Օրվա լրահոսը

Կայացել է ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Նիստը քննարկել է կուսակցական-կազմակերպչական հարցեր։ Քաղաքական խորհուրդը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով,  ընտրել է  կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար եւ քաղաքական խորհրդի հինգ փոխնախագահներ։ ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը,

Նիկոլ Փաշինյան. «Էդուարդ Շարմազանովը չի կարող ինձ հետ «դու»-ով խոսի»

Փաշինյանին վրդովվեցրեց Շարմազանովի «Դու»-ով դիմելաձեւ

Մասիս Մայիլյանն ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի վարչության անդամ Հանս-Յոխեն Շմիդթին

Մարտի 26-ին  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի վարչության անդամ, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին։ Հանդիպմանը ԱԳՆ ղեկավարն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև Արցախում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքին և արտաքին կապերի հաստատման և ընդլայնման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումներին։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ

Նիկոլ Փաշինյան. «ԱԺ ընտրությունները եղել են ապօրինի»

ՔՊ-ն, ըստ Փաշինյանի, պայքարում է ընտրակաշառքով ձեւավորված իրավիճակի դեմ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվում է միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մարտի 26-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող միջազգային օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ելենա Կնյազևան, բարձրաստճան սպաներ, հյուրեր: Շնորհավորելով օլիմպիադայի եզրափակիչ փուլի մեկնարկի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության

«Հովհաննես Սահակյանը չի առաջնորդվում ծանոթ-բարեկամ սկզբունքով»

ՍԱՊԾ պետի մամուլի խոսնակի պարզաբանումը

«Դեղը տանձ չէ ու առողջապահության նախարարությունը ինչ-որ մի Նազիկ տատի բոստանը չէ». ԱԺ-ում կոշտ քննադատում են Ալթունյանին

«Այն քաղաքականությունը, որ վարում է առողջապահության նախարարությունը, ընդունելի չէ եւ եթե լինեին ստալինյան ժամանակները եւ սաբոտաժի հոդվածը, այդ նախարարության աշխատակիցների 99 տոկոսը պետք է հայտնվեին փակի տակ՝ այդ հոդվածով»:

ԵԱՏՄ և ԵՄ հետ գործընկերային հարաբերությունների համադրմամբ բարենպաստ միջավայր է ստեղծվել. ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողով

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 21-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը, ներքին և արտաքին ճակատների վրա առկա մարտահրավերները, արձանագրում է. Սահմանադրական փոփոխություններից բխող պետական կառավարման համակարգի փոփոխությունները և համապատասխան օրենսդրական կարգավորումները անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծել մեր պետականության կայուն զարգացման համար։ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության հիմնախնդիրը շարունակում է մնալ հիմնական օրակարգ և թելադրում է առաջնահերթ

«Թեկուզ Հայրենիքից հեռու՝ մենք մեր համայնքներում պետք է ստեղծենք մեր Հայաստանը»

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Թադե Քարամյանին

Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ներկայիս և նախկին ղեկավարներին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա.Մանուչարյանին և նախկին ղեկավար Հ.Հովհաննիսյանին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային

Հայաստանի կառավարությունը առաջին անգամ պետք է ՄԻԵԴ-ին պատասխան ներկայացնի դիմողի ՄԻԵԴ դիմելու իրավունքի խոչընդոտներ հարուցելու հիմքով

06/03/2018թ.-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել պրն. Արամ Հակոբյանի դիմումը (փաստաբաններ Տիգրան Գրիգորյան եւ Դավիթ Գյուրջյան), որով դիմողի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի եւ նրա կալանքի համար հիմքերի «բավարար» եւ «վերաբերելի» լինելու մասին հարցադրումներից բացի, Հայաստանի կառավարությունը առաջին անգամ է, որ պետք է Դատարանին պատասխան ներկայացնի ՄԻԵԿ 34 հոդվածով նախատեսված իր պարտականության կատարման մասով՝ դիմողի ՄԻԵԴ դիմելու

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Երկար դեգերումներից հետ Լևոն Վարդանը «վերադարձավ» Հայաստան իր աշխատությունների ու գրքերի տեսքով»

Հրանուշ Հակոբյանը մասնակցել է բեյրութահայ գրող, պատմաբան Լևոն Վարդանի անձնական գրադարանի բացմանը

ԱՄՆ-ը և ԵՄ-ը արտաքսել են տասնյակ ռուս դիվանագետների

Վաշինգտոնը որոշում է կայացրել ԱՄՆ-ից արտաքսել 60 ռուս դիվանագետների՝ կապված Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը: Այսօր ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ արտաքսում է 4 ռուս դիվանագետների: Ռուսաստանի դեմ դեմարշին ե միացել նաև Ֆրանսիան, Լեհաստանը և Կանադան:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուներն այցելել են Սփյուռքի նախարարություն

Մարտի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի («ՋԱՀ») խորհրդի նախագահ Սոս Սահակյանին,  խորհրդի անդամներ, գործարար Մնացական Գասպարյանին (Մոսկվա), գործարար Աղասի Սահակյանին (Սանկտ-Պետերբուրգ), բարերար Քաջիկ Նուրիջանյանին (Երևան), գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանին, գործադիր տնօրենի իրավական և ֆինանսական հարցերով տեղակալ Սամվել Մկոյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց նրանց ազգանվեր և հայապահպան գործունեությունը, նախանձախնդիր վերաբերմունքը Ջավախքի

«Գործարքն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչի արդյունքում քաղաքապետարանի աշխատակիցներին բաժանվել է շուրջ 16 000 դոլարին համարժեք գումար»

26.03.2018 թվականին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեղեկատվություն ստանալու հարցումով դիմել է «ԵՐԵՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ հասարակական կազմակերպություն (ՀԿ) ղեկավար Տարոն Մարգարյանին և «ԵՐԵՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ հասարակական կազմակերպություն (ՀԿ) տնօրեն Աշոտ Ղազարյանին: Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրել է  տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին՝ «ԵՐԵՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ հասարակական կազմակերպություն (ՀԿ) կանոնադրության պատճենը: Պայմանագրի պատճենը,

Գողություն դեղատնից (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող դեղատներից մեկից գողություն կատարած անձի ինքնությունը: 2018թ. մարտի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 28-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Կոմիտասում գործող դեղատներից մեկից  հափշտակել  է  խնամքի միջոց: Դեպքի առթիվ 

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ընդունել է 2009-2012թթ.-ին Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին: ԱՀ պետական նախարարը ողջունել է գերմանացի դիվանագետին հերթական այցի կապակցությամբ՝ նշելով, որ բարձր է գնահատում Արցախի հետ նրա ունեցած անշահախնդիր բարեկամությունը: Հանս-Յոխեն Շմիդտի խնդրանքով՝ Ա. Հարությունյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական բնագավառում վերջին զարգացումները,

Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ կազմակերպության նախագահն այցելել է Սփյուռքի նախարարություն

Մարտի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ  (ԱՀՀՀ) կազմակերպության նախագահ, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանին և ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվո նախագահ Ռուբեն Քեշիշյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց ազգային գործիչների՝ Արգենտինայի հայ համայնքի պահպանմանն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հայանպաստ գործունեությունը, պատշաճ ուշադրությունը լեզվի և ինքնության

«Արթուր Բաղդասարյանին նախկինում «ատամներով պաշտպանող» 5 կուսակցությունները համաձայն են ինձ հետ». Արմենուհի Ղազարյան

Պետռեգիստրում հարցում արեցի ու պարզեցի, որ այդ տասնյակ կուսակցությունների մի մասն է միայն միավորվել: Իմ կուսակցության անունը չկար

Էմանուել Մակրոնը՝ Արմեն Սարգսյանին. «ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր դինամիկա է հաղորդում, որը կարտահայտվի երկու երկրների միջեւ ներդրումների եւ առեւտրատնտեսական հարաբերությունների վերելքով»

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

Պլանային ջրանջատում Երևանի Կենտրոն, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 29-ին ժամը 10։00-ից մինչև մարտի 30-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Երևանի 1․ Կենտրոն վարչական շրջանի՝ Կիլիկիա թաղամասի, Գրիգոր Լուսավորչի, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Գետառի փողոցների, Արշակունյաց փող․ 1-34, Պարոնյան փող․ 1-15, Ագաթանգեղոս փող․ 1-6 համարների, Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից կառույցների և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի,

Մարզպետարանները դեռ հաշվում են ուժեղ քամին ֆինանսական որքան վնաս է պատճառել

Ուժեղ քամու հետեւանքով հասցված վնասի չափը դեռ պարզ չէ

«Երբ մարդը հացի խնդիր է լուծում, նրան թատրոն բերելը բարդ գործ է». Ագնեսա Շահնազարյան

Թատրոնի օրվան ընդառաջ այսօր «Ազդակ» լրագրողական ակումբը անդրադարձել էր մարզային թատրոններին: Ասուլիսի հյուրերն էին Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը եւ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանը: Բանախոսները խոսեցին թատրոններում առկա խնդիրների, ինչպես նաեւ՝ ձեռքբերումների մասին: «Մեր հիմնական խնդիրներից մեկը տանիքի վերանորոգման հարցն էր, ինչը կարճ ժամանակում

Կարեն Բեքարյանը եւ Արտակ Զեյնալյանն անդրադարձել են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին. «Սա մեր տրամաբանության մեջ որպես բիզնես գործարք չի ընկալվում»

Մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որը համանախագահել են Արմեն Աշոտյանը եւ Կոնստանտին Զատուլինը: Բացելով նիստը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խորին ցավակցություն է հայտնել ռուս գործընկերներին՝

«Մանուշակ» մանկապարտեզում պատանդառության և մանկապարտեզի աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ քննված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 2017թ. հոկտեմբերի 30-ին պատանդառության և մանկապարտեզի աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2017թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 16-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն մտել է Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա տեղակայված <Մանուշակ> մանկապարտեզի վարչական

«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց քիկբոքսինգի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնությունը

Պայքարի ավարտին մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Արշակյանը Aravot.am-ի հետ զրույցում գոհունակություն հայտնեց մասնակիցների ցուցադրած մենամարտերի ընդհանուր մակարդակից: «Այս ժամանակահատվածի համար մակարդակը բավարար է: Հատուկ ուզում եմ նշել, որ Երեւանի, հանրապետության մարզերի ու Արցախի ակումբները ներկայացնող մարզիկների մեջ որակական տարբերություն գրեթե չկա: Դա ուրախալի է: Ծոցատետրումս նշում եմ առավել աչքի ընկածների անունները, որոնք հրավիրվելու են

Կեմերովոյում հրդեհի մասին ազդանշան ստանալուց հետո անվտանգության աշխատակիցն անջատել է ազդանշանային համակարգը

Կրակի օջախի հարևանությամբ եղել է 3 կինոսրահ, որոնցում մարդիկ արգելափակված են մնացել և զոհվել: Ենթադրաբար կինոթատրոնի աշխատակիցները կողպել են սրահի դռները, որպեսզի մարդիկ առանց տոմսի ներս չմտնեն:

Պատշաճ տեսքի բերել Սարյանի պուրակի տարածքը, Կոնսերվատորիայի հարակից այգին, ինչպես նաև Օղակաձև զբոսայգին. Երեւանի քաղաքապետի հանձնարարականը

Տարոն Մարգարյան. «Յուրաքանչյուր տնտեսվարող պետք է գիտակցի, որ հստակ պարտավորություններ ունի համայնքի նկատմամբ»

Արա Բաբլոյանը ցավակցել է ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

«Խոր ցավով տեղեկացանք Կեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մարդկային բազմաթիվ զոհերի մասին: Ընդունեք անկեղծ ցավակցություններ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Սգում ենք զոհվածների հարազատների եւ մերձավորների հետ միասին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական հեռագրերում: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031