Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազդարարվեց 60 հոգանոց «քաղաքական-քաղաքացիական սրամտություններով» օրակարգ ձեւավորելու անհնարինության սկիզբը». Նարեկ Սամսոնյան

Մարտ 27,2018 22:30

«Ոստիկանների հետ բախումների գնով մի քանի հարյուր մարդ ավել փողոց բերելը հիմնական գործիքաշարի անբաժանելի մասն է», նկատում է Նարեկ Սամսոնյանը

Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու համար բողոքի երթ իրականացրեցին «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության անդամները, որը սակավամարդ էր եւ անգամ այս միջոցառմանը երթն ուղեկցող ոստիկաններ չկային:

Ի՞նչն է հանգեցրել իշխանության գործելաոճի փոփոխությանը, ինչո՞ւ անգամ ոստիկանները չէին ուղեկցում նշված նախաձեռնության երթը, հարցրեցինք «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին:

«Այդ նախաձեռնության կողմից անցկացված երթին մասնակցող քաղաքացիների թիվը եւս մեկ անգամ խոսուն վկայությունն է նրա, որ ներկայումս հասարակությանը (անգամ կուսակցական շահեր չունեցողներին) պոպուլիզմով մոբիլիզացնելն ուղղակի անհնարին է:

Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը

Իսկ տվյալ երթի ընթացքում ոստիկանական վերակարգի բացակայությունն ընդամենը վկայում է այն մասին, որ քաղաքական իշխանությունն անգամ այստեղ մարտավարական առումով մի քանի քայլ առաջ է: Եթե ուշադիր հետեւեք երթին հաջորդած մեկնաբանություններին, շատերն ուղղակի հիասթափված էին ոստիկանական վերակարգի բացակայությունից, անգամ եղան առավել ազնիվները, որոնք խոստովանեցին, որ ոստիկանների բացակայությունն ընդամենն արվել էր նրա համար, որ բախումներ չլինեին եւ դրա արդյունքում մյուս հավաքն առավել բազմամարդ չլիներ: Ոստիկանների հետ բախումների գնով մի քանի հարյուր մարդ ավել փողոց բերելը վաղուց մեր քաղաքացիական դաշտի հիմնական գործիքաշարի անբաժանելի մասն է կազմում, եւ այդ երթի ժամանակ պարզվեց, որ իշխանությունները սկսել են նաեւ դա հաշվի առնել: Կարճ ասած, այդ օրը իշխանությունների կողմից դասական «քաղաքական ջիուջիցուի» կիրառմամբ ազդարարվեց 60 հոգանոց «քաղաքական-քաղաքացիական սրամտություններով» օրակարգ ձեւավորելու անհնարինության սկիզբը», նշեց մեր զրուցակիցը:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք մարտի 28-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031