Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու նիստը փակելը ԶԼՄ-ների առջեւ լուրջ մարտահրավեր է. «Ա1+» (Տեսանյութ)

Մարտ 23,2018 22:55

Լրագրողների մուտքը Երեւանի ավագանու նիստերի  դահլիճ արգելվեց։ Աժ-ն  փոփոխեց  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը։

«Լուրջ սահմանափակումներ: Իրենց իսկ անվանած կարգավորումներ է առաջարկում լրագրողների աշխատանքը ավագանու նիստի լուսաբանման ընթացքում: Ամենամեծ վտանգն է, որը չի համատեղվում ժողովրդավարության հետ»,- «Ա1+»-ին ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը փաստում է՝  առաջին ընթերցման ժամանակ օրինագիծը  ընդամենը 3-4 տողից էր բաղկացած, որտեղ  լրագրողների աշխատանքի մասին ընդհանրապես խոսք չկար, իսկ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում  բերվել  է մեկ այլ  նախագիծ, որն ուրիշ  բովանդակություն ունի։ Նախագծի  վերաբերյալ հանրային որեւէ քննարկում, լսում չի անցկացվել: Լրագրողական կազմակերպություններն էլ կարծիք հայտնելու հնարավորություն չեն ունեցել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031