Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը

Մարտ 26,2018 21:50

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Նիստը քննարկել է կուսակցական-կազմակերպչական հարցեր։ Քաղաքական խորհուրդը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով,  ընտրել է  կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար եւ քաղաքական խորհրդի հինգ փոխնախագահներ։

ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Արմեն Արզումանյանը։ Միքայել Մելքումյանը` ծրագրային-գաղափարական հարցերով փոխնախագահ, Սերգեյ Բագրատյանը` կուսակցական-կազմակերպչական հարցերով փոխնախագահ, Վարդան Վարդանյանը` տարածքային կառույցների հետ աշխատանքը համակարգող փոխնախագահ, Վահե Էնֆիաջյանը՝ երիտասարդության և կուսակցական կադրային ռեսուրսները համակարգող փոխնախագահ, Արմեն Արզումանյանը՝  արտաքին քաղաքական հարցերով փոխնախագահ։

ԲՀԿ քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031