Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Նազիկ Ավդալյանը որոշել ավարտել մարզիկի կարիերան»

Փետրվար 26,2018 20:20

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որ ողնաշարի ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո վերադառնալով մրցահարթակ՝  2016 թվականին Ֆյորդեում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը, դրանից հետո, ըստ էության, չի մարզվում:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հայտարարեց, որ մարզուհին որոշել է ավարտել մարզական կարիերան. «Նա հայտարարել է, որ այլեւս չի մասնակցելու մրցումների, ավարտում է կարիերան եւ ցանկանում է ուշադրությունը լիովին սեւեռել ընտանիքի վրա»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728