Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Հաճախակի են դարձել տարբեր օգտատերերից ստացվող բողոքներն առ այն, որ սոցիալական ցանցերում գտնվող իրենց անհատական էջերին հասանելիություն են ստացել այլ անձինք

Մարտ 23,2018 22:22 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնում է.

«Վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել տարբեր օգտատերերից ստացվող բողոքներն առ այն, որ սոցիալական ցանցերում գտնվող իրենց անհատական էջերին հասանելիություն են ստացել այլ անձինք, ծանոթացել իրենց անձնական նամակագրությանը, փոխել գաղտնաբառը։

Ուստիեւ հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրինակ գործողություններն իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ։

«Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը» քրեորեն հետապնդելի արարք է, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: