Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում Լոնդոնում

Մարտ 23,2018 18:45

Մարտի 22-ին Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանի նստավայրում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն, որին, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթաժողովը հյուրընկալող և նախագահությունը ստանձնող երկրի ներկայացուցիչ, ելույթ ունեցավ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արմեն Լիլոյանը:

Արմեն Լիլոյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը և պատմությունը՝ ընդգծելով այն ընդհանուր արժեքները, որոնք ընկած են Ֆրակոֆոնիային Հայաստանի անդամակցության և համագործակցության հիմքում: Անդրադառնալով ներկայումս Հայաստանում ընթացող «Ֆրանկոֆոնայի երկամսյակին»՝ ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ դրա շրջանակներում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում անցկացվելու է շուրջ 600 մշակութային և կրթական միջոցառում:

Ելույթով հանդես եկավ նաև ՄԹ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Պյեր Ժույեն, ով իր խոսքում անդրադարձավ հոկտեմբերին Երևանում կազմակերպվելիք գագաթաժողովին և հաջողություն մաղթեց Հայաստանին այդ կարևոր առաքելությունում:

Միջոցառմանը ներկայացվեցին նաև գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Արմեն Լիլոյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային, Ֆրակոֆոնիայի բոլոր անդամ երկրներին, այդ թվում ներկայիս նախագահող՝ Մադագասկարին, գործուն աջակցության համար:

Ընդունելությանը ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսում Թագուհու ներկայացուցիչը, մշակույթի գործիչներ, լրագրողներ, բրիտանական կառավարական, հասարակական հաստատությունների ներկայացուցիչներ, ՄԹ-ում ֆրանկոֆոն համայնքի անդամներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031