Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Էդուարդ Շարմազանովը չի կարող ինձ հետ «դու»-ով խոսի»

Մարտ 26,2018 21:25

Այսօր «Հոդված 3» ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի կազմակերպած հանդիպմանն էր:

Aravot.am-ը պարոն Փաշինյանին հարց ուղղեց, որին Փաշինյանն, ըստ էության, խուսափեց պատասխանել: Մենք հետաքրքրվեցինք Փաշինյանից, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի օրերս արած հայտարարությանը. «Նիկոլ Փաշինյանը, որ ասում է`«սահմանադրական ճանապարհով, խաղաղ ճանապարհով», դա կեղծ եւ արհեստական օրակարգ է, որով մարդկանց թյուրիմացության մեջ է գցում: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր խմբակցության անդամներին չի կարողանում համոզել իր պայքարի ճշմարտացիության մեջ. ինչի՞ մասին է խոսքը»:

«Դու քաղաքական գործիչ ես, ԱԺ-ի ընտրությունների արդյունքներն ընդունել ես, ԱԺ-ում գործող խմբակցության ղեկավար ես, ԱԺ ղեկավար մարմնի`խորհրդի անդամ ես, մասնակցում ես ԱԺ նիստերին, շատ դեպքերում «կողմ» ես քվեարկում նաեւ իշխանության որոշ նախաձեռնություններին, բացեք եւ տեսեք`քանի՞ կողմ է քվեարկել վերջին նիստի ժամանակ, դու օգտվում ես Սահմանադրությամբ ձեզ տրված ինստիտուցիոնալ ընդդիմության լիազորություններից`հարցապնդում ես անում, հարց ես բարձրացնում, լսումներ ես անում: Այս ամենից հետո հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին`համակարգայի՞ն ընդդիմություն ես, թե՞ փողոցային ընդդիմություն»:

Ի դեպ, մենք ամբողջությամբ եւ բառացի մեջբերեցինք Շարմազանովի խոսքերը, որոնք լսելուց հետո Փաշինյանը բուն հարցին չպատասխանեց, նրան վրդովվեցրեց, որ Շարմազանովը «դու»-ով է դիմել Փաշինյանին:

«Էդուարդ Շարմազանովը այդ երբվանի՞ց է սկսել ինձ հետ «դու»-ով խոսել: Այստեղ են ասել՝ աշխարհ կանգնի՝ իջնող կա»:

Մեր դիտարկմանը՝ եթե, այնուամենայնիվ, անդրադառնաք Շարմազանովի մեղադրանքներին, Փաշինյանը պատասխանեց. «Այնուամենայնիվ, կգնաք կխմբագրեք, որտեղ Էդուարդ Շարմազանովն իմ մասին խոսելիս «դուք»-ով արտահայտվի: Ու, եթե դուք կամ ինքը չգիտի՝ Էդուարդ Շարմազանովը չի կարող ինձ հետ «դու»-ով խոսի»:

Մանարամասները շուտով՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Ի սէր Աստուծոյ – պարապ -սարապ նիւթերով մեր գլուխը մի ցաւցնէք –
    Եթէ աւելի կարեւոր նիւթ չունիք ,լաւ կ՛ընէք լռէք և մէկդի քաշուիք ;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031