատելով $2 մլրդ-ի սահմանագիծը, իսկ ներմուծման աճը՝ 27.8%՝ կազմելով $4,2 մլրդ: 2017 թվականին արտահանման կառուցվածքին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» անդրադարձել է այստեղ: Այժմ փորձենք քննարկել ներմուծումը: Ներմուծման կառուցվածքը Ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ապրանքային կառուցվածքում առաջատար

Խզված է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստեր հրավիրելու միջոցով երկխոսությունը. բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Հարգելի պարոն Կարապետյան, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ Ասոցիացիա), ստեղծված է աջակցելու ՀՀ-ում գործունեություն ծավալող Փոքր և Միջին ձեռնարկատերերին: Պաշտոնապես գրանցված չորս տարիների ընթացքում, Ասոցիացիան կարողացել է իր շուրջը հավաքել ավելի քան 500 Ասոցիացիային անդամագրված ՓՄՁ ներկայացուցիչներ:Մինչ այժմ, պետություն-մասնավոր ստացված երկխոսություն միջոցով կարողացել ենք լուրջ փոփոխությունների հասնել ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրական դաշտում՝ ներդնելով ինչպես նոր

Կուտակային միջոցները ամբողջությամբ ստանալու համար անհրաժեշտ կլինի եզրակացություն

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը ցանկացած ժամանակ, այդ թվում նաև նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, կարող է ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն` ըստ ՀՀ կառավարության կողմից սահմանված հիվանդությունների ցանկի: Նշված ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն` իր կարգավիճակը

«Բանակի սպառազինության մի մասը տեղական արտադրանք է. ռուսական վարկի միջոցով այդ թիվը կաճի». փոխնախարար

Այն, ինչը չենք կարող՝ տանկեր, ՀՕՊ համակարգեր… տեխնոլոգիական տեսանկյունից դեռ նման հնարավորություններ չկան, բայց արդիականացման քայլեր ենք իրականացնում:

«Ո՞վ է արել հիմնավորում, ցավոք սրտի, հիմնավորումներ էլ չկան». Ռադիկ Մարտիրոսյանը՝ գիտության տխուր ֆինանսավորման մասին

Դիտարկմանը, որ գուցե կարողանաք օլիգարխներին ներքաշել գիտության ոլորտի մեջ, որ ներդրումներ անեն, որովհետեւ ավելի շատ եկեղեցի են ուզում կառուցել, այլ ոլորտներում ներդրումներ անել, քան գիտության մեջ՝ Ռադիկ Մարտիրոսյանը շրջվեց եւ ԶԼՄ-ների վրա գցեց խնդիրը՝ «Դուք գրեք, դո՛ւք, մեր ասելով չի»:

Վթարային ջրանջատում Արարատի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին․ 1․ մարտի 29-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ քաղաքների, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բերդիկ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դեղձուտ, Դիմիտրով, Ներքին Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Մասիս, Մխչյան, Մրգանուշ,

«Այս շենքի այսպես ասած տերը՝ պետությունը, հայտարարել է որ ԳԱԱ-ի շենքը երբեք չի վաճառվելու ոչ մեկին». Ռադիկ Մարտիրոսյան

Անցյալ տարի այս օրերին ԳԱԱ շենքի վաճառքի հետ կապված մտահոգություններ կային, այդ հարցը փակվա՞ծ է՝ Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Դա էլի դուք եք տարածում, որովհետեւ պաշտոնյայի կողմից չենք լսել, թե այս շենքը կարող են բան անել»:

Ուշ գիշերով  քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից

Մարտի 28-ին, ժամը 02:09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է 1980 թ. ծնված Ա. Ե.-ի ինքնասպանության

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում

Մարտի 28-ին, ժամը 17:19-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրին պատկանող հանդամասում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:02-ին, մարվել՝ 23:47-ին: Անտառածածկ տարածքում (մոտ 700 քմ) այրվել են 7

Հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան իրենց ձայնը լսելի դարձնելու ԱԺ ամբիոնից

Հայտարարություն խորհրդարանական լսումների վերաբերյալ Այսօր` մարտի 28-ին, կայանալու են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի խորհրդարանական լսումները։ Հասարակական մի շարք կազմակերպություններ արդեն հայտնել են լսումները խորհրդարանում անցկացնելու պահանջը: Չնայած դրան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը որոշել են քննարկումը կազմակերպել

Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 2

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Անցյալ շաբաթ ես ներկայացրեցի Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1993 թ. ընդունած չորս բանաձևերից երկուսի խեղաթյուրումները, իսկ այժմ կներկայացնեմ մնացած երկուսը. Հատվածներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 բանաձևից, որն ընդունվել է 1993 թ. հոկտեմբերի 14-ին.  «Կոչ է անում շահագրգիռ կողմերին հրադադարը դարձնել մշտական ու արդյունավետ, որը հաստատվել է

ԱՍԵԿՈՍԵ

Ալիեւի ելույթները գնալով սաստկանում եւ անմարդկային են դառնում: ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Ազգի զավակները» լիքն են, քաղաքացիները՝ քիչ

Մեր խնդիրներից մեկն այն է, որ մենք չգիտենք, թե որոնք են մեր այն իրավունքները, որոնց համար արժե պայքարել, եւ որոնք են, որ ընդհանրապես իրավունքների շարքին չեն պատկանում: Օրինակ՝ հայկական ֆեյսբուքում պայքար են մղում ոստիկանական գունդը զենքով գրավելու իրավունքի համար՝ հանուն սպանելու, պատանդ վերցնելու, մեքենաներ վառելու իրավունքի: Այդ դեպքում կարելի է վերցնել Քրեական օրենսգիրքը եւ այնտեղ

Ֆաբիանո Կարուանան նվաճեց Մագնուս Կարլսենին ձեռնոց նետելու իրավունքը

Բեռլինում այսօր ավարտվեց հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներ: Եզրափակիչ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին եւ ինը միավորով պայքարն ավարտեց միանձնյա առաջատարի դերում՝ նվաճելով աշնանը շախմատային թագը վիճարկել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոի հետ եւ 4,5 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Աշոտ

Սկանդալ «Սան Ռեմո-ջունիոր» երգի մրցույթի Հայաստանի ընտրական փուլում

ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում մարտի 19-ին զետեղվել , այժմ էլ  այնտեղ առկա է «Սան Ռեմոյի պատանեկան մրցույթին Հայաստանից կմասնակցեն Համլետ Բադալյանը ( Դիլիջան) եւ Գոռ Հարությունյանը ( Իջեւան )» վերնագրով հոդված, ուր նշված է.  « Հայաստանը միացել է SanremoJunior մրցույթին եւ  անցկացրել «ՍանՌեմո» երգի միջազգային 9-րդ մրցույթի հայաստանյան ընտրությունները: Մարտի 14-ին Երևանի Առնո Բաբաջանյանի

Արթուր Պետրոսյան. «Սա մեր վերջին ստուգողական խաղն էր, հաջորդները լինելու են արդեն նախապատրաստական»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լիտվայի հետ ընկերական խաղում այսօր նվազագույն 0:1 հաշվով պարտություն կրեց: Հետխաղային մամուլի ասուլիսում մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նշեց, որ ինքը գոհ չէ իր սաների այսօրվա մրցելույթից, թեեւ ամեն բան արվեց պարտությունից խուսափելու համար: Հանդիպման ընթացքում մարզիչը մի քանի անգամ փոխեց խաղային սխեման, կատարեց սահմանված բոլոր փոփոխությունները: «Մեր ամենամեծ խնդիրն

Կայացավ «Արտավազդ» հերթական մրցանակաբաշխությունը (ֆոտոշարք)

1996 թվականին հիմնադրված «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը` նվիրված թատրոնին, ամեն տարի անցկացվում է Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին: Այս տարի այն նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Այս տարի մրցանակները բաշխվեցին հետեւյալ կերպ. «Լավագույն դերասանուհի»` Տաթև Ղազարյան` «Սովորական օր» ներկայացման համար: «Լավագույն դերասան»` Ավո Խալաթյան («Ռևիզոր») և  Միքայել Վաթինյան («Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից») «Լավագույն երիտասարդ դերասանուհի»` Ջեմմա Աղամյանը` «Երկնագույն շան

«Ազդարարվեց 60 հոգանոց «քաղաքական-քաղաքացիական սրամտություններով» օրակարգ ձեւավորելու անհնարինության սկիզբը». Նարեկ Սամսոնյան

«Ոստիկանների հետ բախումների գնով մի քանի հարյուր մարդ ավել փողոց բերելը հիմնական գործիքաշարի անբաժանելի մասն է», նկատում է Նարեկ Սամսոնյանը Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու համար բողոքի երթ իրականացրեցին «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության անդամները, որը սակավամարդ էր եւ անգամ այս միջոցառմանը երթն ուղեկցող ոստիկաններ չկային: Ի՞նչն է հանգեցրել իշխանության գործելաոճի փոփոխությանը, ինչո՞ւ անգամ ոստիկանները չէին ուղեկցում

«Նախատեսվում է ավելացնել ՀՀ ԶՈՒ հարվածային և կրակային խոցման հեռավորությունը, ստեղծել ռազմավարական հետախուզության նոր համա­կարգ». ՊՆ փաստաթուղթ

Մարտական հերթապահության համակարգի կատարելագործումը նպա­տակ է հետապնդում նաև բարձրացնել մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության աստիճանը, ինչը ենթադրում է մարտական հենակետե­րի լրացուցիչ ինժեներական կահավորում

Ողբերգությունը որպես օրինաչափություն կամ՝ Հայաստանի գլխավոր սպառնալիքը

Ռուսաստանի Կեմերովոյում ծավալված դրաման շատ հեռուն է տանելու: Այս մարդկային խորը ողբերգությունը սկիզբ առավ պատահական գործոնից, որի խորքում առկա են մի շարք համակարգային օրինաչափություններ: Իհարկե, այս ամենի մասին առաջին հերթին պետք է ռուս հասարակությունը հոգ տանի, մանավանդ, երբ խոսքը գնում է եւ գնալու է կարծես պարզ բաների մասին: Եվ չէինք անդրադառնա դրան, եթե Ռուսաստանն իրենով

Բակո Սահակյանը հանձնարարել է ծառայողական հետաքննություն իրականացնել Ասյա Խաչատրյանի հայտարարության հիման վրա. «Արմենպրես»

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ոստիկանության ղեկավարությանը ծառայողական հետաքննություն իրականացնել ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի հայտարարությունների կապակցությամբ: Այդ մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Խաչատրյանի պնդումներին` Արցախում ոստիկանների կողմից իր նկատմամբ ապօրինությունների կատարելու վերաբերյալ: «Այն ինչ եղել է, բոլորս իմացանք սոցիալական կայքերի միջոցով: Անկախ նրանից՝ անձը Արցախի, Հայաստանի, թե այլ

«2018-2024 թթ. ՀՀ-ն կընդլայնի ռազմավարական հարաբերությունները ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ». ՊՆ փաստաթուղթ

Միաժամանակ կզարգացնի անվտանգության ոլորտում գործընկերային հարաբերությունները ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական և այլ երկրների հետ

ՎՊ բացահայտում. ձեւական ընկերություն են բացել եւ օգտվել մատչելի  գյուղտեխնիկայի պետական ծրագրից

Ըստ Վերահսկիչ պալատի` պետական արտոնյալ ծրագրից օգտվելու համար «արագի մեջ» ընկերություն են հիմնել   

Ինչպե՞ս էին իրենց դրսեւորում Կեմերովոյի իշխանությունները` աղետալի հրդեհից հետո

Կեմերովոյի փոխնահանգապետը ծնկաչոք ներողություն խնդրեց զոհերի հարազատներից:

Դերասաններն ամենաշատն ունեն ուշադրության եւ բավարար աշխատավարձի կարիք

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: Այն հիմնադրվել է 1961 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Թատրոնի միջազգային ինստիտուտի IX կոնգրեսի ժամանակ: Aravot.am-ը զրուցել է Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ դերասաններից մի քանիսի հետ: Փորձել  ենք պարզել, թե ի՞նչ է իրենց համար թատրոնը, եւ այսօր ի՞նչ խնդիրներ ու ինչի՞ կարիք ունեն դերասանները:

Դանակահարություն Արագածոտնում. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Ոսկեվազ գյուղում տեղի ունեցած դանակահարությունը. մեղադրանք է առաջադրվել 1983թ. ծնված տղամարդուն: 2018թ. մարտի 22-ին՝ ժամը 01:05-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի շրջանում կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչը՝ ծնված 1975թ.: Դեպքի առթիվ  ՀՀ  ՔԿ Արագածոտնի մարզային

Նախագահն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնին: Հանրապետության Նախագահը նշել է, որ ուրախ է Հայաստանում կրկին հյուրընկալելու նախարար Ժան Ասելբորնին՝ մի մարդու, ում ջերմ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, ինչպես նաև անաչառ և սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին հուզող հարցերի շուրջ, թույլ են տալիս

Թևան Պողոսյան.«Ալիևը ամենաանկանխատեսելին է, ինչը նշանակում է, որ մենք պետք է զգոն եւ ուշադիր լինենք` սադրանքի չտրվելու համար»

Մեր տարածաշրջանը գտնվում է վտանգավոր ժամանակահատվածում, մարտահրավերների տեսակների փոփոխմամբ: Խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերի մասին` ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը մեկնաբանում է հարևան երկրի՝ Թուրքիայի քայլերը, որն ամեն օր նախաձեռնում է ռազմական գործողություններ Միջին Արևելքում և դրանով փորձում է իր դիրքերը ամրապնդել: Վերջինս թիրախավորել է քրդերին, ովքեր Իրաքում փորձում են անկախություն հռչակել: «Աֆրինից հետո շատ

ԱԻՆ-ի Հակահրդեհային տեսչությունը մայրաքաղաքի մոլերում ստուգումներ է անում. «ՀԺ»

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում՝ մարտի 25-ին բռնկված հրդեհը զգոնացրել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Մարտի 26-ից ԱԻՆ-ի Հակահրդեհային տեսչությունը մայրաքաղաքի մոլերում ստուգումներ է անում, պահանջում թերությունները վերացնել: ՀԺ-ին հայտնի դարձավ, որ ԱԻՆ-ը մարտի 26-ին ստուգումներ է իրականացրել ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Ռիո» ժամանցաառեւտրային կենտրոնում: ԱԻՆ Հակահրդեհային տեսչության

Քննարկվել է Մոսկվայի պետական  համալսարանի Երևանի մասնաճյուղում հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների  վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում, այցելել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, որի ընթացքում  հանդիպում է ունեցել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության բնագավառում հայ-ռուսական համագործակցությանը, միջբուհական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի  պետական  համալսարանի  Երևանի մասնաճյուղի գործունեության արդյունավետության

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031