Օրվա լրահոսը
«Մեր հայ քույրն Ավստրալիայում». Ավստրալիական նահանգի հայազգի վարչապետը. «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն».Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Վաշինգտոն էր ժամանել իր երկրի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի պաշտոնական պատվիրակության կազմում: «Ես ներկայացնում եմ մեր երկրի ամենամեծ նահանգը, բայց երբեք չեմ մոռանա, ամեն օր հայությունս կզգամ», – Բերեջիկլյանը Միացյալ Նահանգներում հատուկ հյուրընկալման է արժանացել ոչ միայն նախագահ Դոնալդ Թրամփի, այլեւ՝ ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից: Վաշինգտոնի
Սիսիանի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարները նշված ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ԱՍԵԿՈՍԵ
Քաղաքական այն ուժը, որը սկսեց մեղադրել իր ժողովրդին, պետք է արագ դուրս գա քաղաքական դաշտից: ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Ողբամ զքե՞զ
Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես են մարդիկ կտրուկ, վերջնական դատողություններ անում բարդ, վիճահարույց թեմաների շուրջ, որոնք նրբանկատություն են պահանջում: Իսկ նրբանկատ, իմ կարծիքով, պետք է լինել ցանկացած մարդու հանդեպ՝ պաշտոնյա, թե անպաշտոն, հարուստ, թե աղքատ, ազատության մեջ, թե ազատազրկված: Զոհված զինվորի շուրջ ստեղծված իրավիճակը պատճառ դարձավ այդ տեսակի հապճեպ դատողությունների, եւ նրանք, ովքեր օգտագործելով
«Դու ուտես, գողանաս, էն երեխեքը այնտեղ զոհվեն ու դու, Վիգեն Սարգսյան, գնաս ասես՝ վիրավորի համար փո՞ղ հավաքեմ». Արամ Մանուկյան
Արամ Մանուկյանը խոսեց այն մասին, թե ինչպես է բանակ պահում Վիգեն Սարգսյանը եւ հեգնեց, որ հիմա տերտերներին հրահանգել են, անգամ մեռելների սեղանի վրա խոսում են բանակից ու զինվորից: Արամ մանուկյանի խոսքով՝ «Ծաղրուծանակ եք, տենց բանա՞կ են պահում: Ու այդպես դեռ ոչ մի թիզ հո՞ղ»:
Գաբրիել Սարգսյանը հաղթեց եւ հավասարվեց Տիգրան Լ. Պետրոսյանին
Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ Օփեն» շախմատային փառատոնը շարունակվում է: Այսօր յոթերորդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը միավորը բաժանեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտմյեվի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց նույնպես ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյին եւ վաստակած հինգ միավորով հավասարվեց իր թիմակցին: Տիգրան Պետրոսյանն ընթանում է 3-րդ, Գաբրիել Սարգսյանը՝ 7-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նոր կադրային փոփոխություն «Վանաձոր» ՔԿՀ-ում
Քրեակատարողական հիմնարկների վարչության նորանշանակ պետը շարունակում է կադրային փոփոխությունները: «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Արտակ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ վանաձորյան աղմկալի դեպքերից հետո պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Աշոտ Մկրտչյանը, որին հաջողվել էր կարգուկանոն հաստատել ՔԿՀ-ում: Ի դեպ նորանշանակ պետը ծննդով տաշիրցի է: Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Մահացավ պատահարից օրեր անց
Փետրվարի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Փետրվարի 24-ին, ժամը 8.30-ին, հիշյալ քաղաքացուհին` 1996 թ. ծնված Աննա Հայրյանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Արմինե Գեւորգյանի ձեռագործ զարդերը՝ Փարիզում
«Alexis Accessories» ապրանքանիշի հեղինակ, նկարիչ-մոդելավորող Արմինե Գեւորգյանն օրեր առաջ Փարիզում մասնակցել է ոլորտի ամենահեղինակավոր եվրոպական ցուցահանդեսներից մեկին՝ «BIJORHCA»-ին, որն անցկացվում է տարին երկու անգամ, բազմաթիվ բրենդային աքսեսուարների, ձեռագործ զարդերի ցուցադրության ու վաճառքի նպատակով։ Արմինեի տասնյոթ աշխատանքները ներկայացնող տաղավարն ընդգրկվել է ցուցահանդեսի «թրենդային» գոտում։ Հինգօրյա ցուցահանդեսի ընթացքում համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բրազիլիայի
Գյումրիում 23-ամյա երիտասարդի են դանակահարել․ նա պնդում է, թե վայր է ընկել
Այսօր ժամը 19:30-ի սահմաններում կրծքավանդակի ձախ կեսի ծակած, ոչ թափանցող վերքով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 1995 թվականին ծնված Կ․ Ք.-ն։ Այս մասին մենք տեղեկացանք Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից։ Ըստ փոխտնօրենի, կատարվել է վերքի զննում, առաջնային վիրաբուժական մշակում, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Թե ո՞վ է դանակահարել երիտասարդին ու ո՞րն է
Մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. razm.info
Փետրվարի 26-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 1999թ. ծնված, շարքային Ջաֆարով Գուրբան ogluԽանլար օղլուն (Cəfərov Qurban Xanlar oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական Big.az լրատվակայքը: Նշվում է, որ զինծառայողը սպանվել է առաջնագծում հրաձգության ժամանակ: Զինծառայողի մահը սոցցանցերում հաստատել են նաև նրա հարազատները: Գուրբանը զորակոչվել էր Սալյանի շրջանից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ razm.info-ի կայքում:
«Սրբազանի հետ խոսում էինք, մեկ էլ Գրիգորի դասղեկը զանգեց, թե մկրտվածների ցանկում անունը չկա»․ ԵԿՄ-ական
Ախուրյանի ԵԿՄ կառույցի նախկին ղեկավար Բարսեղ Բարսեղյանը, որն Արցախում զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանի մարմինը հայրենի գյուղ տեղափոխելուց հետո հանդիպել ու խոսել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ զինվորին եկեղեցի տեղափոխելու ու եկեղեցական կարգով հուղարկավորելու շուրջ, մանրամասնեց, թե ինչ զրույց է տեղի ունեցել իր և Սրբազանի միջև։ «Ես Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ հանդիպել եմ
«Ծառուկյան դաշինքը չէր կարող գործող նախագահի առաջարկած թեկնածուին համապատասխան ձայներով չապահովել». քաղաքագետ
«Գործող նախագահը գիտեր ում է առաջադրում որպես գործող նախագահի թեկնածու». Արմեն Բադալյան
«Նիսան Տիդա»-ն բախվել է գովազդային վահանակի հենասյանը. 30-ամյա վարորդը մահացել է
Փետրվարի 25-ին, ժամը 1.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի երկաթյա հենասյանը: Պատահարի հետևանքով վարորդը` 1988 թ. ծնված Ռոման Մուրադյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Վրաց-ադրբեջանական հարաբերությունների ծխացող ածուխները. Իրակլի Չխեիձե
Քաղաքական վերլուծաբան Իրակլի Չխեիձեն հոդված է հրապարակել EurAsia Daily պարբերականում՝ վերլուծելով վրաց-ադրբեջանական զարգացող հարաբերությունների մութ կողմերը: Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այսօր համարվում են բարեկամության և բարիդրացիության օրինակ: Ձևավորվելով դեռ անկախություն ստանալու վաղ փուլում՝ դրանք, այնուամենայնիվ, սկզբում մեծապես հենվում էին Էդուարդ Շևարդնաձևի և Հեյդար Ալիևի անձնական կապերի վրա: Ժամանակին երկուսն էլ Կրեմլում խոշոր դերակատարներ էին,
«Տեսա թե ինչպես են երեխաները դաժանորեն ծեծում շան փոքրիկ ձագին»
«Տեսա, թե ինչպես են փողոցում երեխաները դաժանորեն ծեծում շան փոքրիկ ձագին: Ու այդ պահին այնքան բարկացա, որ ձագին նրանց ձեռքից վերցրի ու թաքցրի: Հուսամ՝ դրանով կարողացա փրկել շան կյանքը», – Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Երևանի բնակիչներից մեկը: Ըստ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92-րդ հոդվածի՝ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ինչպես նաև նրանց խոշտանգելն առաջացնում է
Մարգվելաշվիլին հրաժարվել է լռության րոպեով հարգել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը
Վրաստանի նախագահը հրաժարվել է հարգանքի տուրք մատուցել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել Մարնեուլի շրջանի ադրբեջանցիների հետ: Հանդիպման մասնակիցներից մեկը նախագահին հիշեցրել է, որ այսօր լրանում է «Խոջալուի ցեղասպանության 26-րդ տարելիցը» և առաջարկել մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Մարգվելաշվիլին պատասխանել է, որ հետևում
Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունած որոշումը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունած որոշումը: «Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը, որով երկրի օրենսդիր մարմինը վերահաստատում է 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր դիրքորոշումը: Այս քայլը ևս մեկ ձայն է ի սատարում միջազգային հանրության՝ անպատժելիության դեմ պայքարին և ապագայում նման հանցագործությունների
Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչ տեղադրելու վերաբերյալ ընդունված առաջարկի մասին
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կայքում ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչ տեղադրելու վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացրած առաջարկությունն ընդունվել է։ Այսօր պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Սամվել Ավետիքյանը հայտարարել է, որ առաջիկայում քաղաքացիների համար մատչելի կդառնա այս տեղեկությունը։ Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված և այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված այս փոփոխության
Փաշիկ Ալավերդյան. «Նազիկ Ավդալյանը որոշել ավարտել մարզիկի կարիերան»
Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որ ողնաշարի ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո վերադառնալով մրցահարթակ՝ 2016 թվականին Ֆյորդեում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը, դրանից հետո, ըստ էության, չի մարզվում: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հայտարարեց, որ մարզուհին որոշել է ավարտել մարզական կարիերան. «Նա հայտարարել է, որ այլեւս չի
Զոքանչին կացնահարողի ցուցմունքից. «Թագուհին ճանկռել է, իսկ մայրը՝ ապտակել՝ պատճառելով ֆիզիկական ցավ». (Տեսանյութ)
Ճանկռելու համար մեղադրվողի դատական նիստն էր
2017 թվականին արձանագրվել է զբոսաշրջության 18.7% աճ
Վարչապետը ծանոթացել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործունեության արդյունքներին
Արայիկ Գեւորգյան. «Ազատ ոճի ըմբշամարտի նահանջի հիմնական պատճառը մարզիչներն են»
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գեւորգյանը, որ բնակվում է Գերմանիայում, իր հարցազրույցներից մեկում արտահայտած մտքերի մասին լրացուցիչ մեկնաբանություններ է տվել: «Իմ պատկերացմամբ Հայաստանում ազատ ոճի ըմբշամարտի այսօրվա վատ վիճակը կապված է մարզիչների հետ եւ ընդհանուր երեւույթ է: Մնում եմ նույն կարծիքին: Տվել եմ կոնկրետ անուններ, սակայն ասել եմ նաեւ, որ խնդիրն ավելի շատ
Հայաստանում գրանցված դեղերը պարբերաբար թարմացվում են
Դեղերի գրանցման գործընթացը կրում է շարունակական բնույթ: Պարբերաբար գրանցվում են նոր դեղեր, իսկ գրանցման ժամկետն ավարտած դեղերը ցանկից հանվում են: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունն ամեն ամիս վերանայում և հաստատում է Հայաստանում գրանցված դեղերի ցանկը: Կից ներկայացնում ենք վերանայված և փետրվարի 1-ի դրությամբ հաստատված ցանկերը: ՀՀ առողջապահության նախարարություն
Ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Նյու Յորքում
Փետրվարին 22-ին ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթով հանդես է եկել Նյու Յորքի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) գրասենյակում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին։ Միջոցառմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը։ Ռոբերտ Ավետիսյանն իր ելույթում անդրադարձ է կատարել ղարաբաղյան շարժման պատմաիրավական հիմքերին,
«Պանտերա Սեքյուրիթին» այլեւս չի հսկում «Դիլիջան ազգային պարկի» տարածքը
Պարկի հսկողությունը մնացել է դրա աշխատողների հույսին
Ոստիկանները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումներով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում ապօրինի զենք-զիամթերք կա։ Հարուցված քրեական գործի շրջանակում, փետրվարի 24-ին տունը խուզարկվեց։ Լայֆ․․․։ Տարբեր տեսակի նռնակները, նռնակների պայթուցիչները, պայթուցիկ լիցքերը, դետոնատորները, շշերով վառոդները, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարքը, ատրճանակը, ինքնաձիգը, տարբեր տեսակի հրազենների փողերը, խլացուցիչները, պահեստատուփերը, տարբեր տրամաչափի 800-ից
Արթուր Սաքունց. «ՍԱՍ-ի Արտակը, Գագիկ Ծառուկյանը, որպես գործատուներ, պաշտպանված են նաեւ պատգամավորական մանդատով». (Տեսանյութ)
Արհմիությունների կոնֆեդերացիան գտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները հակասահմանադրական են
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով երկրորդ անգամ կհարցաքննեն նրա սենյակակից համածառայակցին
«Նորմալ չէր էլ նստում տեղը, ճոճվում էր». Արկադի Բարսեղյան
Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թվականին՝ ըստ Amnesty International-ի
Փետրվարի 22-ին «Ամնեսթի» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր ամենամյա զեկույցը աշխարհի 159 երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցը, որը կրում է «Ամնեսթի միջազգային զեկույց 2017/18․ աշխարհում մարդու իրավունքների իրավիճակը» վերնագիրը, անդրադառնում է նաև Հայաստանին։ Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածը նախ անդրադառնում է 2017թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին՝ հղում տալով ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ առաքելությանը հաղորդված վստահելի տվյալներին,


















































