Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան.«Ալիևը ամենաանկանխատեսելին է, ինչը նշանակում է, որ մենք պետք է զգոն եւ ուշադիր լինենք` սադրանքի չտրվելու համար»

Մարտ 27,2018 18:59

Մեր տարածաշրջանը գտնվում է վտանգավոր ժամանակահատվածում, մարտահրավերների տեսակների փոփոխմամբ: Խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերի մասին` ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը մեկնաբանում է հարևան երկրի՝ Թուրքիայի քայլերը, որն ամեն օր նախաձեռնում է ռազմական գործողություններ Միջին Արևելքում և դրանով փորձում է իր դիրքերը ամրապնդել: Վերջինս թիրախավորել է քրդերին, ովքեր Իրաքում փորձում են անկախություն հռչակել:

«Աֆրինից հետո շատ փորձագետներ նշում են, որ հաջորդ քաղաքները կարող են լինել Սիրիայի հայաբնակ քաղաքները, ինչը նշանակում է, որ նաև մեզ համար խնդիրներ կարող են առաջանալ: Իսկ Ադրբեջանը գտնվում է մի հետաքրքիր ժամանակահատվածում, երբ այնտեղ ընտրություններ են սպասվում: Բնականաբար, Ալիևը ամենաանկանխատեսելին է, ինչը նշանակում է, որ մենք պետք է զգոն եւ ուշադիր լինենք սադրանքի չտրվելու համար»:

Ըստ Թ. Պողոսյանի` զգոնությունը հատկապես կարևոր է տոների ժամանակ, քանզի Ադրբեջանը հենց այդ ժամանակահատվածներում է սկսում սահմանին լարվածություն առաջացնել:

Խոսելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի` ԱՄՆ այցի մասին՝ Թ. Պողոսյանը, ով ժամանակին եղել է Արցախի ներկայացուցիչ ԱՄՆ-ում, հաջողված է համարում այդ քայլը:

Անդրադառնալով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հայտարարությանը, նա ասաց. «Այսօրվա դրությամբ հասկանալի է Զատուլինի հայտարարությունը, նա միշտ է եղել պրոհայկական տեսակետ ունեցող, մի կողմից օբյեկտիվ իմաստով, պատմաբանը բնականաբար խոսում էր ազնվության տեսակետից: Նրա ասածները մենք պետք է ընդունենք միայն ի գիտություն: Եթե արդեն ասում են նման բան, ուրեմն ամբողջ ռուսական պետական համակարգը իրենց տվել է «դաբրոն» ՝ այդ տեսակի հայտարարություն անելու: Ինչը նշանակում է, որ հարցը քննարկվել է, մոտեցումն էլ՝ որոշվել»-ավելացնում է նա:

Նշենք, որ Կոնստանտին Զատուլինն ասել էր, թե  Ռուսաստանը 2016-ի ապրիլից հետո հետևություններ է արել: Վերջինս, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքների մասին, հորդորել էր դրանց լուրջ չվերաբերվել:

 

Սոնա Շահվերդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031