Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու ուտես, գողանաս, էն երեխեքը այնտեղ զոհվեն ու դու, Վիգեն Սարգսյան, գնաս ասես՝ վիրավորի համար փո՞ղ հավաքեմ». Արամ Մանուկյան

Փետրվար 26,2018 23:21

«Մանկապարտեզում զենք ու զինվոր են ասում: Տերտերներն էլ արդեն հրահանգ ունեն՝ մեռելի սեղանների վրա անգամ խոսում են բանակի մասին, զինվորների մասին, մոդայիկ է դարձել թուրքի դրոշի վրա միզելը, հայ զինվորի ցավը տանեմ…Չի՛ աշխատելու: Ախր մեր ժողովուրդը հո այդքան դեբիլ չի՞, որ այդ աննորմալ մանկական պրիմիտիվ բաներով առաջ գնա: Բանա՞կ ես ուզում, ո՞վ չի ուզում, փող աշխատիր, հարկ մուծիր, հարկից զենքը գնա առ, բանակն ուժեղանա»,- Aravot.am-ի հետ զրույցում դիմելով ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին՝ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նա մի դրվագ ներկայացրեց՝ ցույց տալու, թե ինչպես է բանակ պահում Վիգեն Սարգսյանը. «Իմ բուժքրոջ հետ էի խոսում, ասում է՝ ես իմ երեխուն ուղարկել եմ բանակ, բայց հիմա ես իր վրա ավելի շատ փող եմ ծախսում, քան, եթե ինքը իմ կողքին լիներ: Ասում է՝ ամիս չկա, որ ես մայկի, տրուսիկի, «զուբնոյի», նասկիի համար փող չտամ: Ախր երեխեն պիտի մայկա ունենա, մայկա չունեն լողանալու փոխվելու, պիտի տաս, որ ունենա: Նասկիները պիտի գոնե մի քանի զույգ ունենա, որ փոխվի: Մարդը բառացի ասում է՝ երեխուս հաճույքով ուղարկել եմ բանակ, բայց ինձ համար հիմա ինքը ավելի թանկ է նստում, քան որ այստեղ էր: Բա ա՛յ պետություն ջան, սա քո խնդիրը չի՞: Մի՛ կերեք: Էդ գեներալների մեքենաները նայում ես՝ ամեն մի մեքենան մի չաստ կապահովի: Թուրքական կամ ադրբեջանական դրոշի նկարը վրա միզելը…դրանով զինվոր չես ուժեղացնում»:

Արամ Մանուկյանն ասաց, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն իրենց հետ հանդիպմանն ասել է, որ Անգլիայի բանակն ընդամենը 115 հազարանոց է, բյուջեն 100 մլրդ դոլար է: Ա՛յ դա զինվոր է. «Ա՛յ ախպեր ջան, բանակ պահիր, հզոր պահիր, փող դիր, զենք առ, տուր թուրքի հերը անիծիր: Բայց դու ուտես, գողանաս, էն երեխեքը այնտեղ զոհվեն ու դու, Վիգեն Սարգսյան, գնաս ասես՝ վիրավորի համար փո՞ղ հավաքեմ: Ծաղրուծանակ եք, տենց բանա՞կ են պահում: Ու այդպես դեռ ոչ մի թիզ հո՞ղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728