Օրվա լրահոսը
Իսրայելում ՀՀ դեսպան է նշանակվելու Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Սմբատյանը. «Ժամանակ»
Շուտով Հայաստանը իր առաջին դեսպանը կունենա Իսրայելում: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այդ պաշտոնում կնշանակվի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Սմբատյանը, ով արդեն ունի դիվանագիտական աշխատանքի փորձ՝ 2002-2009թթ. զբաղեցրել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Երուսաղէմի պատրիարքութիւնը իրեն պատկանող կալուածներուն վերադարձը կը պահանջէ Թուրքիայէն. «Ասպարեզ»
ՊՈԼԻՍ.- Երուսաղէմի Նուրհան պատրիարքի անունով գործող փաստաբան Ալի Էլպէյօղլու նամակով մը բացատրութիւններ տուած է Երուսաղէմի պատրիարքութեան պատկանող, բայց ապօրէն կերպով գրաւուած ու երրորդ անձերու վաճառուած մօտաւորապէս հարիւր կալուածներու վերաբերեալ բացուած դատի ներկայ ընթացքին մասին։ «Թրքերէնով «Մարեագոփ» կոչուած հիմնարկութիւնը ¤«Մայր Յակո՞բ» ըսել կ՛ուզուի արդեօք) Երուսաղէմի պատրիարքութեան մէկ հիմնարկն է, որ կը գործէ Երուսաղէմի մէջ։ Այս հիմնարկը
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 24-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Հարավային Կովկասում Ռուսաստանը պետք է շարունակի Ադրբեջանին և Հայաստանին պահել «պատանդի» կարգավիճակում». «168 ժամ»
«Հարավային Կովկասում Ռուսաստանը պետք է շարունակի Ադրբեջանին և Հայաստանին պահել «պատանդի» կարգավիճակում: Կարծում եմ` այստեղ ևս Միացյալ Նահանգները կսկսի այլ կերպ դրսևորել իր քաղաքականությունը, որը գուցե խաղաղեցնի իրավիճակը Ղարաբաղյան տարածաշրջանում, բայց դրա համար նաև կողմերից է քաղաքական կամք անհրաժեշտ: Իրենք՝ հակամարտող կողմերը ևս, հակամարտության չկարգավորված կարգավիճակից օգտվել են, ներքաղաքական խնդիրներ են լուծել, չեն փորձել սահմանափակել
«Դիլիջան» ազգային պարկի հրդեհը մարվել է
Մարտի 23-ին` ժամը 18:02-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի դիմացի սարալանջին։ «Դիլիջան» ազգային պարկի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասի անտառապահից տեղեկություն է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկի «Ղուրդախ» կոչվող հանդամասում այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ, դեպքի վայրում են գտնվում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից. կրակը
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Նախիջեւանում Երեւանի չափով տարածք ենք վերահսկում, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան. «Հայկական ժամանակ»
Նախիջեւանում Երեւանի չափով տարածք ենք վերահսկում, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը: Այս մասին մեզ հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Երկու օր առաջ նա հայտարարել էր Նախիջեւանում 20 հազար հեկտար տարածքի նկատմամբ հայկական կողմի վերահսկողության մասին: Միհրան Հակոբյանը նշել է, որ Նախիջեւանում պաշտպանական բալանսի լուրջ փոփոխություն է եղել, իսկ, օրինակ, Լելե Թեփեի բարձրունքի գրավումը
Սիրիահայը կարող է արյունալի խառնաշփոթի մեջ գտնվող Սիրիայից «տեղեկանք» բերել բանակային ծառայություն անցած լինելու մասին. «Ազգ»
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկքաղաքացու պարտականություններին ու պատասխանատվությանը, ճչացող հակասություններ են երեւան գալիս նաեւ այստեղ, օրինակ` զինվորական պարտադիր ծառայության հարցում: Դա հատկապես երեւում է զինվորական տարիքում գտնվող սիրիահայերի պարագայում, որոնց համար գործում են ըստ օրվա պահանջի ընդունված ենթաօրենսդրական ակտեր: Օրինակ` նրանք կարող են արյունալի խառնաշփոթի մեջ գտնվող Սիրիայից «տեղեկանք» բերել բանակային ծառայություն անցած լինելու
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Հագին շորեր նախշուն-սիրուն: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Էս «Առավոտ» թերթը շատ եմ սիրում:
Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկում
Մարտի 23-ին` ժամը 18:02-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի դիմացի սարալանջին։ «Դիլիջան» ազգային պարկի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասի անտառապահից տեղեկություն է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկի «Ղուրդախ» կոչվող հանդամասում այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ, դեպքի վայրում են գտնվում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից. կրակը
Փող հաշվելու տեղը սեփական գրպանն է
Իմ պատանեկության տարիներին կային, այսպես կոչված, «ցեխավիկներ»՝ այն ժամանակվա կիսաօրինական գործարարներն էին: Այդ մարդկանց մեջ կային սուր զգացողությունների սիրահարներ, որոնք խորովածի կրակը վառում էին 25 ռուբլանոցով՝ դա, օրինակ, իմ «լենինյան թոշակի» մեկ քառորդն էր: Իհարկե, այդ մարդիկ գործում էին գեղեցիկի ու պատշաճի մասին իրենց պատկերացումների շրջանակներում: Բայց երբ նրանց վարքը քննարկվում էր չափից դուրս բուռն
Հայաստանի պարային զույգը 22-րդն է աշխարհի առաջնության կարճ ծրագրում
Միլանում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում այսօր կարճ ծրագրով հանդես եկան պարային զույգերը: Հայաստանը ներկայացնող Թինա Գարաբեդյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը կարճ ծրագրի կատարումից հետո զբաղեցրեց 22-րդ տեղը եւ չմտավ եզրափակիչ անցած 20 լավագույնների մեջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մուրացկանությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են տեղափոխվել 16 անչափահասներ
Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերմամբ ու նրանց խնդիրների լուծմամբ զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության, տարածքային բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների պետերը, առողջապահության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Աշխատանքային խմբի նիստին իր բացման խոսքում ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը խոսեց մուրացկանությամբ
Ավագանու նիստը փակելը ԶԼՄ-ների առջեւ լուրջ մարտահրավեր է. «Ա1+» (Տեսանյութ)
Լրագրողների մուտքը Երեւանի ավագանու նիստերի դահլիճ արգելվեց։ Աժ-ն փոփոխեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը։ «Լուրջ սահմանափակումներ: Իրենց իսկ անվանած կարգավորումներ է առաջարկում լրագրողների աշխատանքը ավագանու նիստի լուսաբանման ընթացքում: Ամենամեծ վտանգն է, որը չի համատեղվում ժողովրդավարության հետ»,- «Ա1+»-ին ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը փաստում է՝ առաջին ընթերցման ժամանակ
Դիլիջան-Սեւան թունելում զգուշացնող կոչը ինչո՞ւ է միայն ռուսերեն հնչում
Նախկինում այն հնչել է նաեւ անգլերեն
Հաճախակի են դարձել տարբեր օգտատերերից ստացվող բողոքներն առ այն, որ սոցիալական ցանցերում գտնվող իրենց անհատական էջերին հասանելիություն են ստացել այլ անձինք
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնում է. «Վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել տարբեր օգտատերերից ստացվող բողոքներն առ այն, որ սոցիալական ցանցերում գտնվող իրենց անհատական էջերին հասանելիություն են ստացել այլ անձինք, ծանոթացել իրենց անձնական նամակագրությանը, փոխել գաղտնաբառը։ Ուստիեւ հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրինակ գործողություններն իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ։ «Համակարգչում, համակարգչային
Ամփոփվել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները
Մարտի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի արդյունքները: Ամփոփիչ նիստին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բարձր են գնահատել հնգօրյա հավաքին ներգրավված անձնակազմի կարողությունները մարտական գործողությունների պլանավորման, առաջադրված ուսումնական մարտական խնդիրների լուծման և որոշումների ընդունման առումով։ Ամփոփման
Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հայաստանում էր ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը
Մարտի 20-ից հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, Լեհաստանի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ: Այցի նպատակն է ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության և ռազմաուսումնական հաստատությունների հետ 2017թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը և փոխգործակցության հետագա ուղիների
Վոլոդյա Ավետիսյան. «Այս իշխանությունները հայեցի չեն, պետականամետ չեն»
«Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքին ելույթ ունեցավ Ազատության հրապարակում նստացույց անող Վոլոդյա Ավետիսյանը: «Այս իշխանությունները ժողովրդին հասցրել են թշվառության, քանի որ հայեցի չեն, պետականամետ չեն…Ասում են նստացույց մի արեք, ասում ենք` պետություն ենք կորցնում, ասում են ձեր գործը չի…»,-հայտարարեց նա: Նրա խոսքերով. «ՀՀՇ-ականների մեծ մասը կոմունիստական գործակալներ են, իսկ մաքուր մարդիկ վաղուց դուրս
Շամլուղի անտառպետության 1-ին պահաբաժնում իրականացվել են ապօրինի ծառահատումներ
«Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժնում ապօրինի հատվել է 68 հատ ծառ. առաջադրվել են մեղադրանքներ
«Ծռերից» մեկի եղբայրը երիտասարդներին կոչ արեց տեր կանգնել երկրին
Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքին հանդես եկավ նաեւ Դավիթ Եղիազարյանը, որը «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանի եղբայրն էր: «Ազատ անկախ Հայաստանին հասնելու համար պետք է ստեղծել նոր համակարգ, որը հիմնականում պետք է ստեղծել երիտասարդության շնորհիվ… Ցավոք, Հայաստանում կա մթնոլորտ, որի պատճառով իշխանությունը ստորացրել է ժողովրդին, մինչդեռ իշխանությունը պետք է ծառայեր ժողովրդին»: Նա
«Իսկ երբ սկսում էիք ղարաբաղյան շարժումը, վստա՞հ էիք, որ ամեն ինչ լավ է լինելու». Սերժ Սարգսյանի հռետորական հարցը Վազգեն Մանուկյանին
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ
Ալբերտ Բաղդասարյան. «Սվիտալսկու աչքերին փառ կքաշեն»
Մարտի 23-ին Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքին Ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ երեք նախագահներ են փոխվել ու գնալով Հայաստանում կյանքն ավելի է վատացել: Նրա խոսքով, պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը պետք է մեկ-երկու տարի ղեկավարելով Հայաստանում վերականգնի սահմանադրական կարգը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հերթական ժամկետին, Ալբերտ Բաղդասարյանն
Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանը մարտի 1-ի շահառու է, Քոչարյանը` պատասխանատու»
Մարտի 23-ին Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքին Ճակատի անդամ Պետրոս Մակեյանը եւս անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանի ու Գեւորգ Սաֆարյանի դատավարությանը: Նրա ձեւակերպմամբ, ստալինյան ոճով են այլախոհների նկատմամբ գործողություններ իրականացվում: «Հայաստանում չկա արդարադատություն, կա վրեժխնդրություն տղաների նկատմամբ: Դա բացատրվում է մեկ բանով. Ժիրայրի տեսակից վախենում են: Ժիրայրը բացահայտվեց հողերը հանձնելու մտադրությունը, ինչը չէին
«Մենք կարեւորում ենք երիտասարդների ներուժի ճիշտ ուղղորդումը մեր երկրի զարգացման գործում». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 23-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Նոր քաղաքական մշակույթ» խորագիրը կրող ծրագրին մասնակցող երիտասարդներին, որոնք ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը: Ողջունելով երիտասարդներին` Արմեն Աշոտյանը կարեւորել է նրանց այցն Ազգային ժողով՝ նշելով, որ որքան բաց լինի խորհրդարանը հասարակության, երիտասարդության համար, այնքան կդառնա հանրային վստահություն վայելող
Արմեն Հովհաննիսյան. «Խիյարը չի կարող ամեն ձեւով չաճել»
Մարտի 23-ին Ազատության հրապարակում մեկնարկեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքը։ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Արմեն Հովհաննիսյանը ողջունեց Ազատության հրապարակում նստացույց անող Վոլոդյա Ավետիսյանին. «Վոլոդյայի նման մարդկանց շնորհիվ է մեր երկիրը գոյատեւում, շնորհակալ ենք նման մարդկանցից»: Ապա հավելեց. «Մենք պետք է կարողանանք վերջապես մեր տան գլխին նստած հրեշից հրաժարվել: 20 տարի մեր համբերությունը,
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունեց Հայաստանի ներկայացրած Ցեղասպանության կանխարգելման բանաձևը
Մարտի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը («Prevention of genocide»): Հայաստանին միացան և բանաձևը համահեղինակեցին շուրջ վեց տասնյակ պետություններ, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա ևս երկու շաբաթ: ՀՀ ՄՆ ներկայացուցիչն իր ելույթում ընդգծեց, որ հիշյալ բանաձևի
Կարապետ Ռուբինյան. «Սերժ Սարգսյանը Հիսուս Քրիստոսն է, թե՞ Հուլիոս Կեսարը»
Մարտի 23-ին Ազատության հրապարակում մեկնարկեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքը։ Ճակատը հիմնադրվել է Ժիրայր Սեֆիլյանի կոչով: Նախատեսված է քննարկել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի հետ հաշվեհարդարի փորձը, Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հայտարարությունը, ինչպես նաեւ ապրիլի 9-ից սկսվող շուրջօրյա գործողությունների ծրագիրը։ «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգողներից
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում Լոնդոնում
Մարտի 22-ին Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանի նստավայրում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն, որին, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթաժողովը հյուրընկալող և նախագահությունը ստանձնող երկրի ներկայացուցիչ, ելույթ ունեցավ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արմեն Լիլոյանը: Արմեն Լիլոյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը և պատմությունը՝ ընդգծելով այն ընդհանուր արժեքները, որոնք ընկած են Ֆրակոֆոնիային Հայաստանի















































